ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԵՆ
20/05/2017
Մայիսի 20-ին Արցախի գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանն ու ԳՆ բուսասանիտարիայի տեսչության պետ Արմեն Գրիգորյանն այցելել են Ասկերանի և Մարտակերտի շրջաններ՝ ստուգելու բերքահավաքին ընդառաջ հանրապետությունում իրականացված մոլախոտային բուսականության դեմ պայքարի արդյունքները: Ըստ Կարեն Աղաջանյանի՝ հիմնականում արդյունքները գոհացուցիչ են, հաջողվել է մինչև ցանքատարածություններն ընկած տարածությունները վերածել հերդեհազերծ տարածքների: Որոշ տարածքներում նկատված թերությունների անհապաղ վերացման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ: