Տեղեկություն՝ ԱՀ ԷԳՆ ՍԱՇՍՇՊ պետական ծառայության վերջին օրերի գործունեության վերաբերյալ
02/12/2021
ԱՀ ԷԳՆ սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության կողմից սույն թվականի նոյեմբերի 16-30-ը ներառյալհանրապետության տարածքում իրականացվել ենթվով 21 ուսումնամեթոդական շրջայցեր՝ 595 տնտեսավարող սուբյեկտների մոտ՝ կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին և գործողություններին ծանոթացնելու նպատակով:
Նշված ժամանակահատվածում կատարած վերահսկողական աշխատանքների ընթացքում իրականացվել են միրգ-բանջարեղենում առկա նիտրատների առավելագույն մնացորդային քանակների չափումներ: Արդյունքում պարզ է դարձել, որ նիտրատների քանակները համապատասխանում են կառավարության կողմից սահմանված նորմերին:
Ընդամենը կատարվել է 8 080 կգ միրգ-բանջարեղեն, որից կարտոֆիլ՝ 6 030 կգ, լոլիկ՝ 100 կգ, վարունգ՝ 60 կգ, խաղող՝ 40 կգ, խնձոր՝ 890 կգ, սոխ՝ 380 կգ, կաղամբ՝ 580 կգ: