ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում անցկացվեց նռան մշակության թեմայով սեմինար-պարապմունք
15/12/2017

Դեկտեմբերի 14-ին Արցախի հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում անցկացվեց «Նռան այգիների մշակություն» թեմայով սեմինար-պարապմունք, որին մասնակցեցին շուրջ յոթ տասնյակ հողօգտագործողներ հանրապետության բոլոր շրջաններից: Դասախոսություններվ հանդես եկան ոլորտի առաջատար մասնագետներ Արցախից և արտերկրից:
Բացման խոսքով հանդես եկավ նախարար Ժիրայր Միրզոյանը, ով նշեց, որ Արցախում նռան այգիների ստեղծմանը մեծ ուշադրություն է դարձվելու, և նպատակ կա մի քանի անգամ ավելացնել նռան այգիների տարածքը:
Ինչպես նշեց փոխնախարար Վիլեն Ավետիսյանը, սեմինար-պարապմունքները կլինեն շարունակական, և նախատեսվում է, որ հանրապետության հողօգտագործողների համար կազմակերպվող նմանօրինակ միջոցառումներին անդրադարձ կլինի նաև այլ պտղատեսակների մշակությանը: