Քննարկվել են Ասկերանի շրջանում ջրօգտագործման հետ կապված հարցերը
16/06/2020
Հունիսի 15-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ջիվան Հայրապետյանը, ուղեկցությամբ ԳՆ Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեսչության աշխատակիցների, այցելել է Ասկերանի շրջան, որտեղ հանդիպում է ունեցել ջրօգտագործողների հետ: Քննարկվել են ջրային ռեսուրսների տրամադրման, արդյունավետ օգտագործման, ինչպես նաև հերթափոխության և առաջնահերթության հետ կապված հարցեր: