• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Գյուղոլորտի պատասխանատուներն այցելել են Հադրութի շրջան
    15/06/2019

    Հունիսի 14-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ուղեկցությամբ փոխնախարար Համլետ Ապրեսյանի և ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանի, այցելել է Հադրութ, որտեղ շրջվարչակազմի ղեկավարության հետ անց է կացվել խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքին, հակահրդեհային միջոցառումներին և գյուղոլորտի ընթացիկ այլ խնդիրներին: Բերքահավաքը ողջ թափով ընթացքի մեջ է, ներգրավված է համապատասխան քանակությամբ տեխնիկա, որի բաշխվածությունը, ինչպես ընդգծեց Ժ. Միրզոյանը, անհրաժեշտ է կազմակերպել առավելագույնս արդյունավետ կերպով, որպեսզի գյուղատնտեսական կարևորագույն միջոցառումը շրջանում անցկացվի անկորուստ և անհրաժեշտ ժամկետներում: Մթերման խնդիր ևս չկա, աշխատանքները կազմակերպված են հավուր պատշաճի: Քննարկվեցին նաև ոռոգման, շրջանում այգեգործության զարգացման նպատակով անհրաժեշտ տնկիների տրամադրման հետ կապված հարցեր ևս: Առանձին անդրադարձ եղավ Հադրութի շրջանում անասնաբուծության զարգացման նպատակով անասնավարկերի տրամադրմանը, կարևորվեց ԳԳԱՀ-ի հետ շրջանի ղեկավարության սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Արդյունավետության ապահովման համար, նշեց ԳԳԱՀ տնօրեն Տ. Ծատրյանը, շատ կարևոր է վարկավորման, տրամադրվող վարկային միջոցների տնօրինման վերահսկողության իրականացումը: Օրվա երկրորդ կեսին Արցախի գյուղոլորտի պատասխանատուներն այցելեցին ԳԳԱՀ-ի՝ Հադրութի շրջանում տեղակայված մթերման կետ, որտեղ իրականացվում է հացազգի մշակաբույսերի բերքի մթերումը:


    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!