ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ
16/12/2014
Դեկտեմբերի 12-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանն այցելել է Շահումյանի շրջան, որտեղ հանդիպել է տեղի անասնաբույժների և անասնաբուծությամբ զբաղվող խոշոր մենատնտեսների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր` կապված շրջանում անասնաբուծության զարգացման հեռանկարների, ինչպես նաև` ոլորտում առկա խնդիրների ու անելիքների հետ: