Նախարար Անդրանիկ Խաչատրյանի հանդիպումը «Լույս» հիմնադրամի ուսանողների հետ
22/06/2013

Հունիսի 21-ին նախարար Անդրանիկ Խաչատրյանն ընդունել է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանին ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Էվոյանին` հիմնադրամի մի խումբ կրթաթոշակառուների հետ:
Նախարարն ամփոփ կերպով ներկայացրեց գյուղատնտեսության բնագավառում տեղի ունեցող ներկա բարեփոխումները, այդ ուղղությամբ նախարարության վարած քաղաքականությունը, խոսեց իրագործվող մի շարք կարևոր ծրագրերի, գյուղատնտեսության ներկա վիճակի, գերակա ուղղությունների ու զարգացման հեռանկարների մասին: Այդ համատեքստում նա անչափ կարևորեց կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացը