|
Концепция
07/04/2018 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 փետրվարի 2018 թ. N 76-Ա ք.Ստեփանակերտ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հավանություն տալ Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսության զարգացման հայեցակարգին՝ համաձայն հավելվածի:
«Հաստատում եմ»
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
Հավելված Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 7-ի N 76-Ա որոշման Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ներածություն
Ներածություն Գյուղատնտեսությունը եղել և շարունակում է մնալ Արցախի Հանրապետության տնտեսության առանցքային ոլորտներից մեկը, որպես բնակչության՝ պարենի նկատմամբ կենսական պահանջմունքների բավարարման աղբյուր, զբաղվածության ապահովման բնագավառ, ինչպես նաև՝ գյուղական բնակավայրերի զարգացման հիմք և տնտեսական աճի հիմնական բաղադրիչ: Ոլորտի ռազմավարական նշանակությունը և մտավոր ու ֆիզիկական մեծ ջանքեր կլանելու հատկությունն ու աշխատանքների կազմակերպման յուրահատկությունը պահանջում են կառավարման համակարգային և առանձնահատուկ մոտեցումներ: Սույն հայեցակարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
հողի սեփականատեր կամ տիրապետող և (կամ) օգտագործող և զբաղվում է գյուղատնտեսությամբ. 6. ֆերմերային (գյուղացիական) տնտեսություն՝ առավելապես սեփական կամ ընտանեկան աշխատուժը օգտագործող ինքնազբաղված սուբյեկտներ.
1. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ Գյուղատնտեսության ինտենսիվ զարգացմանը դեռևս խոչընդոտում են մի շարք գործոններ, որոնցից են ոլորտի բարձր ռիսկայնությունը, խոշոր ապրանքային տնտեսությունների ցածր տեսակարար կշիռը, արտադրական (նաև ոռոգման համակարգեր) և շուկայական (ֆինանսական) ենթակառուցվածքների թերզարգացվածությունը, գյուղատնտեսության գրագետ վարման մշակույթի, նորագույն տեխնոլոգիաների բացակայությունը, որոնք, նույնիսկ պետական աջակցության ներկա պայմաններում, բարդացնում են ընդլայնված վերարտադրության կազմակերպման, գյուղատնտեսական մթերքների իրացման և վերամշակման օղակների ձևավորման աշխատանքները:
2. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ Հայեցակարգը նպատակ ունի, հիմք ընդունելով ագրարային բարեփոխումների անցած ժամանակահատվածի ձեռքբերումները, ինչպես նաև՝ թույլ տված սխալներն ու բացթողումները, իրատեսորեն գնահատելով գյուղատնտեսության հիմնախնդիրները, սահմանել գյուղատնտեսության զարգացման հեռանկարային նպատակները, հստակեցնել կենսագործման հիմնական ուղղություններն ու միջոցները, մասնավորապես՝ գյուղացիական տնտեսություններին պետական աջակցության տրամադրման պայմանները, մեխանիզմներն ու գործիքակազմը:
3. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Սույն հայեցակարգի իրագործման հիմքում ընկած խթանման ենթակա հիմնական ուղղություններն են՝ 1) բուսաբուծության ոլորտի զարգացում. 2) անասնաբուծության ոլորտի զարգացում. 3) անասնաբուժական գործի արդյունավետության բարձրացում. 4) ոռոգման արդիական համակարգերի ներդրում և ընդլայնում. 5) գյուղատնտեսական հումքի վերամշակում. 6) սննդամթերքի անվտանգության և որակի ապահովում: Հայեցակարգի շրջանակներում բուսաբուծության ոլորտի զարգացումը ներառում է՝ 1) Դաշտավարության ճյուղի զարգացումը. Դաշտավարության ճյուղի զարգացման համար նախատեսվում է ցանքաշրջանառության սխեմաների կիրառման, պարարտացման, բույսերի պաշտպանության առաջավոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով բարձրացնել վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը, բարելավել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի կառուցվածքը. 2) Բանջարաբուծության ճյուղի զարգացումը. Բանջարաբուծության ճյուղի զարգացման համար նախատեսվում է մշակության ագրոտեխնիկական պահանջների ապահովման միջոցով բարձրացնել բանջարանոցային մշակաբույսերի բերքատվությունը, բարելավել բերքի որակական ցուցանիշները, խթանել ավանդական և ոչ ավանդական, տեղական և արտաքին շուկաներում պահանջարկ ունեցող բանջարեղենի արտադրությունը, աջակցել ջերմոցային տնտեսությունների զարգացմանը և մրցունակության բարձրացմանը. 3) Պտղաբուծության (այգեգործության) զարգացումը. Պտղաբուծության (այգեգործության) զարգացման համար նախատեսվում է ստեղծել այգեգործության զարգացման արժեշղթա, խթանել ինտենսիվ այգեգործության զարգացումը: Իրականացնել պտղաբուծության աշխարհագրության ընդլայնման քաղաքականություն, ավելացնել բազմամյա տնկարկների տարածքները՝ առաջնահերթություն տալով նռան այգիների հիմնադրմանը և խաղողի գինեմետ և սեղանի քիշմիշային սորտերի այգիների ընդարձակմանը, խթանել մասնագիտացված տնկարանային տնտեսությունների հիմնումը: Անասնաբուծության ոլորտի կայունացման և զարգացման համար նախատեսվում է՝ 1) իրականացնել անասնաբուծության ոլորտի կանոնակարգում. 2) կերարտադրությունում, ինչպես նաև կերակուտակման և կերակրման գործընթացներում նոր տեխնոլոգիական միջոցների ներդնման խթանում. 3) անասնաբուծության բոլոր ճյուղերի զարգացում, տոհմասելեկցիոն աշխատանքների իրականացում. 4) արոտների կառավարման նոր մեխանիզմների ներդնում և ջրարբիացում: Անասնաբուժության ոլորտի կայունացման և զարգացման համար նախատեսվում է՝ 1) հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացում. 2) մասնագետների մասնագիտական գիտելիքների շարունակական բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում: Ոռոգման համակարգերի ներդրման, ընդլայնման և արդիականացման համար նախատեսվում է՝ 1) ոռոգվող հողատարածքների ավելացում. 2) տեխնիկական վիճակի բարելավման և արդիականացման միջոցով ոռոգման ենթակա գյուղատնտեսական հողատարածքների ջրապահովվածության մակարդակի բարձրացում. 3) ոռոգման ջրի կորուստների և համակարգերի շահագործման ծախսերի նվազեցում. 4) հողագործության արդյունավետության բարձրացում՝ այդ նպատակով իրականացնելով մելիորատիվ սպասարկման բարելավում, նոր ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրում և գործող սուբսիդավորման համակարգի բարեփոխում: Ջրախնայողական տեխնոլոգիաների՝ կաթիլային, անձրևային, ենթահողային ոռոգման ներդրում: 5) ոռոգման ջրի մատակարաման հուսալիության բարձրացում. Գյուղատնտեսական հումքի վերամշակման ոլորտի զարգացման համար նախատեսվում է՝ 1) բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերում, գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերությունում արդիական տեխնոլոգիաների ներդրում. 2) բուսաբուծական և անասնաբուծական մթերքների և հումքի արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման ու պահպանման տեխնոլոգիական պրոցեսների խթանում. Սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման առաջնային խնդիրների մեջ առանձնանում է սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացումը, որի հիմնական ուղղություններն են՝ 1) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում միջպետական և միջազգային համագործակցության շրջանակներում Արցախի Հանրապետության օրենսդրական դաշտի վերանայումը, համապատասխան գործողությունների իրականացումը և տեղեկատվության փոխանակումը. 2) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում միջպետական և միջազգային ստանդարտների տեղայնացման, անվտանգության համակարգերի, ընթացակարգերի և չափանիշների ներդրման աշխատանքների իրականացումը. 3) պետական օժանդակությամբ սննդամթերքի արտադրության պատշաճ հիգիենիկ և արտադրական գործելակարգերի, ինչպես նաև վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎՎՀԿԿ) համակարգերի կամ որակի անվտանգության միջազգային ստանդարտի ներդրումը. 4) սննդամթերքի անվտանգության լաբորատորիաների կարողությունների հզորացումը և միջազգային ստանդարտով հավատարմագրումը. 5) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ պարունակող սննդի ու կերի վերաբերյալ օրենսդրական դաշտի բարելավում՝ մարդու կյանքի և առողջության, կենդանիների առողջության և բարեկեցության, շրջակա միջավայրի կենսաբազմազանության պահպանության և սպառողների շահերի պաշտպանության համար. 6) ներմուծվող ու տեղական արտադրության սննդամթերքում պեստիցիդների մնացորդների, վնասակար օրգանիզմների, անասնաբուժական մնացորդների, ալերգենների, սննդային հավելումների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վերահսկողության իրականացում և մոնիթորինգային ծրագրերի մշակում:
4. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ Հայեցակարգից բխող միջոցառումներն են՝ 1) hանրապետության գոտիական առանձնահատկություններին համապատասխան մշակության և բերքահավաքի առաջադիմական տեխնոլոգիաների արմատավորումը: Այդ նպատակով՝ նոր տեխնոլոգիաների ներդրման ծրագրերի իրականացումը, վերջինիս ուղղությամբ գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսությունում զբաղված տնտեսավարողներին խորհրդատվական, տեղեկատվական, դրամաշնորհային աջակցության տրամադրումը, նպատակային վարկավորումը, գոտիական առանձնահատկություններին համապատասխան հանրապետության շրջաններում ըստ գյուղատնտեսության հիմնական ճյուղերի նախընտրելի մասնագիտացումների առանձնացումը. 2) բարձր ավելացված արժեք ապահովող մշակաբույսերի ցանքատարածքների ընդլայնման և կառուցվածքի բարելավման նպատակով ցածր ինտենսիվության մշակաբույսերի առավել արժեքավոր տեսակներով փոխարինման, հանրապետության պայմաններին համապատասխանող ոչ ավանդական մշակաբույսերի մշակության տեխնոլոգիաների յուրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության, պարարտացման, բույսերի պաշտպանության առաջավոր տեխնոլոգիաների ներդրման ծրագրերի իրականացումը. 3) աշնանացան հացահատիկային մշակաբույսերի սելեկցիայի և առաջնային սերմնաբուծության գիտական ապահովումը, սերմնաբուծության զարգացման և սերմարտադրության ծրագրերի իրականացումը, սորտափորձարկման համակարգի կատարելագործումը և ընդլայնումը. 4) գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքի, մշակության, բերքահավաքի, բերքի պահպանության գործընթացում ագրոտեխնիկական միջոցառումների պահանջների կատարման նպատակով գյուղատնտեսության մեջ օգտագործվող կարևորագույն ռեսուրսների (սերմեր, հանքային պարարտանյութեր, թունաքիմիկատներ, դիզելային վառելանյութ և այլն) գների մատչելիության բարձրացման ծրագրերի իրականացումը, վարկավորման պայմանների բարելավումը. 5) բույսերի և կենդանիների առավել վտանգավոր և մասսայական վարակիչ հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի աշխատանքների ծավալների ավելացումը, այդ բնագավառներում մոնիթորինգի և պայքարի արդիական մեթոդների, բույսերի և կենդանիների պաշտպանության ինտեգրացված պայքարի ներդրումը, բույսերի և կենդանիների պաշտպանության միջոցառումների երկարաժամկետ և տարեկան ծրագրերի մշակումը և իրականացումը. 6) բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական փորձաքննության համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի արդիականացումը, բույսերի և կենդանիների պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներկրման, պահպանության ու վաճառքի գործընթացների տեսչական հսկողության ուժեղացումը. 7) հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման երկարաժամկետ և տարեկան ծրագրի իրականացման շրջանակներում ըստ համայնքների գյուղատնտեսական հողերի ագրոքիմիական քարտեզների կազմումը, հողերի ագրոքիմիական հետազոտությունների իրականացման մեխանիզմների կատարելագործումը. 8) ավանդական, ոչ ավանդական և երկրում ինքնաբավության կարիք ունեցող պտուղների (նուռ, ընկույզ, թուզ, արևելյան խուրմա, ձիթապտուղ, խնձոր, տանձ, սերկեվիլ, հոն և այլն) և հատապտուղների (ելակ, մոշ, ազնվամորի և այլն) արտադրությունը, հասունացման տարբեր խմբերի պատկանող տեսակների, սորտերի աճեցումը, մասնագիտացված տնկարանային տնտեսությունների հիմնումը, խթանող ծրագրերի իրականացումը. 9) խաղողի սեղանի, ունիվերսալ և տեխնիկական նոր սորտերի ներդրման և մշակության ծրագրերի իրականացումը, առանձնակի ուշադրություն դարձնել վիրուսազերծ տնկանյութի արտադրության և հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի առաջավոր տեխնոլոգիաների ներդրմանը. 10) բնական աղետների (կարկտահարություն, երաշտ, սելավներ, ողողումներ և այլն) հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Հակակարկտային տեխնոլոգիաների կիրառումը և դրանց ցանցի ընդլայնումը, ինչպես նաև կարկտապաշտպան ցանցաշերտերի կիրառման համար նախադրյալների ստեղծումը. 11) պետական աջակցության հիմնական ձևերի և եղանակների սահմանումը՝ պայմանով, որ դրանցից օգտվելու իրավունք ունենան միայն համապատասխան գիտելիքներ և (կամ) փորձ և դրա մասին հավաստող փաստաթուղթ ունեցող անձինք. 12) կոոպերացիայի ու փոխօգնության կոոպերատիվների համակարգի զարգացում՝ պետության աջակցությամբ գյուղերում արտադրանքի առաջնային արդյունաբերական վերամշակման արտադրամասերի ստեղծման շնորհիվ. 13) կենդանիների հաշվառման կանոնակարգումը. 14) արոտավայրերի ու խոտհարքերի գնահատման և հաշվառման կանոնակարգումը. 15) կենդանիների պահվածքի կանոնների մշակումը. 16) անասնատերերի կարգավիճակի և լիազորությունների շրջանակի մշակումը. 17) տեխնիկական միջոցների և սարքավորումների ձեռք բերման աջակցությունը. 18) բարձր սննդարարություն ապահովող կերակուլտուրաների մշակության աջակցությունը, համակցված կերերի արտադրության խթանումը. 19) տոհմային կենդանիների ներկրման աջակցությունը, տեղական կենդանիների մթերատու հատկանիշների բարելավումը. 20) խոշոր եղջերավոր կենդանիների շուրջտարվա մսուրային պահվածքի խթանումը. 21) ավանդական և ոչ ավանդական թռչունների ու կենդանիների բուծմանն ուղղված ծրագրերի խթանումը. 22) մեղվաբուծության զարգացման խթանումը. 23) համաճարակաբանական իրավիճակի գնահատման և հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, պատվաստանյութերի և այլ միջոցների ձեռքբերումը. 24) միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրման և տեղայնացման նպատակով տարբեր երկրների առաջավոր կառույցների և մասնագետների հետ համագործակցության հաստատումը, փորձի փոխանակում, մասնագետների վերապատրաստումը. 25) անասնաբուժական սպասարկման կայանների նյութատեխնիկական բազայի արդիականացումը և վերազինումը. 26) ոլորտում փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցության ցուցաբերումը. 27) արտադրված գյուղատնտեսական հումքի զգալի մասի վերամշակումը փոքր ու միջին ձեռնարկություններում. 28) գյուղական բնակավայրերում գյուղատնտեսական մթերքների վերամշակման և գյուղատնտեսության սպասարկման կարողությունների ստեղծմանն աջակցության ցուցաբերումը. 29) արտեզյան ջրհորների կառուցման և վերանորոգման ծրագրերի իրականացումը. 30) ջրամբարների տեխնիկական անվտանգության ուսումնասիրումը և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը. 31) ջրամբարների, ջրանցքների, ջրատարների վերանորոգումը, վերականգնումը և պահպանումը, կարգավորիչ ու չափորոշիչ սարքերի և սարքավորումների տեղադրումը, կառավարման առավել արդյունավետ եղանակների կիրառումը. 32) խմելու և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորումը, ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման խթանումը. 33) բուսաբուծության և անասնաբուծության ոլորտներում բնական աղետների հետևանքով կրած վնասների փոխհատուցման մեխանիզմների ներդնումը. 34) գյուղատնտեսական գործունեության մեջ ընդգրկված ֆիզիկական անձանց և տնտեսավարող սուբյեկտների պարտադիր պետական գրանցումը (հաշվառումը). 35) oրենսդրությամբ սահմանված կարգով պետականորեն գրանցված (հաշվառված) և գյուղատնտեսական գործունեության մեջ ընդգրկված ֆիզիկական անձանց և տնտեսավարող սուբյեկտներին (ֆերմերներ), եկամտային հարկի ամբողջական կամ մասնակի փոխհատուցումը: Գյուղատնտեսության զարգացման՝ սույն հայեցակարգով ամրագրված նպատակների իրագործումը պահանջում է ոլորտում առկա պետական աջակցության համակարգի բարելավում՝ աջակցության նոր ձևերի սահմանում, սկզբունքների ու մոտեցումների կիրառում:
5. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ Սույն հայեցակարգով սահմանված ուղղություններով գյուղատնտեսության զարգացման ծրագրերի և միջոցառումների իրականացմամբ նախատեսվում է 10 տարում հասնել հետևյալ արդյունքներին.
Ագրարային բարեփոխումների անցած ժամանակահատվածի ձեռքբերումների, ինչպես նաև թույլ տված սխալների ու բացթողումների և գյուղատնտեսության հիմնախնդիրների իրատեսորեն գնահատմամբ կազմված սույն հայեցակարգի ընդունմամբ կստեղծվեն իրավական հիմքեր գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ուղղված քաղաքականության հստակեցման, գործող փոքր չափերի գյուղացիական տնտեսություններին պետական աջակցության արդյունավետ մեխանիզմների ներդրման, գյուղատնտեսական հողատեսքերի ոչ նպատակային օգտագործման կամ ընդհանրապես չօգտագործման, հողի բերրիության պահպանման ու բարձրացման, ագրարային կանոնների խախտման համար պատասխանատվությունը խստացնող դրույթների ամրագրման և կանոնակարգված գյուղատնտեսության վարման համար:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ |