ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԹԵՎ
22/05/2014
Մայիսի 21-ին ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանը, “ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ” ՊՈԱԿ-ի տնօրեն Վալերի Խաչատրյանն ու ծառայության մասնագետներն աշխատանքային այց կատարեցին Քաշաթաղի շրջանի հարավային թև, որտեղ անցկացրեցին սեմինար-խորհրդակցություն` նվիրված դաշտային և պտղատու մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի կազմակերպման հարցերին: Միջոցառմանը մասնակցում էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալներն ու համայնքների ղեկավարները: