Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
29/11/2019
Ի գիտություն կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման աշխատանքներին մասնակցության հայտեր ներկայացնել ցանկացողների՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է.
Կաթիլային ոռոգման և անձրևացման ստացիոնար համակարգերի տեղադրման աշխատանքներ իրականացնող լիցենզավորված ընկերություններն Արցախի Հանրապետությունում «Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակներում հողօգտագործողների համար կաթիլային ոռոգման համակարգեր տեղադրելու նպատակով կարող են մինչև 2020 թվականի հունվարի 15-ը հայտեր ներկայացնել գյուղատնտեսության նախարարություն՝ ք. Ստեփանակերտ, Թումանյան 115 հասցեով:
Ստացված հայտերի հիման վրա լիցենզավորված ընկերությունների ցանկը, ինչպես նաև վերջիններիս գործունեության և կատարած աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկությունները (առկայության դեպքում) կտեղադրվեն նախարարության պաշտոնական կայքէջում:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԱՀ գյուղատնտեսության նախարարություն՝ (047) 95-09-39: