ՈՐՊԵՍԶԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔՆ ԱՆՑԿԱՑՎԻ ԱՆԿՈՐՈՒՍՏ
15/04/2015
Ապրիլի 14-ին գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանի մոտ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին հանրապետության շրջանների շրջվարչակազմերի ղեկավարներն ու ԼՂՀ ԿԱ ԱԻ պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը: Օրակարգում առաջիկա բերքահավաքն անկորուստ կազմակերպելու խնդիրն էր, ինչի համար, ինչպես նշվեց, անհրաժեշտ է հակահրդեհային միջոցառումների համակարգված անցկացում իրականացնել: Այս նպատակով առաջիկայում կմշակվի ծրագիր: Խորհրդակցությանը ամփոփվեցին նաև վնասատուների դեմ պայքարի արդյունքները: