• Главная стрница
  • Часто задаваемые вопросы
  • Вопрос министерству
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Министр
  • Министерство
    • Предыдущие министры сельского хозяйства
    • Устав
    • Структура
  • Сельское хозяйство Арцаха
    • Темпы развития сельского хозяйства по годам
    • Условия и предпосылки развития сельского хозяйства в НКР
  • Законодательство
    • Законы
    • Որոշումներ
      • Նորմատիվ
      • Անհատական
    • Указы министра
    • Проекты
    • КОНЦЕПЦИЯ
  • Растениеводство и защита растений
    • Полеводство
    • Садоводство
    • Oвощеводство
    • Защита растений
    • Семеноводство
    • Органическое сельское хозяйство
  • Животноводство и ветеринария
    • Животноводство
      • Скотоводство
      • Овцеводство
      • Свиноводство
      • Птицеводство
      • Пчеловодство
      • Рыбоводство
      • Индексы животноводства
    • Ветеринария
      • Противоэпидемические мероприятия
      • Болезни
  • Агропереработка
  • Сельскохозяйственная техника
    • Регистрация сельхозтехники и оборудования, выдача прав на вождение техники
    • Приобретение сельхозтехники в лизинг
    • О наличии в НКР сельскохозяйственной техники и степени ее исправности
  • Орошение
    • Орошаемые территории РА
    • Артезианские скважины
    • Способы орошения
  • Программы
  • Профессиональная консультация и рекомендации
    • Советы землепользователям
    • Технология возделывания сельскохозяйственных культур
    • Средства борьбы с вредителями и болезнями растений
    • Технология разведения скота
    • Технология переработки сельхозпродукций
    • Проблемы пищевой безопасности
  • Внешные связи
    • Партнерство с CARD AgroService
  • Информационный центр
    • Официальные новости
    • Пресса о нас
    • Архив
    • Фотогалерея
  • Объявления
  • Лицензирование

Ежедневный прогноз погоды
Индексы вспашки и посева
Сбор урожая

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Դասընթացներ
  • Հաստատվել են Արցախի Հանրապետությունում այգեգործության և ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագրերը
    17/03/2022

    «Արցախի Հանրապետությունում այգեգործության զարգացման ծրագրի» նպատակներն են՝ բարձրացնել պտղաբուծության ճյուղի արդյունավետությունը, ապահովել երկրի բնակչության կարիքները հայրենական արտադրության թարմ և վերամշակված պտուղներով, նվազեցնել ներմուծումը և ավելացնել արտահանման ծավալները, ավելացնել համախառն բերքի ծավալները և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամուտները,     ընդլայնել տարեկան նոր հիմնադրվող այգիների տարածքները, ապահովել երաշխավորված բերքի ստացումը և այլն:

    Սույն ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

    1) տնկիների արժեքի մասնակի սուբսիդավորում,

    2) կարկտապաշտպան  ցանցերի  տեղադրման դիմաց անհատույց ֆինանսական

    միջոցների տրամադրում:

             Առաջին միջոցառման շրջանակում նվազագույնը 0,5 հեկտար (մեկ ամբողջական հողատարածքում), իսկ առավելագույնը 10 հեկտար մակերեսով հողատարածքում այգի հիմնադրելու դեպքում իրականացվում է տնկիների արժեքի մասնակի սուբսիդավորում՝ մեկ տնկիի դիմաց առավելագույնը 1 000 դրամ:

           Սույն միջոցառումից օգտվելու պարտադիր պայման է հանդիսանում հողատարածքի՝ ոռոգման ջրով ապահովված լինելը՝ (բացառությամբ  500 մետր և ավելի բարձր գոտիներում այգի հիմնադրելու դեպքի) և տեղեկանքի ներկայացումը՝ կատարված տունկի մասին:

              Հայտերն ընդունվում են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում 2 փուլով՝ մինչև սույն թվականի մայիսի 1-ը և դեկտեմբերի 1-ը:

        Երկրորդ միջոցառման շրջանակում նվազագույնը 0,5 (մեկ ամբողջական հողատարածքում) և առավելագույնը 10 հեկտար մակերեսով հողատարածքում հիմնադրված այգիներում կարկտապաշտպան ցանցի տեղադրման դիմաց նախատեսվում է անհատույց ֆինանսական  միջոցների  տրամադրում՝ հենասյունային մշակությամբ հիմնադրված յուրաքանչյուր 1 հեկտար այգու դեպքում՝ 3 000 000 ՀՀ դրամ, առանց հենասյուն հիմնադրված և (կամ) հենասյունային մշակությամբ նոր հիմնադրվող յուրաքանչյուր 1 հեկտար այգու դեպքում՝ 6 000 000 ՀՀ դրամ:

               Սույն միջոցառման շրջանակներում հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 1-ը:

        Հատկանշական է, որ ծրագրի շրջանակներում նոր այգի հիմնադրած անձինք հինգ տարի այգեգործությամբ չզբաղվելու դեպքում՝ պարտավոր են իրենց տրամադրած ֆինանսական միջոցները վերադարձնել Արցախի Հանրապետության պետական բյուջե՝ խախտումը հայտնաբերելուց հետո երեք ամսվա ընթացքում, իսկ անբարեխիղճ հայտատուն միջոցառման չիրականացված ժամկետին համապատասխան զրկվում է Նախարարության կողմից իրականացվող որևէ պետական աջակցության ծրագրի մասնակցելու իրավունքից:

     «Արցախի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագրի» նպատակներն են՝ պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսներն ու արտադրանքի արտադրության ծավալները, բարձրացնել արտադրված արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։

        Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

    1)       ջերմատնային տնտեսությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում,

    2)       նոր ջերմատնային տնտեսության կառուցման դիմաց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում,

    3)       ջերմատնային տնտեսությունում կարկտապաշտպան ցանցի տեղադրման դիմաց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում:

        Ստեփանակերտ քաղաքում ջերմատնային տնտեսություններով զբաղվող անձինք հայտերը ներկայացնում են Նախարարություն, նոր ջերմատնային տնտեսություն կառուցած անձինք հայտերը ներկայացնում են Նախարարություն, իսկ ջերմատնային տնտեսություններում կարկտապաշտպան ցանց տեղադրած անձինք հայտերը ներկայացնում են տեղական ինքնակառավարման մարմիններ (Ստեփանակերտ քաղաքում՝ Նախարարություն): Հայտերի հետ միաժամանակ հողօգտագործողները տեղական ինքնակառավարման մարմիններ (Ստեփանակերտ քաղաքում՝ Նախարարություն) են ներկայացնում համայնքների վարչական սահմաններում գտնվող համապատասխան տարածքների նկատմամբ սեփականության, և (կամ) վարձակալության, և (կամ) անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականների և անձնագրերի պատճենները:

        Ջերմատնային տնտեսությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում միջոցառմամբ Արցախում ջերմատնային տնտեսություններով զբաղվող անձանց անհատույց տրամադրվում է՝

    ջեռուցվող    ջերմատնային   տնտեսությամբ   զբաղվողներին՝   1   հեկտարի    դիմաց   6 000 000 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրի դիմաց՝ 600 ՀՀ դրամ),

    չջեռուցվող ջերմատնային   տնտեսությամբ   զբաղվողներին՝ 1  հեկտարի դիմաց           3 000 000 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրի դիմաց՝ 300 ՀՀ դրամ):

     Սույն միջոցառումից օգտվելու համար պարտադիր պայման է հանդիսանում մեկ ամբողջական ջերմատնային տնտեսության մակերեսը ոչ պակաս, քան 100 քառակուսի մետր լինելը:

       Արցախում նոր ջերմատնային տնտեսություն կառուցած անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում միջոցառմամբ նախատեսվում է.

    առանց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ջերմատնային տնտեսության կառուցման դեպքում՝ 1 քառակուսի մետրի դիմաց 8 000 դրամ աջակցության տրամադրում,

    ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված ջերմատնային տնտեսության կառուցման դեպքում` 1 քառակուսի մետրի դիմաց 22 000 դրամ աջակցության տրամադրում:

            Սույն միջոցառումից օգտվելու համար պարտադիր պայմաններ են.

    կառուցվող ջերմատնային տնտեսության կոնստրուկցիայի մետաղական լինելը, ծածկը ապակի, և(կամ) պոլիկարբոնատ, և(կամ) պոլիէթիլենային թաղանթ (պոլիէթիլենային թաղանթի հաստությունը առնվազն 150 միկրոն) լինելը,  կողային հենասյուների բարձրությունը 2 մետրից ոչ պակաս, իսկ  կենտրոնական բարձրությունը՝ 4,5 մետրից ոչ պակաս լինելը,

    առանց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ջերմատնային տնտեսության կառուցման դեպքում վերջինիս՝ նվազագույնը 100 քառակուսի մետր (մեկ ամբողջական տարածքով) լինելը,

    ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ջերմատնային տնտեսության կառուցման դեպքում վերջինիս` նվազագույնը 500 քառակուսի մետր (մեկ ամբողջական տարածքով) և ավելի լինելը:

    Նախարարությունը նոր ջերմատնային տնտեսություն կառուցած անձանց հայտերն ընդունում է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը:

      Կարևոր է, որ սույն միջոցառման շրջանակներում նոր ջերմատնային տնտեսություն կառուցած անձինք երեք տարի ջերմատնային տնտեսությամբ չզբաղվելու դեպքում պարտավոր են իրենց տրամադրած ֆինանսական միջոցները վերադարձնել Արցախի Հանրապետության պետական բյուջե՝ խախտումը հայտնաբերելուց հետո երեք ամսվա ընթացքում, իսկ անբարեխիղճ հայտատուն միջոցառման չիրականացված ժամկետին համապատասխան զրկվում է Նախարարության կողմից իրականացվող որևէ պետական աջակցության ծրագրի մասնակցելու իրավունքից:

      Ջերմատնային տնտեսությունում կարկտապաշտպան ցանցի տեղադրման դիմաց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում միջոցառմամբ նախատեսվում է ջերմատնային տնտեսություններում կարկտապաշտպան ցանց տեղադրած անձանց անհատույց տրամադրել՝ 1 քառակուսի մետրի դիմաց 250 դրամ:

       Նախարարությունը՝ սույն միջոցառման շրջանակներում Ստեփանակերտ քաղաքում ջերմատնային տնտեսություններում կարկտապաշտպան ցանց տեղադրած անձանց հայտերը, իսկ Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերը՝ շրջաններում ջերմատնային տնտեսություններում կարկտապաշտպան ցանց տեղադրած անձանց վերաբերյալ տեղեկությունները ընդունում են մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը:

           Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 047 94 35 01 հեռախոսահամարով:


    ОБРАТНАЯ
    СВЯЗЬ

    ЧАСТО
    ЗАДAВАЕМЫЕ
    ВОПРОСЫ

    ПОЛЕЗНЫЕ
    ССЫЛКИ

    375000, ԼՂՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!