• Главная стрница
  • Часто задаваемые вопросы
  • Вопрос министерству
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Министр
  • Министерство
    • Предыдущие министры сельского хозяйства
    • Устав
    • Структура
  • Сельское хозяйство Арцаха
    • Темпы развития сельского хозяйства по годам
    • Условия и предпосылки развития сельского хозяйства в НКР
  • Законодательство
    • Законы
    • Որոշումներ
      • Նորմատիվ
      • Անհատական
    • Указы министра
    • Проекты
    • КОНЦЕПЦИЯ
  • Растениеводство и защита растений
    • Полеводство
    • Садоводство
    • Oвощеводство
    • Защита растений
    • Семеноводство
    • Органическое сельское хозяйство
  • Животноводство и ветеринария
    • Животноводство
      • Скотоводство
      • Овцеводство
      • Свиноводство
      • Птицеводство
      • Пчеловодство
      • Рыбоводство
      • Индексы животноводства
    • Ветеринария
      • Противоэпидемические мероприятия
      • Болезни
  • Агропереработка
  • Сельскохозяйственная техника
    • Регистрация сельхозтехники и оборудования, выдача прав на вождение техники
    • Приобретение сельхозтехники в лизинг
    • О наличии в НКР сельскохозяйственной техники и степени ее исправности
  • Орошение
    • Орошаемые территории РА
    • Артезианские скважины
    • Способы орошения
  • Программы
  • Профессиональная консультация и рекомендации
    • Советы землепользователям
    • Технология возделывания сельскохозяйственных культур
    • Средства борьбы с вредителями и болезнями растений
    • Технология разведения скота
    • Технология переработки сельхозпродукций
    • Проблемы пищевой безопасности
  • Внешные связи
    • Партнерство с CARD AgroService
  • Информационный центр
    • Официальные новости
    • Пресса о нас
    • Архив
    • Фотогалерея
  • Объявления
  • Лицензирование

Ежедневный прогноз погоды
Индексы вспашки и посева
Сбор урожая

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Դասընթացներ
  • Արևածաղկի մշակության տեխնոլոգիան
    03/04/2018

    Արևածաղկի յուղը համարվում է լավագույն յուղերից մեկը, որն օգտագործվում է սննդի մեջ, մարգարինի պատրասման համար: Քուսպը սննդանյութերով հարուստ հրաշալի խտացված կեր է, 100կգ կանաչ զանգվածը պարունակում է 17 կերային միավոր: Արևածաղիկը սիլոսային մշակաբույս է, տալիս է 40-80տ կանաչ զանգվածի բերք: Սերմնապտուղը ծլում է 100C ջերմության պայմաններում: Ծիլերը դիմանում են -60C սառնամանիքներին: Մշակաբույսը ունի ուժեղ զարգացող առանցաքային արմատային համակարգ, որը կարող է հասնել 2,5 մ խորության: Արևածաղիկը ամբողջ վեգետացիայի ընթացքում անհավասարաչափ է ծախսում խոնավությունը:  Վեգետացիայի ընթացքում պահանջվող խոնավության 20-25 %-ը բույսը ծախսում է ծլումից միչև զամբյուղների առաջացումը, իսկ  մնացածը՝ ծաղկման և սերմնալիցի ընթացքում: Արևածաղիկը լավ է աճում ու զարգանում սննդանյութերով հարուստ հողերում: Ճահճացած, խիստ ավազային և կրային հողերում այն ցածր բերք է տալիս: Արևածաղիկը խաչաձև փոշոտվող բույս է: Պահանջկոտ է պարարտանյութերի նկատմամաբ: Ֆոսֆորի ամենաշատ քանակը ծախսում է ծլումից մինչև ծաղկումը, իսկ կալիումի պահանջը զամբյուղների ձևավորման և սերմնապտուղների մոմային հասունացման շրջանում: Բոլոր դեպքերում ֆոսֆորական պարարտանյութերը բարձրացնում են յուղի տոկոսը: Ծիլերը դիմանում են 7-80C կարճատև ցրտերին: Ծաղկման ընթացքում օպտիմալ է համարվում օդի 20-300C ջերմաստիճանը:
    Արևածաղկի մշակությունը: Արևածաղիկը նույն դաշտ պետք է վերադառնա 5-6 տարի հետո: Արևածաղկի համար լավ նախորդ է աշնանացան ցորենը, եգիպտացորենը և կարտոֆիլը: Իր հերթին լավ նախորդ է աշնանացան ցորենի համար: Արևածաղիկը, ի տարբերություն աշնանացան ցորենի 2 անգամ շատ ազոտ, 3 անգամ շատ ֆոսֆոր և 10 անգամ շատ կալիում է օգտագործում:  12ց/հա  սերմնապտուղ ձևավորելու համար արևածաղիկը հողից վերցնում է 6 կգ ազոտ, 2.6 կգ ֆոսֆոր և 18.6 կգ կալիում: Բերքատվությունը զգալի բարձրանում է, երբ հողը հարուստ է լինում օրգանական նյութերով և պարարտացված 130 կգ կրկնակի սուպերֆոսֆատով և 100 կգ կալիումի քլորիդով: Վեգետացիայի ընթացքում կատարում են սնուցում ամոնիակային սիլիտրայով կամ կարբամիդով:  Արևածաղկին հատկացված հողի մշակումը պետք է սկսել խոզանի երեսվարով: Ժամանակին կատարված խոզանի երեսվարից հետո անհրաժեշտ է կատարել հիմնական պարարտացում և վար 25-27 սմ խորությամբ:  Արևածաղկի ցանքերում միամյա լայնատերև և հացազգի մոլախոտերի դեմ որպես նախածլային հերբիցիդ կիրառվում է Գեզագարդ՝ 2- 3.5կգ/հա նորմայով: Միամյա և բազմամյա հացազգի մոլախոտերի դեմ կիրառվում է ընտրողական հերբիցդ՝ Տարգա սուպեր-2-3լ/հա նորմայով: Գարնանը դաշտը պետք է փխրեցնել, կատարել նախացանքային կուլտիվացիա և դարձյալ փոցխել:  Արևածաղկի ցանքը գարնանը անհրաժեշտ է կատարել հնարավորինս վաղ, քանի որ բազմաթիվ փորձերով ապացուցված է  որ ուշ ցանքի դեպքում   թե’ սերմի, և թե’ կանաչ զանգվածի բերքը խիստ ընկնում է: Ցանքը ուշացնելիս ընկնում է նաև յուղայնության տոկոսը և վատանում է նրա որակը: Արևածաղկի ցանքը պետք է կատարել շարային և քառակուսի բնային եղանակով: Շարային եղանակի դեպքում միջշարային տարածությունը սահմանում են 60-70 սմ, իսկ միջբուսային տարածությունը՝ 30-35 սմ: Քառակուսի բնային եղանակով ցանքս կատարելու դեպքում նպատակահարմար է միջշարքային և միջբնային տարածությունները սահմանել 70×70 սմ, յուրաքանչյուր բնում թողնելով 2 բույս: Ցանքի նորման կազմում է 5 կգ /հա: Բավարար խոնավության պայմաններում սերմը ցանել 6-7 սմ խորության վրա, իսկ  անբավարար խոնավության դեպքում 8-10 սմ խորության վրա: Վեգետացիայի ընթացքում կատարել 2-3 փխրեցում:  Արևածաղկի բերքահավաքը իրականացնել, երբ զամբյուղների 60-65 %-ը գորշացել են: Սիլոսի համար բերքահավաքը կատարել զամբյուղների առաջանալու և հատ ու կենտ ծաղիկներ երևալու շրջանում: Փոշոտումն ավելի լավ կատարվելու նպատակով, դաշտ պետք է տեղափոխել մեղվաընտանիքներ, 1.0 հա համար՝ 100-150 փեթակ: Արևածաղիկը վնասվում է վնասատուների և սնկային հիվանդությունների կողմից, վերջիններիս վնասակարության հետևանքով ընկնում է բերքի որակը և քանակը: Վնասակար օրգանիզմների դեմ պայքարը պետք է սկսել ցանքաշրջանառությամբ, հաշվի առնելով նախորդ կուլտուրան, կատարել կոմպլեքս պարարտացում, խուսափել միակողմանի ազոտական պարարտանյութերից, ընտրել որակյալ և ախտահանված սերմացու, ցանքսը կատարել օպտիմալ ժամկետներում, դաշտը մաքուր պահել մոլախոտերից:
    Քիմիական պայքար: Սերմացուն ենթարկել նախացանքային ախտահանման կոմպլեքս վնասատուների դեմ՝ Կրույզեր պատրաստուկով 10լ/տ չափաբաժնով: Լարաթրթուրներով վարակված դաշտերում պայքարը անհրաժեշտ է սկսել, երբ հողում 1մ2 վրա առկա է 3 թրթուր:  Մինչև ցանքսը կամ ցանքի հետ համատեղ հող մտցնել Ռեգենտ կամ Ադոնիտ — 10կգ/հա՝ հողաբնակ վնասատուների դեմ: Լվիճներով, շվեդական ճանճով, բվիկներով, մարգագետնային թիթեռիկով, հրաթիթեռներով վնասված ցանքսերը սրսկել նշված պրեպարատներից որևէ մեկով՝ Կորագեն-150-200գր/հա, Ավանտ-200- 300գր/հա, Դեցիս բլյու-600-700գր/հա, Էֆորիա- 150-200գր/հա, Ակտարա- 100- 150գր/հա:  Մորեխներով վարակված դաշտերում սրսկել՝ Ֆյուրի-100-150գր կամ Ֆաստակ -100-150գր կամ Ադոնիս-100-150գր: Սնկային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները պետք է սկսել արևածաղկի սերմացուի նախացանքային ախտահանմամբ՝ Ռովրալ-4լ/տ ծախսի նորմայով: Ժանգերի և ալրացողի դեմ ցանքսերը սրսկել նշված պրեպարատներից որևէ մեկով՝ Բայլետոն (Բայլեֆոն)-0.5-1 կգ/հա, Տիլտ-0.5-1լ/հա, Ֆալկոն- 0.6-0.8լ/հա: Կեղծ ալրացողային սնկերի դեմ կիրառել՝ Անտրակոլ-2կգ/հա, Օպտիմո- 0.5-1լ/հա, կամ Պիկտոր-0.5լ/հա:


    ОБРАТНАЯ
    СВЯЗЬ

    ЧАСТО
    ЗАДAВАЕМЫЕ
    ВОПРОСЫ

    ПОЛЕЗНЫЕ
    ССЫЛКИ

    375000, ԼՂՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!