• Главная стрница
  • Часто задаваемые вопросы
  • Вопрос министерству
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Министерство
    • Министр
    • Структура
    • Устав
    • Предыдущие министры сельского хозяйства
  • Сельское хозяйство Арцаха
    • Темпы развития сельского хозяйства по годам
    • Условия и предпосылки развития сельского хозяйства в НКР
  • Растениеводство и защита растений
    • Полеводство
    • Садоводство
    • Защита растений
    • Семеноводство
    • Органическое сельское хозяйство
  • Животноводство и ветеринария
    • Животноводство
      • Скотоводство
      • Овцеводство
      • Свиноводство
      • Птицеводство
      • Пчеловодство
      • Рыбоводство
    • Ветеринария
      • Противоэпидемические мероприятия
      • Болезни
  • Агропереработка
  • Профессиональная консультация и рекомендации
    • Советы землепользователям
    • Технология возделывания сельскохозяйственных культур
    • Средства борьбы с вредителями и болезнями растений
  • Правовые акты
    • Законы
    • Որոշումներ
    • Указы министра
    • Лицензирование
    • КОНЦЕПЦИЯ
  • Программы
  • Медиа
    • Официальные новости
    • Տեսանյութեր
    • Пресса о нас
    • Архив

Прогноз погоды
для фермеров

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Защита растений

    ՄԱԿ-ի Պարենի միջազգային կազմակերպության (FAO) տվյալներով աշխարհում ամեն տարի վնասատուների, հիվանդությունների, մոլախոտային բուսականության հասցրած վնասի հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի կորուստը կազմում է 24 %, որը համարժեք է 70 մլրդ դոլարի: Այդ թվում հացազգի մշակաբույսերի բերքի կորուստը կազմում է 33 մլն տոննա, որը կբավարարեր 1 տարի 150 մլն մարդ կերակրելու համար: Գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր և որակով բերքի ստացման համար կարևոր խնդիր է վնասատուների ու հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումը: Գիտական հետազոտություններից և արտադրության պրակտիկայից հայտնի է, որ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների, հիվանդությունների, մոլախոտերի դեմ ժամանակին և որակով պայքարի միջոցառումներ չկազմակերպելու դեպքում բերքի կորուստները կարող են կազմել 30 %, իսկ առանձին դեպքում` 70-80 %: Գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանության միջոցառումները երկրի պարենային անվտանգության ապահովմանն ուղղված գործոններից են: Արցախի Հանրապետության կլիմայի բազմազանությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում վնասատուների և հիվանդությունների զարգացման համար: Վերջին տարիներին վնասատուների և հիվանդությունների թվի աճ է դիտվել պայքարի միջոցառումների ոչ ճիշտ կազմակերպան արդյունքում:
    Մեր ժամանակներում քիմիական պայքարը համարվում է վնասակար օրգանիզմների ոչնչացման հիմնական միջոցը: Նպատակաուղղված քիմիական պայքար կազմակերպելիս անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր վնասակար օրգանիզմի տնտեսական վնասակարության շեմը: Տնտեսական վնասակարության շեմը դա միավոր տարածքում վնասակար օրգանիզմների այն խտությունն է, որոնց ազեցության հետևանքով բերքի կորուստը կանխելու համար կազմակերպված պայքարի միջոցառումները (ծախսերը) արդարացված են տնտեսապես և բնապահպանական ցուցանիշներով: Թունանյութերի օգտագործման նպատակը արդյունավետությունն է` անվտանգության առավել ապահովմամբ: Թունանյութերի օգտագործումը չպետք է վնասի մարդկանց և շրջակա միջավայրին, հետևաբար դրանց հետ կապված աշխատանքները պետք է կանոնակարգել հաշվի առնելով՝ նախ և առաջ թունանյութերի օգտագործման պատճառների հիմնավորումը:
    Վերջին տարիներին ամբողջ աշխարհում սկսեցին խոսել բույսերի պաշտպանության ինտեգրված մեթոդի մասին, որը հնարավորություն է տալիս նվազեցնելու վնասակար օրգանիզմների քանակը և վնասակարության չափը մինչև տնտեսապես անվտանգ շեմը: Բույսերի պաշտպանության ինտեգրված պայքարն այնպիսի մի համակարգ է, որտեղ վնասակար օբյեկտի ոչնչացման համար նախ պայքարը կազմակերպում են ագրոտեխնիկական, մեխանիկական, կարանտին, կենսաբանական եղանակներով և միայն անհրաժետության դեպքում անցում կատարում դեպի պայքարի քիմիական եղանակ: Դա հնարավորություն է տալիս մշակել գիտականորեն հիմնավորված միջոցառումների համակարգեր, որոնցում կանոնակարգվում է վնասատուների, հիվանդությունների, մոլախոտերի դեմ կիրառվող պայքարի քիմիական միջոցների օգտագործումը: Արդյունավետ պայքար կազմակերպելու համար անհրաժեշտ է մանրամասն ու բազմակողմանիորեն ուսումնասիրել գյուղատնտեական մշակաբույսերի վնասակար օրգանիզմների զարգացման ցիկլը, հասցրած վնասի բնույթը, ձևը, զարգացման ու բազմացման առանձնահատկությունները:

