ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
20/06/2014
Հունիսի 19-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության նիստերի դահլիճում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը և “Քարդ- ագրոսերվիս” ընկերության ղեկավար Գագիկ Սարդարյանը: Հանդիպմանը ներկա` հանրապետության շրջանների անասնաբուժական սպասարկման կայանների տնօրենների և անասնաբույժների մասնակցությամբ քննարկվեցին խոշոր եղջերավոր անասունների արհեստական սերմնավորման դրվածքի, իրականացվող աշխատանքների ու խնդիրների հետ կապված հարցեր: