• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Ծրագրեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Ցանքաշրջանառությունը՝ պարտադիր պայման (Նախարար Ժիրայր Միրզոյանն այցելեց Մարտունի և Մարտակերտ)
    07/12/2018

    Հանրապետության շրջաններ
    կատարվող այցերի շրջանակում դեկտեմբերի 5-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի
    գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նախարարի տեղակալները, նախարարության
    ստորաբաժանումների ղեկավարներ և ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի
    տնօրեն Տիգրան Ծատրյանը, եղավ Մարտունիում: Այստեղ Արցախի գյուղոլորտի պատասխանատուները
    մասնակցեցին շրջանի խորհրդի նիստին:

     Ժիրայր Միրզոյանը ներկայացրեց գյուղոլորտում իրականացվող
    աշխատանքների մասին, ինչպես նաև կատարեց անդրադարձ առաջիկա անելիքներին և ոլորտի զարգացման
    հեռանկարներին:

     Ինչպես նախորդող օրերին Հադրութ և Քաշաթաղ կատարված
    այցերի ժամանակ էր, Ժիրայր Միրզոյանը ներկաների հետ քննարկեց գարնանացանի նախապատրաստական
    աշխատանքներին վերաբերվող հարցեր՝ կարևորելով անհրաժեշտ սերմերի վերաբերյալ հայտերը
    ժամանակին ներկայացնելը: Իսկ սերմերը կտրամադրվեն առանց դրանց քանակի սահմանափակման:
    Անհրաժետ է ուշադրություն դարձնել ներկայացվող ցուցակների ճշգրտությանը: Մենք պարտավոր
    ենք ավելի ուշադիր լինել պարարտանյութերն օգտագործելիս: Այս ուղղությամբ կուժեղացվի
    վերահսկողությունը. կիրականացվի հողերի ագրոքիմիական անալիզ, և պարտադիր կդառնա պարարտանյութերի
    օգտագործման անհրաժեշտության հիմնավորումը, նշեց Ժ. Միրզոյանը:

     Նորից ընդգծվեց պարտադիր ցանքաշրջանառության կիրառման
    անհրաժեշտությունը: Հենց այս հանգամանքն էլ պայման կհանդիսանա հողօգտագործողին պետական
    աջակցություն տրամադրելու համար: Առաջիկայում կվերանայվի համայնքները սպասարկող գյուղատնտեսների
    գործառույթների շրջանակը: Պետք է հողօգտագործողների հետ կառուցել ճիշտ հարաբերություններ,
    իրականացնել անհրաժեշտ խորհրդատվություն, տանել բացատրական աշխատանք:

     Պետական աջակցությունը, այդ թվում և լայնորեն տրամադրվող
    նորագույն տեխնոլոգիաները պետք է ծառայեն գյուղոլորտի զարգացմանը: Նախարարությունը
    ցուցաբերում է լայն աջակցություն, բայց այն պիտի նպաստի նրան, որ գյուղատնտեսությունը
    դառնա արդյունաբերություն: Անարդյունավետ և չհիմնավորված ծախսերից անհրաժեշտ է խուսափել:

     Ոռոգման համակարգերի բարելավումը պետք է նաև արտահայտվի
    դրանց արդյունավետ օգտագործմամբ: Խորքային հորերի հորատումը շրջանում շարունակական
    կլինի, սակայն դա պիտի զուգակցվի նրանց շուրջը բուսաբուծության զարգացմամբ, նշեց նախարարը:

    Ժիրայր Միրզոյանը հանգամանալից
    կերպով անդրադարձավ նաև անասնաբուծության և անասնաբուժության ոլորտների խնդիրներին:

    Նախարարն անդրադարձավ
    նաև սննդամթերքի անվտանգության, շրջանում այգեգործության զարգացման, անասնաբուծության
    ոլորտի կարգավորման և այլ հարցերի, ինչից հետո պատասխանեց առաջադրված ավելի քան երեք
    տասնյակ հարցերի:

    Հաջորդ օրը՝ դեկտեմբերի
    6-ին, Ժիրայր Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մարտակերտ, որտեղ շրջանի
    ղեկավարության և համայնքապետերի հետ քննարկվեցին գյուղոլորտին վերաբերող հարցերի լայն
    շրջանակ: Առանձին ելույթով հանդես եկավ ԱՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Արթուր Ներսիսյանը:

     Խորհրդակցության ավարտից հետո նախարարն իրականացրեց
    աշնանացած տարածքների դիտարկում:


    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!