Բերքահավաքը Քաշաթաղի շրջանում
29/06/2012
Քաշաթաղի հարավային թևում հունիսի 14-ից արդեն մեկնարկել են հացահատիկային կուլտուրաների բերքահավաքը: Հնձի աշխատանքների ընթացքին ու խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով` երեկ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանն ու ԳԳԱՀ -ի տնօրեն Վահրամ Բաղդասարյանը հունիսի 20-ին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ շրջան են այցելել: