• Главная стрница
  • Часто задаваемые вопросы
  • Вопрос министерству
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Министерство
    • Министр
    • Структура
    • Устав
    • Предыдущие министры сельского хозяйства
  • Сельское хозяйство Арцаха
    • Темпы развития сельского хозяйства по годам
    • Условия и предпосылки развития сельского хозяйства в НКР
  • Растениеводство и защита растений
    • Полеводство
    • Садоводство
    • Защита растений
    • Семеноводство
    • Органическое сельское хозяйство
  • Животноводство и ветеринария
    • Животноводство
      • Скотоводство
      • Овцеводство
      • Свиноводство
      • Птицеводство
      • Пчеловодство
      • Рыбоводство
    • Ветеринария
      • Противоэпидемические мероприятия
      • Болезни
  • Агропереработка
  • Профессиональная консультация и рекомендации
    • Советы землепользователям
    • Технология возделывания сельскохозяйственных культур
    • Средства борьбы с вредителями и болезнями растений
  • Правовые акты
    • Законы
    • Որոշումներ
    • Указы министра
    • Лицензирование
    • КОНЦЕПЦИЯ
  • Программы
  • Медиа
    • Официальные новости
    • Տեսանյութեր
    • Пресса о нас
    • Архив

Прогноз погоды
для фермеров

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • ԱՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը մասնակցել է «Բերքի տոն. գյուղական կյանք և ավանդույթներ» բացօթյա հերթական փառատոնին
    23/10/2022
    Հոկտեմբերի 22-23-ը ԱՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը, նախարար Նորայր Մուսայելյանի գլխավորությամբ, մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված ամենամյա «Բերքի տոն. գյուղական կյանք և ավանդույթներ» բացօթյա փառատոնին:
    Բերքի տոնի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Նորայր Մուսայելյանը, ով ընդգծել է ՀԿ-ի կողմից իրականացվող առաքելության կարևորությունն ու նշել, որ վերջինիս գործունեությունը կարող է հիանալի օրինակ ծառայել նաև Արցախի համար:
     Հասարակական կազմակերպության գործունեությունն ուղղված է հայ ֆերմերների, նրանց ընտանիքների, ինչպես նաև ֆերմերների հետ համագործակցող անհատների ու կազմակերպությունների եկամուտի ու կենսամակարդակի բարձրացմանը՝ միջազգային առաջատար կազմակերպությունների հետ գործարար, ուսումնական, խորհրդատվական կապերի ապահովման միջոցով:
    Ամենամյա փառատոնին այս տարի մասնակցել են հարյուրավոր տնտեսություններ և կազմակերպություններ՝ վաճառքի հանելով օրգանիկ գյուղատնտեսական մթերքների, հրուշակեղենի, պահածոների, ձեռագործ հուշանվերների և խմիչքների բազմազան տեսականի:
    Արցախից ևս իրենց մասնակցությունն են բերել մի քանի տնտեսավարողներ,այդ թվում «Հաթերք ֆուդ» ընկերությունն իր արտադրանքի տեսականիով:
    ՀՀ մեկնած պատվիրակության կազմը համալրում էին ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության, ինչպես նաև անասնաբուծության և անասնաբուժության վարչությունների պետերը, մի շարք այլ մասնագետներ:
    Բերքի փառատոնն ուղեկցվել է ավանդական մշակութային միջոցառումներով:

    ОБРАТНАЯ
    СВЯЗЬ

    ЧАСТО
    ЗАДAВАЕМЫЕ
    ВОПРОСЫ

    ПОЛЕЗНЫЕ
    ССЫЛКИ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!