Ժիրայր Միրզոյանն աշխատանքային այց է կատարել Մարտակերտի շրջան
19/07/2018
Հուլիսի 18-ին ԱՀ գնուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ուղեկցությամբ փոխնախարարներ Վիլեն Ավետիսյանի, Համլետ Ապրեսյանի և ԱՀ ԳԳԱՀ տնօրեն Տիգրան Ծատրյանի, աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում: Պետական պահուստային հողատարածքներում Ժիրայր Միրզոյանն ու նրան ուղեկցող անձինք դիտարկել են եգիպտացորենի, արևածաղիկի և կտավատի ցանքատարածություններն ու ժամանակակից այգեգործության համար նախատեսված տարածքները (ավելի քան 500 հա), որտեղ արդեն ընթացքի մեջ են տարածքի կաթիլային ոռոգման համար անհրաժեշտ էլեկտրագծերի անցկացման ու ենթակայանների տեղադրման աշխատանքները: Նախարարը եղավ նաև Կամո Բալասանյանի տնտեսությունում: Արևածաղկի, եգիպտացորենի և աշնանացան ցորենի ու գարու ցանքատարածությունների կողքին՝ նաև աչք շոյող նռան,
խաղողի, պնդուկի, տանձի, խնձորի, դեղձի ու ծիրանի այգիներ ու առանձին ծառեր: Մենատնտեսը նաև մանդարին ու բանանի ծառեր է աճեցնում՝ տարածքը վերածելով իսկական օազիսի:
Այնուհետև նախարար Ժիրայր Միրզոյանն ու նրան ուղեկցող անձինք այցելեցին Մարտակերտի շրջանի վարչակազմ, որտեղ շրջանի ղեկավար Էդգար Հարությունյանի հետ քննարկեցին գյուղոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Աշխատանքային օրվա վերջում գյուղոլորտի պատասխանատուներն այցելեցին Խաչենի ջրամբար: