ՊՐՈԴԷՔՍՊՈ-2015
16/02/2015
Փետրվարի 9-13 Մոսկվայում անց է կացվել «Պրոդէքսպո-2015» սննդի, խմիչքների և դրանց արտադրության հումքի 22-րդ միջազգային ներկայացուցչական ցուցահանդեսը:
Ի թիվս հայկական 21 կազմակերպությունների` տնտեսական այդ կարևորագույն ստուգատեսին մասնակցել է նաև Արցախի պատվիրակությունը` ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ` ներկայացնելով մեր հանրապետությունում վերամշակվող գյուղմթերքների հարուստ տեսականին:
Ցուցահանդեսում Արցախը ներկայացնող «Կատարո» գինին դարձել է «Լավագույն մթերք-2015» միջազգային կոնկուրսի դափնեկիր` արժանանալով ոսկե մեդալի: