• Главная стрница
  • Часто задаваемые вопросы
  • Вопрос министерству
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Министр
  • Министерство
    • Предыдущие министры сельского хозяйства
    • Устав
    • Структура
  • Сельское хозяйство Арцаха
    • Темпы развития сельского хозяйства по годам
    • Условия и предпосылки развития сельского хозяйства в НКР
  • Законодательство
    • Законы
    • Որոշումներ
      • Նորմատիվ
      • Անհատական
    • Указы министра
    • Проекты
    • КОНЦЕПЦИЯ
  • Растениеводство и защита растений
    • Полеводство
    • Садоводство
    • Oвощеводство
    • Защита растений
    • Семеноводство
    • Органическое сельское хозяйство
  • Животноводство и ветеринария
    • Животноводство
      • Скотоводство
      • Овцеводство
      • Свиноводство
      • Птицеводство
      • Пчеловодство
      • Рыбоводство
      • Индексы животноводства
    • Ветеринария
      • Противоэпидемические мероприятия
      • Болезни
  • Агропереработка
  • Сельскохозяйственная техника
    • Регистрация сельхозтехники и оборудования, выдача прав на вождение техники
    • Приобретение сельхозтехники в лизинг
    • О наличии в НКР сельскохозяйственной техники и степени ее исправности
  • Орошение
    • Орошаемые территории РА
    • Артезианские скважины
    • Способы орошения
  • Программы
  • Профессиональная консультация и рекомендации
    • Советы землепользователям
    • Технология возделывания сельскохозяйственных культур
    • Средства борьбы с вредителями и болезнями растений
    • Технология разведения скота
    • Технология переработки сельхозпродукций
    • Проблемы пищевой безопасности
  • Внешные связи
    • Партнерство с CARD AgroService
  • Информационный центр
    • Официальные новости
    • Пресса о нас
    • Архив
    • Фотогалерея
  • Объявления
  • Лицензирование

Ежедневный прогноз погоды
Индексы вспашки и посева
Сбор урожая

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Դասընթացներ
  • Սոյայի մշակության տեխնոլոգիան
    11/04/2018