     

    Անվտանգության կանոնները
    թունաքիմիկատների հետ աշխատելու ժամանակ

     

     

    ՀԱՑԱԶԳԻ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԸ


    Գնայուկ բզեզ: Առանձին տարիներին վնասատուի վնասակարության հետևանքով բերքի կորուստը կարող է հասնել մինչև 100 %: Վնասում են բզեզները և թրթուրները: Ձմեռում են թրթուրները, որոնք գարնանը բարձրանալով հողի վերին շերտերը սնվում են հացաբույսերով: Հանրապետության այն տարածաշրջաններում որտեղ ձմեռը լինում է մեղմ վնասատուն վնասում է նաև ձմռանը:
    Ամռան սկզբներին հողի երես են դուրս գալիս բզեզները և սնվում հացաբույսերի փափուկ հատիկներով: Օգոստոսին բզեզները հողի 4-5 սմ խորության վրա ձվադրում են, յուրաքանչյուր կույտում դնելով 10-30 հատ ձու: Ձվերից 15-20 օր հետո դուրս են գալիս թրթուրները և սնվում աշնանացանի ծիլերով: Երբ ջերմաստիճանը իջնում է, թրթուրները դադարում են սնվելուց և իջնում են հողի խորը (30-40սմ) շերտերը և ձմեռում այնտեղ:
    Հացաբույսերի սև սղոցող: Հասուն միջատները թռչում են մայիսին, թռիչքը տևում է մինչև հունիսի սկիզբը: Էգը ծակելով ցողունի վերին հանգույցներից մեկը, նրա մեջ դնում է մեկ ձու: Ձվից թրթուրը դուրս է գալիս 7-10 օր հետո, նրանք կրծելով ցողունի պարունակությունը հասնում են մինչև ցողունի հիմք, որտեղ և ձմեռում են: Վնասված բույսերի հատիկները կորցնում են իրենց կշիռը, վնասված ցողունները հեշտությամբ կոտրվում են:
    Հացահատիկի կրիաիկ: Ձմեռում է հասուն միջատը: Գարնանը, երբ օդի ջերմությունը հասնում է 15-180 C-ի, կրիաիկները դուրս են գալիս թաքստատեղերից և թռչում դեպի աշնանացանի ցանքերը: Էգը ձվադրում է տերևների վրա և կարող է դնել մինչ 150 ձու: Ձվադրումը տևում է մեկ ամիս, ձվերից 10-15 օր հետո դուրս են գալիս թրթուրները, որոնք սնվում են հացաբույսերի ցողուններով, տերևներով և հասկերով, ծծելով նրանց հյութը: Թրթուրի զարգացումը տևում է 35 –50 օր: Վնասում են թե´ հասուն կրիաիկները և թե´ թրթուրները: Վնասի հետևանքով ընկնում է հատիկի որակը, կշիռը և ծլունակությունը: Վնասված հատիկներից ստացված ալյուրի հացաթխման որակը լինում է ցածր:
    Հացահատիկի բզեզներ: Հասուն բզեզները բարձրանում են հացաբույսերի հասկերի վրա և գլուխները մտցնում թեփուկներից ներս ու սնվում չհասունացած փափուկ հատիկներով: Մեկ բզեզը կարող է ուտել 7-8 հատիկ և թափել 90 հատիկ: Ձմեռում են թրթուրները, որոնք զարգացման առաջին տարում սնվում են բուսական մնացորդներով և միայն երկրորդ տարում վնասում հացաբույսերի ծիլերը: Թրթուրները հիմնականում գտնվում են հողի 1 — 5 սմ խորության վրա:
    Հացահատիկային սովորական լվիճ: Ձմեռում է ձուն աշնանացանի տերևների ստորին երեսին: Մայիսին սկսում է թևավոր միջատների թռիչքը, որոնք տարածվելով հացաբույսերի ցանքերի վրա մնում են այնտեղ մինչև բերքահավաք: Օգոստոսին անցնում են վայրի հացազգիների վրա, իսկ աշնանը տեղափոխվում աշնանացանի վրա: Տարեկան տալիս են մինչև 20 սերունդ: Լվիճների վնասակարությունը կայանում է նրանում, որ վնասատուները ծծելով հացաբույսերի հյութը բերում է բույսի թուլացմանը և չորացմանը: Վնասատուի համար նպաստավոր տարիներին բերքի կորուստը կարող է հասնել 100 %-ի:
    Հեսենյան ճանճ: Ձմեռում է բոժոժներում հացաբույսերի ծիլերի վրա, բուսական մնացորդների տակ: Մայիսի կեսերին նկատվում է ճանճերի թռիչքը: Թռիչքը տևում է մեկ ամիս: Ձվադրում է աշնանացանի և գարնանացանի տերևների վերին երեսին: Դուրս եկած թրթուրները սնվում են տերևապատյանում: Եթե ճանճը վնասում է բույսի գլխավոր ցողունը մինչև թփակալելը, բույսը մահանում է: Եթե բույսը վնասվում է թփակալումից հետո, ապա ձմռան ընթացքում վնասված ցողունը լավ ագրոտեխնիկայի դեպքում վերականգնվում է:
    Շվեդական ճանճ: Ձմեռում է թրթուրներով հացաբույսերի ցողունի մեջ: Մայիսին սկսվում է ճանճերի մասայական թռիչքը: Վնասատուն վնասում է գարանանացանի ուշ ցանքերը և աշնանացանի վաղ ցանքերը: Թրթուրնեը մտնելով ցողունի ներսը սնվում են նուրբ հյուսվածքներով, որի հետևանքով բույսը չորանում է: Հասկի վնասի դեպքում առաջանում է բերքի ուղղակի անկում:

     

     

    ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՀԱՑԱԲՈՒՅՍԵՐԻ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԴԵՄ


    1. Բերքահավաքից հետո կատարել խոզանի երեսվար և ոչնչացնել դաշտի շրջապատի վայրի հացաբույսերը:
    2. Կատարել ագրոտեխնիկական բոլոր այն միջոցառումները, որոնք կապահովեն բույսի արագ աճն ու զարգացումը:
    3. Ցանքը կատարել օպտիմալ սեղմ ժամկետներում:
    4. Գարնանացան հացահատիկը ցանել աշնանացան հացահատիկի դաշտերից հեռու, որպեսզի աշնանանացանը վարակված լինելու դեպքում վարակի աղբյուրը չանցնի գարնանացանին: Այդ պատճառով աշնանացան և գարնանացան հացահատիկի ցանքերի միջև ցանել ոչ հացազգի մշակաբույս:
    5. Պայքարել մոլախոտային բուսականության դեմ:
    6. Գնյուկ բզեզի, ճանճերի և մնացած հացազգի մշակաբույսերի վնասատուների դեմ պայքարի լավագույն եղանակը սերմնանյութի նախացանքային ախտահանումն է: Սերմնանյութի ախտահանման համար օգտագործել միջատասպան ախտահանիչ Կրույզեր 0.5լ/հա (բանվորոկան հեղուկի ծախսը 10լ) և համակցված սնկասպան ու միջատասպան ախտահանիչ Սելես տոպ 2.0լ/հա: Վերջինս նաև համարվում է աճի խթանիչ: Այս պատրաստուկով ախտահանաված սերմերը ծլում են համերաշխ, բույսի մոտ արմատային համակարգը ավելի վաղ է ձևավորվում, ձմռան անբարենպաստ պայմանների հանդեպ բույսերը ունենում են բարձր դիմադրողականություն:
    7. Կատարել սրսկումներ հետևյալ պատրաստուկներից որևիցէ մեկով. Արրիվո 0.3լ/հա, Կոնֆիդոր-0.05-0.07 լ/հա , Կարատե զեոն-0.2 լ/հա (գնայուկ բզեզ, սղոցող, կրիաիկ ճանճեր): Բի-58 — 1.5լ/հա (լվիճներ և կրիաիկներ):

     

     

    ՀԱՑԱԶԳԻ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    ԱՐՄԱՏՆԵՐԻ և ԾԻԼԵՐԻ ՓՏՈՒՄՆԵՐ
    Արմատների և ծիլերի փտումների հետևանքով բերքի կորուստը կարող է հասնել 15-20%-ի: Փտումներն առավել ուժեղ զարգանում են սերմերի խորը և խիտ ցանքերի, ազոտական միակողմանի կիրառման, ցանքաշրջանառություններ չիրականացնելու դեպքում: Հիվանդության զարգացմանը նպաստում են նաև օդի ջերմային կտրուկ տատանումները: Առավել տարածված է արմատային սովորական փտումը և ձյունաբորբոսը:
    1. Արմատային սովորական փտում
    2. Ձյունաբորբոս
    ՑՈՐԵՆԻ ՓՈՇԵՄՐԻԿ
    Հիվանդությունը արտահայտվում է ցորենի հասկակալման-ծաղկման փուլում: Հիվանդ բույսերը առողջներից ծաղկում են մեկ շաբաթ շուտ: Վարակված բույսի ամբողջ օրգանները, բացի առանցքից փոշիացած են: Սև փոշին ընկնելով ցորենի ծաղիկների վրա անցնում է հատիկի մեջ: Վարակված հատիկը ոչնչով չի տարբերվոմ առողջներից: Հատիկի մեջ ձմեռում է մրիկի սնկամարմինը, սերմը ծլելիս սնկամարմինը սկսում է զարգանալ և ծաղկման փուլում, հատիկի փոխարեն առաջանում է սև փոշի, որը կրկին վարակում է ծաղկած ցորենը: Հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է կատարել սերմացուի ախտահանում:

    ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԺԱՆԳ
    Ուժեղ վարակի դեպքում բերքի կորուստը կարող է կազմել 45–60 %: Ախտահարված բույսերի մոտ ընկնում է հատիկի հացաթխման որակը: Հիվանդության հարուցչի զարգացման համար անհրաժեշտ է 18-250 C ջերմաստիճան և 95-100 % օդի հարաբերական խոնավություն: Ցողունային ժանգն ուժեզ զարգանում է աշնանացանի վաղ և գարնանացանի ուշացած ցանքերում: Միջանկյալ տերը կծոխուրն է:

    ՏԵՐԵՎԱՅԻՆ ԴԵՂԻՆ ԺԱՆԳ
    Երբ հիվանդությունը կրում է համաճարակային բնույթ, բերքի կորուստը կարող է հասնել 30 % և ավելի: 15-25 0 C ջերմաստիճանի և 95-100 % օդի հարաբերական խոնավության դեպքում հիվանդությունը կարող է կրել համաճարակային բնույթ: Հասկերի վարակի դեպքում նվազում է 1000 հատիկի կշիռը:
    ՏԵՐԵՎԱՅԻՆ ԳՈՐՇ ԺԱՆԳ
    Գորշ ժանգից հացահատիկի բերքի կորուստը կարող է հասնել 5-10 %-ի: Հիվանդության հարուցիչը պահպանվում է աշնանացանի ցանքերում և գարնանը տարածվում գարնանացանի վրա: Հիվանդության միջանկյալ տերը քնձմնձուկն է: Գորշ ժանգով վարակվում են նաև հացազգի այլ մշակաբույսերը:
    ԱԼՐԱՑՈՂ
    Բերքի կորուստն ալրացողից կարող է հասնել 10-15 %-ի: Հիվանդությունն առավել մեծ վնաս է հասցնում տաք ու խոնավ վայրերին: Բույսերի վարակը տեղի է ունենում +10-35 0 C ջերմաստիճանի և 60-100 % օդի հարաբերական խոնավության պայմաններում: Գարնանացանի վաղ և աշնանացանի ուշ ցանքերը համեմատաբար քիչ են տուժում ալրացողից: Օդի բարձր և ցածր տատանումները դանդաղեցնում են հիվանդության զարգացումը:

     

     

    ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՀԱՑԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ


    1. Կատարել ցանքաշրջանառություն, ցորենի համար նախորդ չընտրել գարին, աշորան:
    2. Ապահովել ցանքերի տարածական մեկուսացումը:
    3. Ցանքից առաջ սերմերը ախտահանել:
    4. Ցանքից առաջ սերմերն ախտահանել` ռաքսիլ 0.5լ/տ, ռաքսիլ ուլտրա 0.2կգ/տ ախտահանիչով:
    5. Խուսափել ազոտական պարարտնյութերի միակողմանի օգտագործումից: Կատարել բույսերի համալիր պարարտացում` հիմնվելով հողի ագրոքիմիական փորձաքննության արդյունքների վրա:
    6. Վեգետացիայի ընթացքում, երբ ստորին հարկի տերևների վրա երևում են հիվանդությունների առաջին նշանները, բույսերը սրսկել ստորև առաջարկվող ֆուգիցիդներից որևէ մեկով. բայլետոն` 0.5 կգ/հա, տիլտ 0.5 լ/հա (2 սրսկում, 30 օր սպսման ժամկետ): Նույն ֆունգիցիդի անընդհատ օգտագործման հետևանքով հիվանդության հարուցիչները ձեռք են բերում դիմադրողականություն, հետևաբար ֆունգիցիդները անհրաժեշտ է հերթափոխել:



    ОБРАТНАЯ
    СВЯЗЬ

    ЧАСТО
    ЗАДAВАЕМЫЕ
    ВОПРОСЫ

    ПОЛЕЗНЫЕ
    ССЫЛКИ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!