• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • ԱՀ ԳՆ սննդամթերքի պետական ծառայությունը Սուրբ Զատկի տոնին ընդառաջ տեղեկացնում է սպառողներին
    23/03/2018

    Սուրբ Զատկի տոնի հետ կապված, որպես կանոն, բնակչության սննդակարգում ավելանում է հավի ձվի օգտագործումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձուն համարվում է ռիսկային (արագ փչացող) սննդամթերք, ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացնում է ուժեղացված ռեժիմով վերահսկողություն և իրազեկում տնտեսավարող սուբյեկտներին. ԱՀ կառավարության 2017 թ. դեկտեմբերի 7-ի թիվ 240-Ն որոշմամբ սահմանվել է ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը, որի համաձայն՝

    • ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարում են «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» գործունեության լիցենզիա ստացած ֆիզիկական և իրավաբանական անձիք, անհատ ձեռնարկատերերը
    • շուկայում իրացման համար նախատեսված ձվերը ենթակա են անասնաբուժասանիտարական փորձաքննության
    • ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումը շուկայում ապահովում են ձու իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը
    • անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված ձու իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձիք, անհատ ձեռնարկատերերը պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով
    • շուկայում իրացման համար նախատեսված ձուն անասնաբուժասանիտարական փորձաքննության է ներկայացվում անասնաբուժական ծառայության կողմից տրված անասնաբուժական վկայականով, իսկ շրջանի տարածքում ձու իրացնելու դեպքում անասնաբուժական տեղեկանքով, որոնցով հաստատվում է տվյալ խմբաքանակի՝ թռչունների վարակիչ հիվանդությունների նկատմամբ ապահով տարածքներից ստացումը,
    • ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննությունն իրականացվում է արտաքին զննման և օվոսկոպիայի միջոցով, իսկ կասկածելի դեպքերում հետազոտվում է ձվի պարունակությունը
    • ձվի արտաքին զննման արդյունքում որակյալ է համարվում մաքուր, ամբողջական, առանց կողմնակի հոտի, բնական գույնով (սպիտակ, դարչնագույն, բաց դեղնավուն, խայտահավերինը՝ խայտաբղետ և այլն) ձուն:

    Ի գիտություն սպառողների`

    — ուշադրություն դարձրեք ձվի արտաքին տեսքին, մաքրությանը, ամբողջականությանը և ամենակարևորը՝ մակնշմանը, որտեղ պետք է նշված լինի պիտանիության  ժամկետը
    -I տեսակի (սեղանի) ձվերի պահպանման ժամկետը՝ 0-20 աստիճան Ցելսուս ջերմաստիճանում, կազմում է 8-25 օր, իսկ «էքստրա» տեսակի (դիետիկ) ձվերի պահպանման ժամկետը՝  5-20 աստիճան Ցելսուս ջերմաստիճանում, չի գերազանցում յոթ օրը:
    Խախտումների հանդիպելու դեպքում զանգահարեք Ծառայության թեժ գծին` 50-99 կարճ համարին կամ 097-23-50-99, 047-96-01-30 հեռախոսահամարներին:
    Նշենք նաև, որ օրերս ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչությունը Ծառայության պետ՝ Համլետ Ապրեսյանի գլխավորությամբ այցելել է ձու արտադրող խոշոր կազմակերպություն, որտեղ իրականացրել է դիտարկում: Առաջիկա օրերին դիտարկումներ կիրականացվեն նաև հանրապետության այլ կազմակերպություններում և առևտրի կետերում:


    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!