• Главная стрница
  • Часто задаваемые вопросы
  • Вопрос министерству
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Министерство
    • Министр
    • Структура
    • Устав
    • Предыдущие министры сельского хозяйства
  • Сельское хозяйство Арцаха
    • Темпы развития сельского хозяйства по годам
    • Условия и предпосылки развития сельского хозяйства в НКР
  • Растениеводство и защита растений
    • Полеводство
    • Садоводство
    • Защита растений
    • Семеноводство
    • Органическое сельское хозяйство
  • Животноводство и ветеринария
    • Животноводство
      • Скотоводство
      • Овцеводство
      • Свиноводство
      • Птицеводство
      • Пчеловодство
      • Рыбоводство
    • Ветеринария
      • Противоэпидемические мероприятия
      • Болезни
  • Агропереработка
  • Профессиональная консультация и рекомендации
    • Советы землепользователям
    • Технология возделывания сельскохозяйственных культур
    • Средства борьбы с вредителями и болезнями растений
  • Правовые акты
    • Законы
    • Որոշումներ
    • Указы министра
    • Лицензирование
    • КОНЦЕПЦИЯ
  • Программы
  • Медиа
    • Официальные новости
    • Տեսանյութեր
    • Пресса о нас
    • Архив

Прогноз погоды
для фермеров

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • С осени стартует программа развития плодоводства в Арцахе
    09/09/2016

    14Արցախի գյուղատնտեսության նախարարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը հանրապետությունում պտղաբուծության զարգացմանը նոր զարկ տալն է:
    Հատկանշական է, որ պտղաբուծության զարգացման համար հողօգտագործողներին խորհուրդ է տրվում ձեռք բերել տեղական արտադրության տնկիներ, քանի որ դրանք հարմարված են մեր բնակլիմայական պայմաններին, բացի այդ այդպիսով խուսափում ենք այնպիսի խնդիրներից, ինպես երկարատև տեղափոխման արդյունքում տնկիի կպչողականության նվազում և սանիտարական և կարանտին միջոցառումներ:
    ԼՂՀ-ում այսօր առկա են մի քանի խոշոր տնկարանային տնտեսություններ, որոնք զբաղվում են Արցախի համար ավանդական և ոչ ավանդական ծառերի տնկիների աճեցմամբ, այդ թվում՝ նուռ, պոպոկ, պնդուկ, խնձոր, տանձ, կեռաս, արևելյան խուրմա, թուզ, ինչպես նաև կիվի, արևադարձային և ցիտրուսային ծառատեսակներ: Տնկիները նախատեսվում է մատչելի պայմաններով տրամադրել հանրապետության հողօգտագործողներին՝ այդուհանդերձ նպաստելով հայրենական պտղարտադրության զարգացմանը:
    Այս նպատակով Արցախի գյուղատնտեսության նախարարությունը հանրապետությունում տնկարանային տնտեսություն վարող անհատներին պատվիրել է տնկիներ ու ձեռք բերել պայմանավորվածություն, համաձայն որի պտղաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում տնկիները կտրամադրվեն այն հողօգտագործողներին, որոնք պատրաստ են պտղատու այգիներ հիմնել՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ և ոռոգման ժամանակակից համակարգեր, մասնավորապես, կաթիլային ոռոգման համակարգը:
    Նշենք նաև, որ Գյուղատնտեսության նախարարության մասնագետները՝ Նախարարի գլխավորությամբ, պատրաստ են մասնագիտական խորհրդատվություն ցուցաբերել պտղատու այգիներ հիմնել ցանկացողներին, աջակցել ցանկացած խնդրի լուծման հարցում:


    ОБРАТНАЯ
    СВЯЗЬ

    ЧАСТО
    ЗАДAВАЕМЫЕ
    ВОПРОСЫ

    ПОЛЕЗНЫЕ
    ССЫЛКИ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!