Նախարարի հրամանով ՙԲույսերի պաշտպանության ծառայություն՚ ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Վալերի Սերգեյի Խաչատրյանը:
20/08/2012

Օգոստոսի 20-ին նախարար Անդրանիկ Խաչատրյանը հանդիպում Է ունեցել “Բույսերի պաշտպանության ծառայություն” պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների հետ, որի ժամանակ նա ներկայացրել է նորանշանակ տնօրեն Վալերի Խաչատրյանին:
Գնահատական տալով կազմակերպության կողմից մինչ այդ կատարած աշխատանքների դրական կողմերին ու բացթողումներին, նախարարը հիմնականում խոսեց առաջիկա անելիքների, աշխատանքներն էլ ավելի արդյունավետ դարձնելու ուղիների մասին: Միաժամանակ նա պատասխանեց նաև ոլորտի աշխատանքներին ու հիմնական գործառույթներին առնչվող մի շարք այլ հացերի: