ԱՆԴՐԱՆԻԿ ՌՈԲԵՐՏԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
14/10/2013
Սիրելի գործընկերներ
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ` ի փառս և ի բարօրություն մեր ժողովրդի ու մեր պետականության:
Ուրախությամբ եմ ուզում նշել, որմեր ներկայացրած ոլորտը տարեցտարի էլ ավելի է առաջադիմում` հաստատուն կերպով գրանցելով անշեղ աճի տեմպեր: Դուք անգնահատելի աշխատանք եք կատարում մեր տնտեսության զարգացման կարևորագույն ու պատասխանատու գործում:
Մեծապես հենց ձեր աշխատանքով է պայմանավորված Արցախն ինքնաբավ երկիր դարձնելու ցանկալի հեռանկարը: Մեր պետությունն ամեն ինչ անում է այդ ճանապարհին ձեզ օժանդակելու և սատար լինելու համար: Ուստի` խորապես գիտակցելով մերոլորտին վերապահված մեծագույն պատասխանատվությունը, միասին մեր բնագավառը դարձնենք ավելի արդյունավետ, ավելի կայացած, ինչով և մեծապես օժանդակած կլինենք մեր պապերի երազանք` Ազատ ու անկախ արցախյան պետականության տեսլականին: Շնորհավորում եմ ձեզ գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ: