• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Հուլիսի 15-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն աշխատանքային այցով եղել է Ասկերանի և Մարտունու շրջաններում
    16/07/2020

    Նախարարը սկզբից եղավ Ուղտասարի տարածքում գտնվող բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններում: Այստեղ տնտեսավարող Նվեր Գաբրիելյանը մոտ 4 հեկտար տարածքի վրա աճեցրել է վաղահաս սոխ: Ավելի քան 150 տոննա բերք է ակնկալում: Ասում է, որ ջրի խնդիր չկա, և մտադիր է քիչ անց այս նույն վայրում ջերմոց կառուցել՝ բանջարաբոստանային մշակաբույսեր աճեցնելու համար:
    Այստեղից Աշոտ Բախշիյանն այցելեց Գևորգ Գալստյանին պատկանող բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններ և նրան պատկանող ջերմոց, որը տնտեսավարողն իր ձեռքով է կառուցել: Մտադիր է կառուցել ավելի մեծը, միայն թե շինանյութի և ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կլինի: Նախարարն ասաց, որ նա կստանա համակողմանի աջակցություն՝ հավելելով, որ արարող, ստեղծող մարդն այսուհետ միշտ էլ կարող է հույսը դնել պետության վրա:
    Տնտեսավարող Գարիկ Հովսեփյանը նախարարին է ներկայացնում իր գործունեությունը՝ ընդհանուր առմամբ 52 հեկտար կազմող ցանքատարածությունների վրա աճեցնում է լոլիկ, վարունգ, տեղական և բուլղարական բիբար, սմբուկ, սոխ ու եգիպտացորեն: Վերջինիս տարածքը կազմում է 28 հեկտար: Ցանքատարածքների ոռոգման համար տնտեսավարողը տեղադրել է անձրևացման համակարգ, որը և ոռոգման տակ է վերցնում նշված 52 հա-ն:


    Նախարարը եղավ նաև Կարեն Աղաջանյանի՝ 30 հեկտար կազմող նռան այգում: Տարածքում կա ջրավազան, որտեղից և ոռոգման կաթիլային համակարգի միջոցով այգիներին ջուր է մատակարարվում: Տնտեսավարողը ներկայացրեց իր առջև դրված նպատակն ու ծրագրերը, խոսեց եղած խնդիրների մասին: Աշոտ Բախշիյանն ասաց, որ տնտեսավարողը համակողմանի աջակցություն կստանա:
    Նախարարի այցի վերջին կանգառը Վազգենաշենի տարածքում էր, որտեղ ավելի քան 70 հեկտար կազմող տարածքի վրա տնտեսավարող Սոս Աղաջանյանի կողմից հիմնադրված այգում կան մեր աշխարհագրական տարածքին (և ոչ միայն) հատուկ բոլոր ծառատեսակները:
    Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էին նրա տեղակալներ Տիգրան Առստամյանը, Վիլեն Ավետիսյանը և Ջիվան Հայրապետյանը:


    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!