Նախարար Անդրանիկ Խաչատրյանը ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին
07/07/2012
Հուլիսի 5-ին Արցախ է ժամանել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի և Սերգո Կարապետյանի հանդիպումը: Նախարար Անդրանիկ Խաչատրյանը, ողջունելով այցը, միաժամանակ շնորհավորել է ՀՀ գյուղնախարարին` ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ:
Այցը աշխատանքային էր, և ՀՀ գյուղնախարարը արցախցի իր գործընկերոջ հետ քննարկեց հետագա փոխհամագործակցության հարցերը: Այնուհետև երկու նախարարները այցելել են տոհմային կայան, եղել սելեկցիոն նվաճումների և սորտափորձարկման պետական կենտրոնի դաշտերում, ինչպես նաև անասնաբուժական լաբորատորիայի նոր շենքում: