|
Նախարար Անդրանիկ Խաչատրյանն ընդունեց Հարավային Օսիայի հանրապետության պատվիրակությանը
15/05/2012 Մեր հաղթական տոների ուրախությունը կիսելու, այդպիսի կարևոր օրերին բարեկամական երկրի կողքին լինելու նպատակով Եռատոնի առթիվ Արցախում էր Հարավային Օսիայի հանրապետության պատվիրա -կությունը` պառլամենտի փոխխոսնակ Միրա Ցավրեբովայի գլխավորությամբ: Այս այցը կարևորվեց նաև երկու հանրապետությունների միջև գյուղատնտեսության ոլորտում փոխհամագործակցության նոր հեռանկարների նախանշմամբ: ԼՂՀ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանի կողմից պատվիրակության հյուրընկալության ժամանակ հյուրերի հետ պայմանավորվածություն ձեռքբերվեց հետագա կապերը ամրապնդելու համար, ինչպես նաև մանրամասն ներկայացվեց մեր երկրի գյուղատնտեսության ներկա վիճակը, ծրագրերը և զարգացման հեռանկարները: |