ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ
13/10/2014
Արցախի կառավարության` 2010 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 892 որոշմամբ` հոկտեմբերի երկրորդ կիրակին սահմանվել է որպես գյուղատնտեսության աշխատողի օր: Միաժամանակ, արդեն մի քանի տարի է, ինչ տոնն արտահայտվում է ժամանակի հետ ավելի ու ավելի կատարյալ դարձող տոնավաճառի կազմակերպմամբ, որի ժամանակ ի ցույց է հանվում գյուղատնտեսական Արցախն իր ողջ հմայքով ու առատությամբ: Եվ այս մի “Բերքի տոն”-ը, ինչպես նշեցին դիտորդները, և’ իր ծավալներով, և’ ներկայացվածությամբ, և կազմակերպվածությամբ գերազանցեց իր նախորդներին: