|
Սկսնակ գործարարների համար դասընթացները մեկնարկել են
23/08/2021 ![]() Հնգօրյա դասընթացների մեկնարկը տրվել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի բացման խոսքով. «Ողջունում եմ ձեզ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության և ADWISE բիզնես և իրավաբանական խորհրդատվություն ընկերության համատեղ ջանքերով կազմակերպված դասընթացներին, որոնք միտված են մեր սկսնակ գործարարներին բարձրակարգ և արժեքավոր գիտելիքներով զինելուն: Հուսով եմ, դասընթացներից կստանաք առավելագույն դրական արդյունքներ, որոնք կօգնեն ձեզ զարգացնել ձեր գործարար գաղափարներն Արցախում և, որպես վերջնաարդյունք, ստանալ բարձր շահույթ»:
![]() Ըստ վերջինի, առաջիկա 5 օրերի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն բիզնես մոդելների կառուցման և առաջխացմանն առնչվող բոլոր հմտությունները:
|