• Главная стрница
  • Часто задаваемые вопросы
  • Вопрос министерству
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Министерство
    • Министр
    • Структура
    • Устав
    • Предыдущие министры сельского хозяйства
  • Сельское хозяйство Арцаха
    • Темпы развития сельского хозяйства по годам
    • Условия и предпосылки развития сельского хозяйства в НКР
  • Растениеводство и защита растений
    • Полеводство
    • Садоводство
    • Защита растений
    • Семеноводство
    • Органическое сельское хозяйство
  • Животноводство и ветеринария
    • Животноводство
      • Скотоводство
      • Овцеводство
      • Свиноводство
      • Птицеводство
      • Пчеловодство
      • Рыбоводство
    • Ветеринария
      • Противоэпидемические мероприятия
      • Болезни
  • Агропереработка
  • Профессиональная консультация и рекомендации
    • Советы землепользователям
    • Технология возделывания сельскохозяйственных культур
    • Средства борьбы с вредителями и болезнями растений
  • Правовые акты
    • Законы
    • Որոշումներ
    • Указы министра
    • Лицензирование
    • КОНЦЕПЦИЯ
  • Программы
  • Медиа
    • Официальные новости
    • Տեսանյութեր
    • Пресса о нас
    • Архив

Прогноз погоды
для фермеров

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Капельное и дождевое орошение
    07/04/2018

    Ոռոգման ամենահին և ամենաշատ օգտագործվող ձևը դա մակերեսային ոռոգումն է՝ ավանդական ոռոգումը, որը տարածված է նաև ԱՀ-ում: Այս դեպքում, պահանջվում է գրունտի որոշակի հարթեցման աշխատանքներ: Մակերեսային ոռոգումը իրականացվում է ակոսների, մարգերի և քարտերի միջոցով: Տվյալ պարագայում, ջուրը տեղափոխվում է հողի մակերեսով: Մակերեսային ոռոգման դեպքում մարգերի, ակոսների և քարտերի իրականացման համար պահանջվում են բավականին մեղմ թեքություններ:
    Ակոսների ձևը՝ երկարությունը, լայնությունը և խորությունը, կախված են ռելիեֆի թեքությունից, հողի տեսակից և բույսի պահանջարկից: Ակոսների լայնության ընտրությունը պայմանավորված է գրունտի ջրաթափանցելությամբ. թեթև հողերում ջրաթափանցելությունը մեծ է, և ջուրը ծծվում է ավելի մեծ խորությամբ, իսկ ծանր հողերում՝ հակառակը: Ուստի թեթև հողերում ակոսների լայնությունը ավելի փոքր է արվում, քան ծանր հողերում: Ջրաթափանցելությամբ է պայմանավորված նաև ակոսների երկարությունը, մեծ ջրաթափանցելությամբ գրունտներում ակոսների երկարությունը արվում է կարճ, հակառակ դեպքում՝ երկար: Ակոսներով ոռոգման տեսակներից են լճացումով և չլճացումով ոռոգումը:
    Մարգերով ոռոգման ժամանակ՝ տեղամասը բաժանվում է 10-20սմ բարձրությամբ թմբերով, որոնց լայնությունը արվում է ցանող մեքենայի 3-8 պատիկը: Մարգերը արվում են ոռոգիչին ուղղահայց: Մարգերի երկարությունն իրականացվում է մինչև 300մ, կախված գրունտի տեսակից: Մակերեսային ոռոգումն, ինչքան էլ ճիշտ կազմակերպվի, չի կարող ունենալ գրունտի համաչափ խոնավացում, ինչն ենթադրում է նաև անհամաչափ բերքատվություն: Չնայած նրան, որ մակերեսային ոռոգման դեպքում սկզբնական ծախսերը փոքր են, սակայն պահանջվում են բավականին մեծ շահագործման ծախսեր. թեքությունների սխալ կազմակերպման դեպքում իրականացվում է հողերի ողողում:
    Մակերեսային ոռոգման ժամանակ՝ ճանապարհային կորուստները պակասեցնելու համար, օգտագործվում են պոլիէթիլենային ճկուն խողովակներ՝ հիդրոֆիքս խողովակներ: Դրանք տեղադրվում են մոտեցող ոռոգման առուներում և ժամանակավոր բաժանարարանում: Հիդրրոֆիքսն ունի հատուկ կափույրներ, ինչով ջուրն անմիջապես մատուցվում է մարգերին կամ ակոսներին: Հիդրոֆիքսը կիրառվում է հիմնականում ջրի կորուստները նվազեցնելու համար: Այն իրենից ներկայացնում է մինչև 500մմ տրամագծի պոլիէթիլենային ճկուն՝ 1.5-3մմ պատի հաստությամբ, խողովակ: Հիդրոֆիքսի օգտագործմամբ կարելի է ոռոգել որոշակի խորդուբորդություններ ունցող դաշտեր, անտեսելով ռելիեֆի գործոնը:
    Անձևացումն իրակացվում է հատուկ մեքենաների միջոցով, դրանք լինում են ստացիոնար (անշարժ) և շարժական: Ստացիոնար ոռոգման համակարգերը նախագծվում են որոշակի դաշտի համար և ենթակա չեն տեղաշարժման: Դրանց թվին են պատկանում ստացիոնար ատրճանակային ոռոգիչները, իր առանցքի շուրջը պտտվուղ պիվոտները, համընթաց շարժվող անձրևացման համակարգերը և դաշտում ներքին ոռոգման ցանցին անմիջապես ամրացված անձրևացման համակարգերը: Բանջարաբոստանային կուլտուրաները ոռոգելու համար կան նաև միկրոանձրևացման համակարգեր: Շարժական ոռոգման համակարգերը կցվում են տարբեր մեքենաների և հնարավոր է տեղափոխել կամայական դաշտի ոռոգման նպատակով: Անձրևացման համակարգերը լինում են ցածր, միջին և բարձր ճնշման: Անձրևացման համակարգերը պակասեցնում են ջրի ճանապարհային կորուստները, սակայն պահանջում բավական մուտքային ճնշում, որը բերում է էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախսերի: Ջրի խնայողությունը մեծ չէ: Այս եղանակի առավելություններն են ջրի կորուստների նվազեցում, ոռոգման գործընթացի շահագործման ծախսերի նվազեցում, հողմասի համաչափ խոնավացում: Այս տարբերակը թույլ է տալիս ոռոգումն իրականացնել խիտ գրաֆիկներով, ըստ բույսի պահանջարկի: Անձրևացման դեպքում հնարավոր է բույսին տրամադրել և՛ պարարտանյութ և՛ բուժման համար անհրաժեշտ դեղորայքներ: Այս տարբերակի թերություններից են մեծ սկզբնական ծախսերը, որոշ կուլտուրաների դեպքում՝ պայքարը հիվանդությունների դեմ, մեծ մուտքային ճնշումները, ինչն իր հերթին բերում է մեծ էներգետիկ ծախսերի: Ռելիեֆի նկատմամբ պահանջները մեղմ են:
    Ենթահողային ոռոգումը դա ժամանակակից ոռոգման տեսակներից է, տվյալ ոռոգման դեպքում՝ ջուրը պարարտանյութերի հետ միասին մատակարարվում է անմիջապես արմատային համակարգին: Այս տարբերակն ունի բոլոր առավելություններն, ինչ որ ունի կաթիլային համակարգը: Ենթահողային ոռոգման տարբերակի հիմնական թերությունը սկզբնական ներդրման բավականին մեծ լինելն է: Սակայն այս եղանակի ջրախնայողությունը ամենամեծն է և, քանի որ այն գրունտի տակ է, կյանքն ավելի երկար է: Հիմա արդեն ստեղծվել են հատուկ խողովակներ, որոնք խոնավությունը բաց են թողնում իրենց ամբողջ պատերով, և տեղադրվելով գրունտում դրանք զերծ են մնում դրսի միջավայրի տարբեր ազդեցություններից: Սա ավելի առաջավոր տեխնոլոգիա է:
    Ոռոգելի երկրագործությունում կիրառում են ոռոգման տարբեր եղանակներ, որոնցից կաթիլայինը հիմնված է բույսի արմատային համակարգին՝ ջրի անմիջական մատուցման վրա: Կաթիլային ոռոգումը բույսի արմատային հատվածի դանդաղ և երկարատև ջրամատակարարումն է ողջ վեգետացիայի շրջանում՝ բույսի խոնավության օպտիմալ մակարդակն ապահովելու համար:
    Կաթիլային ոռոգման դեպքում ջրի սպառման նորման կրճատվում է 20-50%:  Ոռոգմա այս համակարգն ունի մի շարք առավելություններ, որոնցից են՝

    • ջուրը դանդաղ է ներծծվում, հողն էրոզիայի չի ենթարկվում և խոնավության կորուստ տեղի չի ունենում.
    • լուծված պարարտանյութերը ջրի հետ անմիջապես ներծծվում են արմատային հատված, կատարվում է սննդանյութերի արագ և ինտենսիվ կլանում.
    • բույսի տերևները չեն խոնավացվում, նվազում է հիվանդությունների տարածման հավանականությունը.
    • մատուցվող ջրի և դրանում լուծված պարարտանյութերի քանակության կարգավորում.
    • ավելի բարձր որակի արտադրանքի թողարկում.
    • աշխատուժի վրա կատարվող ծախսերի նվազում.
    • մոլախոտերի բազմացման կրճատում.
    • համակարգի ավտոմատացված կառավարում:

    Այս համակարգի բարձր արդյունավետությունն ու առավելությունները մակերեսային ոռոգման համեմատությամբ արտահայտվել են նաև հետևյալում.

    • խնայվում է զգալի քանակությամբ ոռոգման ջուր՝ ոռոգման նորմը կրճատվում է 1,5-3,0 անգամ
    • 20-50 % -ով բարձրանում է խաղողի և պտղատու այգիների բերքատվությունը
    • միավոր բերքի հաշվով ծախսվող ջրի քանակը նվազում է 4-6 անգամ
    • կարելի է կիրառել բարդ ռելիեֆային պայմաններում օգտագործելով թեք լանջերը, կտրտված ռելեֆը և ուժեղ ջրանցիկություն ունեցող հողագրունտները
    • ոռոգման կաթիլային համակարգը թույլ է տալիս ամբողջովին մեքենայնացնել և ավտոմատացնել ջրման գործընթացը՝ բարձրացնելով աշխատանքի արտադրողականությունը
    • լիովին բացառվում է իռիգացիոն էռոզիան
    • Կաթիլային ոռոգումը ավտոմատացված ցածր ճնշումային համակարգ է:

    Կաթիլային ոռոգման ցանցի սկզբունքային սխեմա.

    1 — ջրառու հանգույց

    2 — ճնշումային հանգույց

    3 — գլխավոր փական

    4 — ֆիլտր

    5 — ջրաչափ

    6 — մանոմետր

    7 — պարարտացման բաք

    8 — կապի ուղիներ

    9 — մայր խողովակաշար

    10 — բաժանարար խողովակաշար

    11 — հեռակառավարման փական

    12 — ջրման խողովակ

    13 — կաթոցիկ

    14 — խոնավության տվիչ

    15 — հեռակառավարման վահանակ:

    Կաթիլային ոռոգման դեպքում հանքային պարարտանյութերը հող են ներմուծվում լուծված վիճակում անմիջապես բույսի արմատային համակարգի գոտում:
    Հանքային պարարտանյութերը պետք է ամբողջովին լուծվեն ջրում՝ առանց նստվածք առաջացնելու: Թույլ լուծվող կամ չլուծվող պարարտանյութերը պետք է հող ներմուծել չոր վիճակում: Պարարտացումը կատարվում է ջրման ժամանակաշրջանի երկրորդ կեսից, իսկ պարարտացման լուծույթը համակարգի մեջ կարող է մղվել տարբեր եղանակով: Առավել արդյունավետ է այն եղանակը, երբ պարարտացման լուծույթը պատրաստում են առանձին, որից հետո պոմպի օգնությամբ մղում ոռոգման ցանցի մեջ:
    Կաթիլային ոռոգման ցանցը ցածր ճնշումային համակարգ է, որի բաղկացուցիչ մասերն են գլխավոր, բաժանարար, դաշտային և ջրման խողովակաշարերը:
    Գլխավոր և բաժանարար խողովակաշարերը ջուրը տեղափոխում են ոռոգման աղբյուրից մինչև ջրվող տարածք: Սովորաբար դրանք տեղադրում են հողի մակերեսից 0,7-0,8մ խորության վրա: Խողովակաշարերը պատրաստում են պոլիէթիլենային նյութերից: Թեթև խողովակների համար առավելագույն թույլատրելի ճնշումը կարող է լինել 250 ԿՊա, միջին և ծանր խողովակների համար՝ համապատասխանաբար 600 և 1000 ԿՊա: Ջրման խողովակների երկարությունը չպետք է գերազանցի 200մ: Խողովակների տրամագծերը որոշում են հիդրավլիկական և տեխնիկատնտեսական հաշվարկներով: Ջրման խողովակաշարերի վրա տեղադրում են 0,9-10,8 լ/ժամ ծախսով կաթոցիկներ: 100-200 ԿՊա ճնշման տակ ջուրը մղվում է ջրման խողովակաշարից կաթոցիկի ծայրապանակ, որտեղից կաթիլ առ կաթիլ թափվում հողի մակերեսի վրա: Կաթոցիկի կարևոր բաղկացուցիչ մասն է ճնշման և ջրի ծախսի կարգավորիչ թաղանթը, որի շնորհիվ անկախ ցանցում ճնշման փոփոխության, կաթոցիկի ջրի ծախսը մնում է հաստատուն: Կաթոցիկների հեռավորությունը պայմանավորված է միջբուսային հեռավորությամբ և կաթիլային ոռոգման ռեժիմով:
    Պտղատու բույսերի համար պահանջվող ջրի քանակը, նրա արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը շատ բանով կախված են ջրելու եղանակներից: Ջրում են հիմնականում 4 ձևով՝ մակերեսային ենթահողային աձրևացման կաթիլային: Արցախում ամենատարածված և ընդունված ձևը մակերեսային ջրումն է, որի դեպքում ջուրը տալիս են հողի մակերեսին, որտեղից այն ներծծվելով թափանցում և անցնում է հողի խոր շերտերը: Ենթահողային տարբերակով ջրելու դեպքում հողի մեջ անցկացվում են ծակոտկեն խողովակներ (ստորին շերտերից) ու ջուրը բաց են թողնում նրանց մեջ: Ջուրը խողովակներով հոսելիս ծակոտիներից դուրս է գալիս ու ներծծվում հողի մեջ՝ ինչպես վերին, այնպես էլ ստորին շերտերով՝ խոնավացնելով ամբողջ վարելաշերտը: Ջրման այս տարբերակը ընդհանրապես քիչ է տարածված և Արցախում այդքան էլ կիրառելի չէ: Անձրևացման եղանակով ջրում են այն դեպքում, երբ տեղանքի պատճառով հնարավոր չէ իրականացնել մակերեսային ջրում. Այսպիսի դեպքերում միայն կարելի է դիմել ջրելու այդ եղանակին: Անձրևացում է կոչվում ջրելու այն եղանակը, երբ այդ նպատակի համար ծառայող անձրևացնող մեքենաների ցրող խողովակներից մեծ ճնշման տակ ջուրը բարձրանում, օդում որոշ բարձրության վրա վերածվում է մանր կաթիլների, անձրևի նման թափվում և խոնավացնում է հողը: Սակայն ոռոգման այս տարբերակը Արցախում պտղաբուծության մեջ չի կիրառվում: Վերջին տարիներին Արցախում լայն տարածում է ստանում կաթիլային ոռոգումը, որը համարվում է ջրի խնայողության ամենաարդյունավետ տարբերակը:
    Գյուղատնտեսական մշակաբույսերի խոնավապահովվածության ցուցանիշի կարգավորումը գործնականում իրականացվում է ջրման նորմերի միջոցով: Ջրման նորմը ջրի այն քանակն է, որը տրվում է մեկ հեկտար գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված հողատարածությանը մեկ ջրման թնթացքում՝ հողի ակտիվ շերտում անհրաժեշտ խոնավության պաշար ստեղծելու համար:
    Որոշակի պայմանների համար ջրման նորմի մեծությունը կախված է նախաջրումային խոնավությունից, որի վրա ազդում են մշակաբույսի տեսակը, զարգացման փուլը, հողային, կլիմայական և հիդրոերկրաբանական պայմանները: Գյուղատնտեսական մշակաբույսերի ջրային ռեժիմի ճշգրիտ կարգավորումը կատարվում է համապատասխան ոռոգման ռեժիմով, որի բաղկացուցիչ մասն է միջջրումային տևողությունը, ջրումների թիվը և առկայությունը:
    Գոյություն ունեն ջրելու տարբեր ժամկետներ՝ կախված տեղի հողակլիմայական պայմաններից և մշակվող ծառաբույսերի՝ ջրի նկատմամբ պահանջի առանձնահատկություններից: Առաջինը պետք է ջրել վաղ գարնանը՝ ծաղկելուց 1-2 շաբաթ առաջ: Խորհուրդ չի տրվում ջրել ծաղկման շրջանում, քանի որ ծառերի տերևային ապարատը ձևավորված չի լինում, նամանավանդ կորիզավորները ջրելիս ծառերի արմատները միանգամից կլանում են ջուրը, իսկ տերևային ապարատի բացակայության կամ թույլ զարգացած լինելու պատճառով գոլորշիացում տեղի չի ունենում, ինչի հետևանքով ծաղիկները թափվում են: Խորհուրդ է տրվում առաջին ջրումը կատարել ծաղկելուց 1-2 շաբաթ առաջ: Երկրորդ անգամ պետք է ջրել ծաղկաթափից անմիջապես հետո՝ տերևային մակերեսի և նոր սաղմանավորված պտուղների արագ կազմավորման համար: Երրորդ անգամ պետք է ջրել վեգետատիվ մասերի աճն ուժեղացնելու, պտղալիցը կազմակերպելու և հաջորդ տարվա բերքի համար նոր ծաղկաբողբոջներ ստեղծելու համար: Չորրորդ անգամ պետք է ջրել ուժեղ վեգետատիվ աճի փուլում, սրա հիմնական նպատակն է ապահովել վեգետատիվ մասերի վերընթաց աճը, նպաստել պտուղների արագ խոշորացմանը: Հինգերորդ անգամ պետք է ջրելկորիզավորների (ծիրանենի, բալենի, կեռասենի) համատարած բերքահավաքից 15-20 օր առաջ: Բերքի հասունացման շրջանում չի կարելի ջրել, քանի որ ջրելու հետևանքով պտուղները սկսում են ճաքճքել, պտուղները դառնում են ջրալի, պակասում է նրանց քաղցրությունն ու բույրը: Վեցերորդ ջուրը պետք է ջրել կորիզավորների բերքահավաքից անմիջապես հետո՝ մոտավորապես հուլիսի 10-15-ից հետո: Այս ջրման նպատակն է՝ ուժեղացնել տերևների ֆոտոսինթետիկ գործունեությունը, ստեղծել մեծ քանակությամբ օրգանական սննդանյութեր: Խորհուրդ է տրվում ուշ աշնանը կամ վաղ ձմռանը հիմնական ցրտերն սկսվելուց 5-10 օր առաջ այգիները ջրել: Սխալ է հատկապես այն կարծիքը, որ տևական չորությունից հետո պետք է անմիջապես բույսերը ջրել, օրինակ օպտիմալ աճի համար բանջարեղանային բույսերը բավարար քանակությամբ ջրի կարիք ունեն:
    Ոռոգման մելիորացիայի նպատակն է հողի ջրային ռեժիմի օպտիմալացման միջոցով կարգավորել ջերմաստիճանային, սննդային, աղային և օդային ռեժիմները գյուղատնտեսական մշակաբույսերի առավելագույն և կայուն բերք ապահովելու համար: Գյուղատնտեսական մշակաբույսերի պահանջը խոնավության նկատմամբ պայմանավորված է մի շարք գործոններով (հողային, կլիմայական, հիդրոլոգիական) և փոփոխվում է ըստ զարգացման փուլի: Մշակաբույսի զարգացման յուրաքանչյուր փուլ իրեն բնորոշ պահանջներն է ներկայացոնւմ նշված գործոնների նկատմամբ, ընդ որում, երբ զարգացման տվյալ փուլը լիարժեքորեն չի ավարտվում, ապա զարգացման հաջորդ փուլին անցնելիս դիտվում է բերքատվության աստիճանական նվազեցում:
    Տարբերում են բույսի զարգացման հետևյալ հիմնական փուլերը. ծլում, թփակալում, ծաղկում և հասունացում: Գյուղատնտեսական մշակաբույսի ոռոգման ռեժիմ սահմանելու համար անհրաժեշտ է ունենալ վեգետացիայի ընթացքում հողում խոնավության փոփոխությունների պատկերը: Ոչ բավարար խոնավացման գոտում գտնվող հողատարածություններում խոնավությունը ենթարկվում է փոփոխման, ընդ որում՝ վեգետացիայի սկզբում մշակաբույսերին անհրաժեշտ է չնչին քանակություն, ամռան ամիսներին այն հասնում է առավելագույնի, իսկ աշնանը կրկին նվազում է:
    Մշակաբույսի զարգացման տարբեր փուլերին համապատասխանող ջրային ռեժիմը ստեղծվում է ոռոգման ռեժիմի կիրառման միջոցով, որի մշակումը կախված է բնական, կլիմայական, հողային և բույսի կենսաբանական առանձնահատկություններից:
    Ոռոգումն էապես ազդում  է հողի ջրաֆիզիկական, ֆիզիկամեխանիկական, կենսաբանական հատկությունների, գետնամերձ միկրոկլիմայի, մշակաբույսի ֆիզիոլոգիական հատկանիշների և բերքատվության վրա: Ոռոգումը գյուղատնտեսական մշակաբույսերին մատուցվող ջրի  սոսկ քանակական արտահայտությունը չէ: Դրա առաջնային պայմանն է, որպեսզի մշակաբույսերն իրենց զարգացման յուրաքանչյուր փուլում  անընդհատ և միաժամանակ ապահովված լինեն սննդանյութերով, ջերմությամբ, լույսով և օդով:
    Եթե որոշակի ագրոտեխնիկական և կլիմայական պայմաններում, երբ մշակաբույսերն ապահովված են ջերմությամբ, լույսով և սննդանյութերով, ավելացվի ոռոգման ջրի քանակությունը, ապա սկզբնական շրջանում բերքատվությունը կբարձրանա, այնուհետև այդ աճը կանգ կառնի և նույնիսկ կնվազի՝ մյուս գործոնների ազդեցության անփոփոխ մնալու պարագայում: Այսինքն՝ ոռոգումն իր մեջ անվերապահորեն պետք է ներառի մյուս գործոնների քանակական և որակական փոփոխությունները և պայմաններ ստեղծի դրանց ամբողջական կարգավորման համար:
    Ոռոգման ջուրն էական ազդեցություն է թողնում հողագոյացման դինամիկայի, հողի  ֆիզիկական, քիմիական և մանրէաբանական հատկությունների վրա: Ջրի առատությունը քայքայում է հողի կնձիկները, հողի մասնիկները վերադասավորվում և ավելի են խտանում, իսկ չորանալուց հետո առաջացնում են կեղև և ճաքճքում:
    Հողի խտացումը վատացնում է դրա  ջրանցիկությունն ու օդափոխանակությունը: Հողի խոնավությունը բարձրացնող ոռոգման ջուրն իր մեջ պարունակում է տարբեր տիպի լուծված և կախյալ նյութեր, սննդանյութեր, որոնք իրենց հերթին հարստացնում են հողը բույսերի համար կարևոր տարրերով:
    Ոռոգումը պետք է իրականացվի այնպես, որպեսզի տեղի չունենան ոռոգման ջրի մակերեսային և ստորգետնյա վանումներ, քանի որ նման պայմաններում հնարավոր է ոչ միայն ջրի և սննդանյութերի կորուստ, այլև գրունտային ջրերի մակարդակի բարձրացում, հողերի գերխոնավացում, աղակալում և ճահճացում: Հողի ֆիզիկական հատկությունների վրա ոռոգման ջրի ազդեցությունը բարելավելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի ճիշտ ընտրվեն ու նախագծվեն ջրման տեխնիկայի տարրերն ու ոռոգման ռեժիմը: Ոռոգումն ազդում է հողում ընթացող մանրէաբանական պրոցեսների վրա: Դրա ճիշտ ռեժիմի կիրառման դեպքում ստեղծվում են աերոբ պայմաններ և տարբեր տիպի հողային ֆերմենտների ազդեցությունից տեղի է ունենում օրգանական նյութերի քայքայում, իսկ միկրոօրգանիզմների և ֆերմենտների ակտիվությունն իր առավելագույն արժեքն է ստանում հողի օպտիմալ խոնավության պայմաններում:
    Ոռոգումն ազդում է հողի, բույսի և գետնամերձ ջերմաստիճանի վրա: Շոգ եղանակին նվազում է բույսերի ջերմաստիճանը, մեծանում է հողի ջերմունակությունը, իսկ ջրի գոլորշացման ժամանակ նվազում է ջերմաստիճանը: Չորի համեմատությամբ խոնավ հողն ունի ավելի բարձր ջերմահաղորդականություն: Հողի և օդի ջերմաստիճանի բարձրացումը մեծացնում է տրանսպիրացիայի ինտենսիվությունը, դանդաղում և նվազում են կենսաբանական պրոցեսները, խախտվում է բույսերի սննդային ռեժիմը: Նշելով ոռոգման ազդեցությունը հողագոյացման պրոցեսների և միկրոկլիմայի վրա՝ անհրաժեշտ է կարևորել այն փաստը, որ գարնանային և աշնանային ցրտահարությունների ժամանակ ոռոգման ջուրն իր հետ բերում է լրացուցիչ ջերմության քանակ, որը, բարձրացնելով միջավայրի ջերմաստիճանը, մշակաբույսերը պաշտպանում է ցրտահարությունից: Ոռոգումը նաև ազդում է գյուղատնտեսական  մշակաբույսերի բերքատվության և բերքի որակի վրա: Համաձայն բազմաթիվ դաշտային հետազոտությունների՝ ոռոգման պայմաններում բերքատվությունը բարձրանում է 2-3 անգամ և բերքի մեջ անհամեմատ ավելանում է սպիտակուցների, շաքարի, ճարպերի, ածխաջրերի, օսլայի քանակությունը:


    ОБРАТНАЯ
    СВЯЗЬ

    ЧАСТО
    ЗАДAВАЕМЫЕ
    ВОПРОСЫ

    ПОЛЕЗНЫЕ
    ССЫЛКИ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!