• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Նախարար Անդրանիկ Խաչատրյանն ընդունեց հոլանդացի մասնագետներին
    29/06/2012

     Հանրապետությունում անասնապահության զարգացմանն ուղղված` գյուղնախարարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությունը կայանում է ոչ միայն արտասահմանից բարձր ցեղայնության տոհմային անասունների ներկրմամբ, այլև,որ ոչ պակաս կարևոր է, դրանց խնամքի պայմանների տիրապետման գործում ֆերմերներին մասնագիտական, խորհրդատվական աջակցությամբ: Այս ուղղությամբ ևս զգալի աշխատանքներ են կատարվում: Գյուղնախարարության համակարգի մասնագետների կողմից շրջաններում պարբերաբար սեմինար խորհրդակցությունների անցկացմանը զուգահեռ արտասահմանից ևս հրավիրվում են փորձառու մասնագետներ:
    Գյուղնախարարության և GARD ագրոսերվիս ընկերության միջ և դեկտեմբերին կնքված փոխըմբռնման հուշագրի համապատասխան դրույթի համաձայն, հանրապետությունում պարբերաբար արտասահմանյան մասնագետների այցելություններ են տեղի ունենում: Այդպիսի մի հերթական աշխատանքային այց էլ կազմակերպվեց հունիսի 21-ից 27-ը, որի ընթացքում Հոլանդիայից ժամանած փորձառու մասնագետներ Վիմ Դե Յոնգը և Ռոբերտ Բաքը եղան Խնապատ և Նորագյուղ համայնքներում տեղակայված տոհմային կայաններում: Հնգօրյա դիտարկումներից ու ուսումնասիրություններից հետո ԳԳԱ հիմնադրամում գյուղնախարարության կողմից հրավիրված սեմինար-խորհրդակցությունում, նրանք իրենց զեկույցներում նշեցին առկա թերությունների ու բացթողումների մասին: Խորհրդակցության մասնակից ֆերմերներն ու անասնապահության համակարգի աշխատողները նրանցից ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
    Իսկա ահա հունիսի 27-ին արտասահմանյան մասնագետներին ընդունեց նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Արտահայտելով իր գոհունակությունը հյուրերի այցելության և նրանց կատարած աշխատանքների նկատմամբ, նախարարը կարևորեց այդպիսի այցելությունների շարունակականությունը, անհրաժեշտ համարելով և նշելով, որ նրանց առաջավոր փորձին տեղում ծանոթանալու նպատակով արցախցի մասնագետները ևս փոխայցելություն կատարեն :
    Այնուհետև հոլանդացի մասնագետները և GARD ագրոսերվիս ընկերության ներկայացուցիչ Արման Օհանյանը նախարարին ներկայացրեցին անասնապահական համալիրներում իրենց կողմից կատարած ուսումնասիրություններն ու դիտարկումները, ինչպես նաև` նախօրեին կայացած խորհրդակցության արդյունքները:
    Քննարկվեցին նաև մի շարք այլ հիմնահարցեր, որոնց լուծմամբ է պայմանավորվում անասնապահության ու երկրագործության համաչափ զարգացումը` սննդի ու պարենային անվտանգության տեսանկյունից:


    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!