• Главная стрница
  • Часто задаваемые вопросы
  • Вопрос министерству
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Министерство
    • Министр
    • Структура
    • Устав
    • Предыдущие министры сельского хозяйства
  • Сельское хозяйство Арцаха
    • Темпы развития сельского хозяйства по годам
    • Условия и предпосылки развития сельского хозяйства в НКР
  • Растениеводство и защита растений
    • Полеводство
    • Садоводство
    • Защита растений
    • Семеноводство
    • Органическое сельское хозяйство
  • Животноводство и ветеринария
    • Животноводство
      • Скотоводство
      • Овцеводство
      • Свиноводство
      • Птицеводство
      • Пчеловодство
      • Рыбоводство
    • Ветеринария
      • Противоэпидемические мероприятия
      • Болезни
  • Агропереработка
  • Профессиональная консультация и рекомендации
    • Советы землепользователям
    • Технология возделывания сельскохозяйственных культур
    • Средства борьбы с вредителями и болезнями растений
  • Правовые акты
    • Законы
    • Որոշումներ
    • Указы министра
    • Лицензирование
    • КОНЦЕПЦИЯ
  • Программы
  • Медиа
    • Официальные новости
    • Տեսանյութեր
    • Пресса о нас
    • Архив

Прогноз погоды
для фермеров

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Ձկնաբուծություն
    07/04/2018

    Ձկները մարդու սննդակարգում կարևոր նշանակություն ունեն՝ հանդիսանալով սպիտակուցային սննդի և որոշ այլ օգտակար տարրերի կարևորագույն աղբյուր: Աշխարում ձկնային արտադրանքի մոտ 79%-ը օգտագործված է եղել մարդու սննդի համար, իսկ մնացած մասը օգտագործվում է ոչ մթերային նպատակներով՝ ձկան ալյուրի, ձկան յուղի, սոսինձի արտադրության դեղագործական նպատակներով և այլն: Հեռանկարում սպասվում է, որ արհեստական ձկնաբուծությունն իր ծավալով կգերազանցի բնության մեջ կատարվող որսին:
    Հաշվի առնելով մեր հանրապետության աշխարագրական դիրքը և ծովերի ու օվկիանոսների հետ անմիջական կապի բացակայությունը, ներկրված է ձկնամթերքի թանկությունը, անհրաժեշտություն է առաջացել ձկնաբուծության զարգացմանն ուղղված քայլեր ձեռնարկել: Հանրապետության տարածքում ձկան պաշարները հիմնականում համարվում են գետերը, գետակները բնական և արհեստական լճակները:
    Սիրողական ձկնորսության հիմնական օբյեկտներն են կարմրախայտը, քուռի բեղլուն, կողակները, ծածանը, ճանարը, թեփուղը, հայկական կամրականը, հաշամը, կլիմայավարժեցված ձկներից՝ արծաթափայլ կարասը:
    Հիմնականում սիրող ձկնորսները ձուկ են վորսում կարթերով, երբեմն՝ թոռով կամ արգելված որսամիջոցներով՝ հոսանքով, պայթուցիկ նյութերով, թունավոր նյութերով, գետի հունը փոխելով, և այլն: Վերջին, արգելված որսամիջոցներից օգտվելը հանրապետությունում արգելված է և օրենսդրորեն պատժելի:
    Բացի անմիջական ազդեցությունից, մարդ ձկնաշխարի վրա ազդում է  նաև անուղղակի ճանապարհով: Ձկների վրա էական բացասական ազդեցություն է թողնում նաև ջրակալների աղտոտում զանազան քիմիական և այլ նյութերով: Քանի որ մարդու սննդակարգում ձուկն ունի մեծ նշանակություն, ապա մարդը հետաքրքրված է ձկնային տնտեսությունն այնպես վարել, որպեսզի այն տա առավելագույն հնարավոր արտադրաք, այսինքն մարդը հետաքրքրված է արդյունավետ ձկնային տնտեսության կազմակերպման մեջ: Արդյունավետ ձկնային տնտեսություն ասելով հասկացվում է  տնտեսության այնպիսի վարում, որի արդյունքում ապահովվում է բարձրագույն որակի և առավելագույն քանակի ձկնային ապրանք՝ ծախսերի և միջոցների նվազագույն վատնման պայմաններում:
    Արդյունագործական ձկների հաջող վերարտադրման համար մեծ նշանակություն ունի բազմացման վայրերի (ձվադրավայրերի) պահպանությունը, մանրաձկների և ոչ սեռահասուն առանձնյակների որսի արգելումը: Արդյունագործական նպատակով մեր հանրապետությունում աճեցվող հիմնական ձկնատեսակներն են՝ թառափը (ասետրինա), սազանը, կարպը, ծիածանափայլ իշխանը:
    Ընդհանուր առմամբ, արդյունավետ ձկնային տնտեսության վարման համար անհրաժեշտ են հետևյալ միջոցառումների իրականացումը.
    Այնպիսի չափերի ու տարիքի ձկների որսի իրականացում, որի ընթացքում ապահովվում է առավել բարձր որակի ձկնային արտադրանք և կերի առավել արդյունավետ օգտագործում,
    Վտառի անհրաժեշտ քանակով ու բարձր որակով համալրման ապահովում, ինչը իրականացվում է ձվադրման վայրերում (ծնողների) անհրաժեշտ քանակի բարձր որակ ունեցող արտադրողների ձվադրման և մանրաձկների բնականոն զարգացման ապահովմամբ,
    Ձկան որսի իրականացումն այն վայրում և տարվա այն եղանակին, երբ նա հասել է բարձր որակի և որտեղ գտնվում են առավել բտված և ճարպոտ առանձնյակները,
    Ձկների որսն այն ժամանակ, երբ նա հիմնականում ավարտել է բտման շրջանը և օգտագոծել իր կերային բազան: Բացի վերոգրյալից, կարևոր նշանակություն ունի նաև վտառի վերարտադրման և կենսազանգվածի աճի կառավարումը:
    Ստորև ներկայացված է համախառն արտադրանքը 2016-2017 թթ. դրությամբ:     

     Ձուկ Արտադրության ծավալը, ցենտներ 2016 թ. Արտադրության ծավալը, ցենտներ 2017 թ.
                 61.6 49.6


    ОБРАТНАЯ
    СВЯЗЬ

    ЧАСТО
    ЗАДAВАЕМЫЕ
    ВОПРОСЫ

    ПОЛЕЗНЫЕ
    ССЫЛКИ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!