Ժիրայր Միրզոյանը Մարտունու շրջվարչակազմում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
11/09/2019
Սեպտեմբերի 11-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Մարտունու շրջվարչակազմում, որի օրակարգում ներառված էր շրջանում գյուղատնտեսության վարման հարցերի լայն շրջանակ: Քննարկվեցին գարնանացանի նախապատրաստության և պլանավորման հետ կապված մի շարք հարցեր: Հատուկ կարևորվեց գարնանացան մշակաբույսերի մշակության գոտիական համապատասխանությունը: Առանձին ուշադրության արժանացան շրջանում ոռոգման համակարգի բարելավման հետ կապված հարցերը: Անդրադարձ եղավ արտեզյան ջրհորների գործարկման և շահագործման խնդրին, անասնաբուծությանը
ներկայացվող պարտադիր պահանջներին, ինչպես նաև՝ արոտների կառավարման և բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:
Քննարկվեցին այլ խնդիրներ ևս, որոնք վերաբերում էին կաթիլային ոռոգմանը, բերքի մթերմանը, անասնավարկերի տրամադրմանն ու գյուղմթերքների վերամշակմանը: