ԱՀ ԳՆ-ում կազմակերպվեց ոռոգման համակարգերի ներդրմանը վերաբերող ծրագրերի քննարկում
21/12/2017
Դեկտեմբերի 20-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացավ Արցախի Հանրապետությունում ինտենսիվ գյուղատնտեսության անցման շրջանակներում ոռոգման կաթիլային համակարգերի տեղադրման ծրագրերի քննարկում, որին ներկա էին նաև պետական նախարար Արայիկ Հարությունյանը, հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:
Ինչպես նշեց գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, առաջիկայում ընդունվելիք՝ այգեգործության զարգացման ծրագրի մեջ առանձնահատուկ տեղ է հատկացված ոռոգման կաթիլային համակարգին: Ըստ
նախարարի, այն պարտադիր կլինի արտադրական նշանակության յուրաքանչյուր այգու համար (սկսած առնվազն 1 հա տարածք ունեցողներից):
Պետական նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու ոռոգման արդի համակարգերով այգիների ստեղծման գործընթացին:
Փոխնախարար Գևորգ Վերանյանը ներկայացրեց ոռոգման համակարգերին վերաբերող պետական քաղաքականությունը՝ նշելով, որ գալիք տարում շարունակվելու է պետական միջոցներով խորքային հորերի գործարկման ծրագիրը, որի իրացման աշխատանքներին մասնակցելու է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը: