ԽՈԶԱՆԻ ԵՐԵՍՎԱՐ
20/06/2016
Այս միջոցառումն անգնահատելի նշանակություն ունի բոլոր շրջաններում: Երեսվարով կտրում են մոլախոտերը, վարածածկում հասունացած և հողի մակերեսին թափված մոլախոտերի սերմերը:Բարենպաստ պայմաններում մոլախոտերի սերմերը ծլում են, ապա ոչնչանում խորը վարով:Երեսվարած հողն ավելի լավ է ներծծում տեղումները և ավելի քիչ է խոնավություն գոլորշացնում:Հողի երեսին գտնվող խոզանի մնացորդները մտցնում են հող, որն այնտեղ քայքայվում և վեր է ածվում օրգանական պարարտանյութի: Երեսվարով ոչնչանում են հիվանդությունների և վնասատուների տարածման օջախները:
Երեսվարն անհրաժեշտ է կատարել մշակաբույսերի բերքահավաքից անմիջապես հետո:Երեսվարի խորությունը կախված է գոտուց և դաշտի մոլախոտվածությունից:Խոնավ շրջաններում այն կատարում են 5-6 սմ խորությամբ: Չորային պայմաններում այն հասցնում են 8-10 սմ-ի:Հիմնականում երեսվարը կատարում են սկավառակավոր երեսվարիչներով:
Խոզանի այրումը անթույլատրելի է և առաջ է բերում բազմաթիվ բացասական երևույթներ: