ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԼՂՀ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25/06/2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Արցախում գտնվող կառավարական պատվիրակության կազմում Ստեփանակերտ ժամանած` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 24-ին ԼՂՀ իր գործընկեր Անդրանիկ Խաչատրյանի ընկերակցությամբ ծանոթացավ Արցախի գյուղոլորտին: Սկզբից հայկական երկու հանրապետությունների գյուղոլորտի ղեկավարները եղան Արցախի գյուղնախարարության` վերջերս շահագործման հանձնված շենքում, որտեղ Սերգո Կարապետյանը ծանոթացավ աշխատանքային պայմաններին, եղավ նախարարության բաժիններում, վարչություններում ու տեսչություններում: