Համագործակցություն սննդամթերքի անվտանգության ոլորտում
27/06/2012

Բնակչության սպառման համար մատակարարվող սննդամթերքի անվտանգության ապահովման խնդիրը համարվում է ԼՂՀ պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ մոտ սննդամթերքի անվտանգության համակարգը դեռևս լիարժեք չի երաշխավորում բնակչության առողջության համար սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելումը և այդ առումով առկա են մի շարք լուծում պահանջող հիմնահարցեր, արդիական է դառնում միջազգային չափանիշներին համապատասխան սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի ներդրման պահանջը:
Ելնելով դրանից, ինչպես նաև հաշվի առնելով, որ այդ համակարգի ներդրումը կխթանի նաև տեղական արտադրության սննդամթերքի արտահանմանը, ԼՂՀ գյուղնախարարությունը նպատակասլաց քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Հարցի շուրջ նախարար Անդրանիկ Խաչատրյանի մոտ ծավալվող խորհրդակցություններին հաջորդեց նախարարության պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն: