|
Ոչխարաբուծություն
07/04/2018
Արցախի Հանրապետությունում անասնաբուծության ոլորտում առաջատար ճյուղերից մեկը համարվում է ոչխարաբուծությունը, քանի որ մսի արտադրության 10-15 %-ը ստացվում է ոչխարաբուծությունից: Ոչխարաբուծությունը ժողովրդական տնտեսությանը մատակարարում բուրդ, ոչխարենի, գառնենի, ոչխարի միս, ճարպ իսկ մի շարք տեղերում՝ նաև կաթ։ Ոչխարները մեր երկրում ամենատարածված գյուղատնտեսական կենդանիներից են։ Նրանց բուծում են ամենուրեք և անգամ այնտեղ, ուր այլ տեսակի կենդանիներ պահելն անհնար է: Որպես տեքստիլ արդյունաբերության հումք բուրդը չի կորցնում իր նշանակությունը քիմիական մանրաթելերի մշտապես ավելացող արտադրության պայմաններում: Ելնելով տեղի ռելիեֆից, կլիմայից, ավանդույթներից և սովորույթներից, պետք է նշել անպայման այն փաստը, որ ոչխարի միսն ու բուրդը բնակչության կենցաղի անբաժանելի մասն են կազմում: Տեղական ոչխարի միսը շատ կարևոր տեղ է զբաղեցնում բնակչության ճաշացանկում և իր համային հատկանիշներով գրավել է նաև այլ ազգությունների ուշադրությունը:
Գյուղատնտեսական մյուս կենդանիների համեմատությամբ ոչխարները նկատելիորեն ավելի լավ են օգտագործում արոտային ու կոպիտ կերերը և կարող են բավարարվել այնպիսի արոտավայրերով, որոնք անհարմար են տավարի և ձիերի համար։ Դրան նպաստում են ոչխարների անատոմիական առանձնահատկությունները՝ բարակ, շարժուն շրթունքները և սուր ու կոր կտրիչ ատամները, որոնց շնորհիվ ոչխարներն ազատ ուտում են ցածր բուսած կանաչը և հավաքում են բարակ տերևները, թափված սերմերը և պտուղները։ Մոլախոտերի 600 տարատեսակներից ձին ուտում է 82-ը, կովը՝ միայն 56֊ը, իսկ ոչխարը՝ 570֊ը, հաշվի առնելով կենսաբանական այդ առանձնահատկությունը այն խորհուրդ է տրվում օգտագործել արոտավայրերի որակական հատկանիշների բարելավման աշխատանքներում Ոչխարի ոտքերն ամուր են, կճղակները և հոդերը պինդ, որի շնորհիվ լավ է դիմանում չոր տափաստաններով և նույնիսկ քարքարոտ տեղերով երկար քայլելուն։ Ճարպապոչավոր և դմակավոր ցեղի ոչխարների օրգանիզմում կուտակվում է մեծ քանակությամբ ճարպ, որի շնորհիվ ամռանը արոտավայրերի այրվելու և ձմռանը վատ եղանակներին նրանք կարողանում են բավարարվել կերի և ջրի նվազագույն քանակով։ Ոչխարները բավական դիմացկուն են նաև ցրտին։
Կենսաբանական սկզբունքով ոչխարների ցեղերը ըստ պոչի ձևի կամ երկարության դասակարգում են՝ կարճ նիհարապոչավոր, երկար նիհարապոչավոր, կարճ ճարպապոչավոր, երկար ճարպապոչավոր և դմակավոր ոչխարներ:
Ըստ արտադրական դասակարգման ոչխարների բոլոր ցեղերը բաժանվում են վեց խմբի՝ նրբագեղմ, կիսանրբագեղմ, կոպտաբուրդ, կիսակոպտաբուրդ, մուշտակատու և գառնենիատու ցեղեր, որոնք բուծվում են տարբեր գույնի և տարբեր ձևի խուճուճներով գառնենիներ ստանալու համար:
Հաշվի առնելով Արցախի Հանրապետության հողատարածքները՝ հեռագնա արոտավայրերը, ոչխարաբուծությունը՝ շնորհիվ ցածր ռիսկայնության, առկա ռեսուրսների լիարժեք օգտագործման արդյունքում կարող է դառնալ որոշիչ լծակ երկրի գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացման գործում:
Ոչխարաբուծության զարգացումը մեր երկրի համար կարևոր և առաջնահերթ պահանջ է: Ոչխարաբուծությամբ զբաղվում են ԱՀ բոլոր շրջաններում: Արոտային անասնապահության զարգացման համար նպաստավոր են բոլոր շրջանները, որոնք հարուստ են ամառային խոտառատ արոտավայրերով: Անասնապահության այս ենթաճյուղի համար այստեղ կան տափաստանային նպաստավոր պայմաններ: Դաշտային մասում ընդարձակ տարածքներ զբաղեցնում են ձմեռային, իսկ լեռնային վայրերում՝ ամառային ալպյան հյութառատ խոտածածկով հարուստ արոտավայրեր: Դրանք հատկապես ընդարձակ են Մարտակերտի, Շահումյանի, Քաշաթաղի, Հադրութի և Ասկերանի շրջաններում: Ըստ վիճակագրական տվյալների՝ ԱՀ-ում մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը 1960-1986թթ. կազմել է 275-300 հազար գլուխ: Սակայն 1987 թ. այդ ցուցանիշը սկսել է նվազել: Մեծ չափով նվազել է 2000թ.՝ կազմելով 38450, 2001թ.՝ 41000 և 2002թ.՝ 42700 գլուխ: 2013 և 2014թթ. հանրապետությունում հաշվարկվել է համապատասխանաբար 107295 և 100089 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Այդ ցուցանիշը 2015 և 2016 թթ. կազմել է՝ համապատասխանաբար 103888 և 86611 գլուխ: Սակայն մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակի կտրուկ նվազում է նկատվել 2017թ.՝ կազմելով ընդամենը 58956 գլուխ: Ստորև ներկայացված է 2008-2017թթ. մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը՝ ըստ շրջանների (աղյուսակ 1):
Աղյուսակ 1
ԱՀ ՄԵԿ-ի գլխաքանակը 2008-2017 թթ.
Հ/հ |
Շրջանի անվանումը |
2008 |
2009 |
2010 |
2011 |
2012 |
2013 |
2014 |
2015 |
2016 |
2017 |
1 |
Ստեփանակերտ |
250 |
1080 |
2180 |
3200 |
1600 |
680 |
550 |
560 |
407 |
40 |
2 |
Ասկերան |
9337 |
11134 |
10464 |
13197 |
18562 |
22000 |
22144 |
20012 |
18760 |
11830 |
3 |
Հադրութ |
4381 |
5167 |
5683 |
6381 |
22929 |
19463 |
8691 |
9967 |
6746 |
5824 |
4 |
Մարտակերտ |
9764 |
11027 |
14422 |
13365 |
14478 |
15140 |
15291 |
14130 |
11669 |
9582 |
5 |
Մարտունի |
8112 |
8854 |
9802 |
9437 |
11779 |
13806 |
13011 |
14068 |
12223 |
8670 |
6 |
Շահումյան |
1697 |
1314 |
951 |
1180 |
2813 |
1638 |
1479 |
1707 |
1977 |
1450 |
7 |
Շուշի |
659 |
566 |
548 |
681 |
846 |
1007 |
813 |
659 |
430 |
524 |
8 |
Քաշաթաղ |
9112 |
10294 |
11844 |
14070 |
24146 |
33561 |
38110 |
42785 |
34399 |
19940 |
Ընդամենը |
43312 |
49436 |
55894 |
61511 |
97153 |
107295 |
100089 |
103888 |
86611 |
57860 |
Կովկասի լեռնային շրջաններում բուծում են մսա-բրդա-կաթնատու ոչխարներ, որոնք մթերատվությամբ համարվում են բազմակողմանի զարգացած: Կովկասյան ոչխարներից հայտնի են մի շարք տնտեսական արժեք ներկայացնող ցեղեր՝ թուշինյան, անդիական, օսեթական, կարաչաևյան, բալբաս, մազեխ, բոզախ, ղարաբաղյան, լեզգինյան և այլն:
Անասնապահական մթերքների արտադրությունը և կենդանիների մթերատվությունը 2010-2017 թթ.
|
2010թ. |
2011թ. |
2012թ. |
2013թ. |
2014թ. |
2015թ. |
2016թ. |
2017թ. |
Բուրդ, տոննա |
98,1 |
175,9 |
153,6 |
190,1 |
289,9 |
288,7 |
306,2 |
262,9 |
1 ոչխարի բրդատվությունը, կգ |
2,28 |
3,52 |
2,7 |
2,7 |
2,8 |
2,8 |
2,8 |
3,1 |
Մեր կողմից առանձնահատուկ ուշադրության և ուսումնասիրության են ենթարկվել հանրապետությունում բուծվող՝ ղարաբաղյան, բալբաս և ներկրված՝ կարաչաևյան ցեղերի ոչխարները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր տարածաշրջանի բնակչությունը առավել հակված է բազմացնելու այնպիսի ցեղեր, որոնք տալիս են համեղ միս և ունենում են բարձր սպանդային ելք: Ներկայացնում ենք ուսումնասիրվող ոչխարների ցեղերի առանձնահատկությունները.
- Ղարաբաղյան ցեղ: Ոչխարները միջին մեծության են: Խոյի միջին կենդանի քաշը 60-70 կգ է, իսկ մաքիներինը՝ 47-50 կգ: Այս ոչխարների մարմնակազմը առանձնահատուկ է ճարպային պոչի ձևով, որը կազմում է երկու բարձիկներ, որոնց մաշկի կողմը ուղղված է դեպի դուրս: Ճարպապոչը երբեմն կշռում է 8 կգ և ավելի: Ոչխարները կարճ ականջներով են: Միսը շատ համեղ է և բարձր է գնահատվում: Բրդատվությունը ցածր է: Բուրդը լինում է սպիտակ և կեղտոտ սպիտակ գույնի, մեծ քանակությամբ մեռած և չոր մազեր է պարունակում: Երկու խուզի ընթացքում յուրաքանչյուր ոչխարից ստացվում է 1.8-2.4 կգ բուրդ: Ղարաբաղ ցեղը նախկինում լավացվել է մերինոսներով և ստացվել է դրական արդյունք:
- Բալբաս ցեղ: Այս ցեղի ոչխարները լեռնային ոչխարներից ամենախոշորն են: Նրանց պոչը կազմում է երկու ճարպային բարձիկներ և ցատկիչ հոդերի գծից իջնում է ցած: Տոհմային խոյերի միջին կենդանի քաշը 80-90 կգ է, իսկ մաքիներինը՝ 55-60 կգ: Բալբաս ոչխարները գնահատվում են ըստ իրենց բրդի մթերատվության: Խոյերի տարեկան բրդատվությունը 3-4 կգ է, իսկ մաքիներինը՝ 2-2.5 կգ: Բալբաս ցեղի ոչխարները աչքի են ընկնում բարձր կաթնատվությամբ:
- Կարաչաևյան ցեղ: Ոչխարների ամենահին կոպտաբուրդ ցեղն է, որը բուծվում է Հյուսիս-Օսեթական, Կաբարդինյան, Կարաչաևյան և Հյուսիսային Կովկասի այլ շրջաններում: Կենդանիները միջին մեծության են, խոյերի կենդանի քաշը կազմում է 60-70 կգ, մաքիներինը՝ 40-50կգ: Ունեն ուժեղ մարմնակազմ, լավ զարգացած վերջավորություններ, որոնք հարմարեցված են լեռնային գոտիներում արածելու համար: Այս ոչխարների մարմնակազմը առանձնահատուկ է՝ պոչի Z-անման ձևով, որի երկարությունը 44 սմ է, կարող է պարունակել մոտ 5-6կգ ճարպ: Այս ցեղի աչխարները ունեն եղջյուրներ, խոյերի մոտ եղջյուրները զսպանակաձև են: Գունավորումը մեծամասամբ սև է՝ 80 %: Խոյերի տարեկան բրդատվությունը 2,5-3 կգ է, իսկ մաքիներինը՝ 2-2,5 կգ: Համարվում է վաղահաս ցեղ, քանի որ 3 ամսական գառները ունենում են չափահաս կենդանիների մարմնի քաշի 40 %-ը: Սպանդային ելքը կազմում է 47-56 %: Կարաչաևյան ցեղը տեղացիների համար կատարյալ ցեղ է, քանի որ բարձր է գնահատվում թե միսը, և թե կաթն ու բուրդը: Երիտասարդ ոչխարների միսը շատ համեղ է, քանի որ բուծման ընթացքում կարևոր տեղ է հատկացվել մսային հատկանիշներին, որը հիմնականում պայմանավորված է Հյուսիսային Կովկասի առողջարանային գոտիներում համեղ ոչխարի մսի բարձր պահանջարկով: Այսպիսով, այս ցեղերի մեջ էական տարբերություն չկա. բոլորը համարվում են մսա-բրդա-կաթնատու ոչխարներ, տարբերությունը նկատվում է հիմնականում մարմնակազմի մեջ:
Հանրապետությունում բուծվող ոչխարների ցեղերի բնութագրերը
Ցուցանիշներ |
Կարաչաևյան |
Բալբաս |
Ղարաբաղյան |
Քաշը՝ խոյ |
60-70 կգ |
80-90 կգ |
60-70 կգ |
մաքի |
40-50 կգ |
55-60 կգ |
47-50 կգ |
նորածին գառ |
2,9-4,5 կգ |
2.9-3.5 կգ |
3-4 կգ |
Բուրդը՝ խոյ |
2,5-3 կգ |
3-4 կգ |
2,3-3 կգ |
մաքի |
2-2,5 կգ |
2-2,5 կգ |
1.5-2,4 կգ |
Կաթը |
30-50 կգ |
100-200 կգ |
35-40 կգ |
Յուղայնությունը |
9,6% |
7,5% |
7.4% |
Պտղաբերությունը |
105-110 գառ |
100-105 |
100-110 գառ |
Սպանդային ելքը |
47-56% |
50-56% |
56% |
Բուրդը |
կոպիտ |
կոպիտ |
կոպիտ |
|
|