    Սոյան արժեքավոր սննդային, կերային ու տեխնիկական մշակաբույս է: Նրա սերմերը պարունակում են 35-52% սպիտակուցներ, 17-25% ճարպեր և 25-27% ածխաջրեր: Սննդի մեջ օգտագործում են սերմերը, ձեթը, ինչպես նաև նրանից պատրաստված կաթը, մարգարինը, պանիրը: Սերմերից ստանում են սոսինձ, լաք, բուրդ, օճառ և պոլիէթիլեն: Դաշտում իրենից հետո թողնում է 3 տոննա բուսական մնացորդ, լավ զարգացած արմատային համակարգի շնորհիվ լավացնում է հողի մեխանիկական կազմը: Սոյան  օգտագործում է հողի խորը շերտերում գտնվող և դժվար մատչելի սննդատարրերը, և միջին հաշվով 1 հա սոյայի դաշտում կուտակվում է  60-80 կգ ազոտ, 20-25 կգ ֆոսֆոր և 30-40 կգ կալիում, որը համարժեք է 10-15 տ օգանական պարարտանյութերին: Սոյան պատկանում է
    հատիկաընդեղենների ընտանիքին, ունի կոպիտ առանցքային արմատ, որը թափանցում է 1.5-2.5 մ խորությամբ: Սոյան ջերմասեր և լուսասեր մշակաբույս է: Վեգետացիոն շրջանը, կախված սորտից, տևում է 75-200 օր է, ինքնափոշոտվող է: Սերմերը ծլում են 8-100 C (օպտիմալ է 18-200 C )ջերմաստիճանի պայմաններում: Ծիլերը դիմանում են 2-30 C սառնամանիքներին: Սոյայի համար վտանգավոր են աշնանային ցրտահարությունները, որի հետևանքով դադարում է բույսիերի աճը: Սոյան պահանջկոտ է խոնավության և ջերմության հանդեպ, հատկապես ծաղկման և հատիկալիցի ընթացքում: Ցանքաշրջանառությունում եգիպտացորենի բերքատվությունը սոյայից հետո  բարձրանում է 3-5 ց/հա, իսկ հացահատիկինը՝ 2.5-4 ց/հա: Գերազանց նախորդ է հացահատիկային մշակաբույսերի համար, լավ նախորդ է շարահերկային մշակաբույսերի համար: Սակայն իր հերթին սոյան պահանջկոտ է նախորդի հանդեպ, չի սիրում մոլախոտերով ախտոտված դաշտեր, ինչպես նաև ցանկալի չէ սոյան ցանել ուրիշ հատիկաընդեղեններից հետո:  Սոյան լավ աճում ու զարգանում է բոլոր հողերում, բացառությամբ աղակալված, ծանր ու թթու : Սոյայի բերքատվությունը բարձրանում է այն դեպքում, երբ սերմերը վարակված են լինում պալարաբակտերիաներով: Մեկ ցենտներ հատիկի բերք կազմակերպելու համար հողից վերցնում է 7.2-10.1 կգ ազոտ, 2.2-4.4 կգ կալիում և 2.2-4.1 կգ ֆոսֆոր: Այսպիսով, աշնանը վարի տակ գորշ հողատիպերում  հող մտցնել 60-90 կգ/հա ֆոսֆոր և կալիում, 45 կգ/հա ազոտական պարարտանյութեր: Սևահողերում՝ 30-45 կգ/հա ազոտական, 60կգ/հա ֆոսֆորական և 40-60 կգ/հա կալիումական: Գարնանը, եթե բույսերը վատ են աճում, նպատակահարմար է բույսերի կոկոնակալման ընթացքում կատարել սնուցում 20-30կգ/հա ֆոսֆորական և ազոտական պարարտանյութերով:
    Նախորդ մշակաբույսի բերքահավաքից հետո անմիջապես հետո կատարում ենք երեսվար, պարարտացնում ու կատարում վար: Վաղ գարնանը փոցխում, իսկ ցանքից առաջ փխրեցնում: Սոյան ցանում են գարնանային աշխատանքները սկսվելուց 10-15 օր հետո:  Մեկ հեկտարի վրա ցանում են 60 կգ սերմ: Ցանքը կատարում են 60 սմ միջշարքային տարածությամբ, 3-4 սմ խորությամբ: Չոր տարիներին կարելի է կատարել ցանք նաև 5-6 սմ խորությամբ: Վեգետացիայի ընթացքում ցանկալի է կատարել տերևային սնուցում Կրիստալոնով 2լ/հա չափաբաժնով:   Չոր տարիներին սոյայի ծլելուց հետո անհրաժեշտ է կատարել երկու փխրեցում 10-12 սմ խորությամբ: Սոյայի բերքատվությունը մեկ հեկտարից կազմում է 22-25ց:
    Սոյային մեծ վնաս է հասցնում բակլազգի հրաթիթեռը, սոյայի ցեցը, բվիկները, ծղրիդները և ֆուզարիոզային թառամումը:  Սնկային հիվանդությունների դեմ կատարել  սերմերի ախտահանում Մակսիմ XL ախտահանիչով 1.0լ/տ չափաբաժնով: Վեգետացիայի ընթացքում ժանգերի և ալրացողի դեմ ցանքսերը սրսկել նշված պրեպարատներից որևէ մեկով՝ Բայլետոն (Բայլեֆոն)-0.5-1 կգ/հա, Տիլտ-0.5-1լ/հա, Ֆալկոն- 0.6-0.8լ/հա : Կեղծ ալրացողային սնկերի դեմ կիրառել՝ Անտրակոլ-2կգ/հա, կամ Օպտիմո- 0.5-1լ/հա, կամ Պիկտոր-0.5լ/հա: Վնասատուների դեմ մինչև ցանքսը կամ ցանքի հետ համատեղ հող մտցնել Ռեգենտ կամ Ադոնիտ 10կգ/հա հողաբնակ վնասատուների դեմ:  Լվիճներով, շվեդական ճանճով, բվիկներով, մարգագետնային թիթեռնիկով, հրաթիթեռներով վնասված ցանքսերը սրսկել նշված պրեպարատներից որևէ մեկով՝ Կորագեն-150-200գր/հա, Ավանտ-200- 300գր/հա, Դեցիս բլյու-600-700գր/հա, Էֆորիա- 150-200գր/հա, Ակտարա- 100- 150գր/հա:  Մորեխներով վարակված դաշտերում սրսկել՝ Ֆյուրի-100-150գր, կամ Ֆաստակ -100-150գր, կամ Ադոնիս-100-150գր, ոստայնատզի դեմ սրսկել Վերտիմեկ-1.5լ/հա կամ Մասայ-400-500գր/հա, կամ Էնվիդոր- 400-500գր/հա: Միամյա, երկշաքիլ, հացազգի մոլախոտերի դեմ կատարել սրսկում Զենկոր 0,6-0,8լ/հա հերբիցիդով  սոյայի տնկումից հետո մինչև ծլումը: Անկախ մշակաբույսերի աճման և զարգացման փուլից բազմամյա միաշաքիլ մոլախոտերի դեմ կատարել  սրսկում Պանտերա 1.5լ/հա հերբիցիդով մոլախոտերի 2-3 տերև փուլում:  Միամյա և բազմամյա հացազգի մոլախոտերի դեմ կիրառվում է ընտրողական հերբիցդ՝ Տարգա սուպեր- 2-3լ/հա նորմայով: Միամյա, բազմամյա միաշաքիլ և միամյա երկշաքիլ մոլախոտերի դեմ օգտագործել Պիվոտ 0.5-0.8 լ/հա: Սրսկումը կատարել մինչև ցանքը, մինչև մշակաբույսի ծլելը կամ սոյայի 2-3 տերև փուլում: Նույն տարին դաշտում խորհուրդ է տրվում ցանել աշնանացան ցորեն, հաջորդ տարին եգիպտացորեն, կամ գարնանացան հացահատիկ, իսկ երկու տարի անց ցանկացած մշակաբույս: Բանվորական հեղուկի քանակը 200-400լ/հա:  Սոյայի բերքահավաքը կատարում են լրիվ հասունացումից հետո: Բույսերի լրիվ հասունացման մասին վկայում են տերևների դեղնումը և թափվումը, ցողուների գորշացումը, և սերմերի հեշտ անջատումը ունդերից: Սոյայի բույսերը, որպես կանոն, հավաքում են 14-16% խոնավության դեպքում, երբ սերմերը առանց վնասվելու, հեշտությամբ դուրս են գալիս ունդերից: Ցուրտ տարիներին, որպեսզի արագացնեն բույսերի հասունացումը անհրաժեշտ է կատարել դեսիկացիա:

     


    ОБРАТНАЯ
    СВЯЗЬ

    ЧАСТО
    ЗАДAВАЕМЫЕ
    ВОПРОСЫ

    ПОЛЕЗНЫЕ
    ССЫЛКИ

    375000, ԼՂՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!