Բերքահավաքը համաժողովրդական տոն է
29/06/2012
Ինչպես առաջարկել էր գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը վերջերս ՀՀ ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսանողների հետ իր մոտ ունեցած հանդիպման ժամանակ, հունիսի 19-ին նրանց հետ հանդիպում կազմակերպվեց նաև գյուղատնտեսական աշխատանքների օբյեկտներում ու դաշտերում: Դա օգտակարը հաճելիի հետ համատեղելու, վաղվա մասնագետների մեջ գյուղատնտեսության նկատմամբ սեր, շահագրգռվածություն սերմանելու, փորձուսուցման, ինչպես նաև` հացահատիկայինների բերքահավաքը համաժողովրդական տոնի վերածելու գեղեցիկ ու աննախադեպ միջոցառում էր:Միջոցառմանը գյուղնախարարությունը ներգրավել էր նաև Ասկերանի շրջանի մի քանի համայնքների երիտասարդությանը: