• Главная стрница
  • Часто задаваемые вопросы
  • Вопрос министерству
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Министерство
    • Министр
    • Структура
    • Устав
    • Предыдущие министры сельского хозяйства
  • Сельское хозяйство Арцаха
    • Темпы развития сельского хозяйства по годам
    • Условия и предпосылки развития сельского хозяйства в НКР
  • Растениеводство и защита растений
    • Полеводство
    • Садоводство
    • Защита растений
    • Семеноводство
    • Органическое сельское хозяйство
  • Животноводство и ветеринария
    • Животноводство
      • Скотоводство
      • Овцеводство
      • Свиноводство
      • Птицеводство
      • Пчеловодство
      • Рыбоводство
    • Ветеринария
      • Противоэпидемические мероприятия
      • Болезни
  • Агропереработка
  • Профессиональная консультация и рекомендации
    • Советы землепользователям
    • Технология возделывания сельскохозяйственных культур
    • Средства борьбы с вредителями и болезнями растений
  • Правовые акты
    • Законы
    • Որոշումներ
    • Указы министра
    • Лицензирование
    • КОНЦЕПЦИЯ
  • Программы
  • Медиа
    • Официальные новости
    • Տեսանյութեր
    • Пресса о нас
    • Архив

Прогноз погоды
для фермеров

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Այգեգործություն
    07/04/2018

    Գյուղատնտեսությունը եղել և շարունակում է մնալ Արցախի Հանրապետության տնտեսության առանցքային ոլորտներից մեկը, որպես բնակչության՝ պարենի նկատմամբ կենսական պահանջմունքների բավարարման աղբյուր, զբաղվածության ապահովման  բնագավառ, ինչպես նաև՝ գյուղական բնակավայրերի զարգացման հիմք և  տնտեսական աճի հիմնական բաղադրիչ:
    Գյուղատնտեսական արտադրության բուսաբուծության ճյուղը սնունդ է մատակարարում բնակչությանը, անասնակեր` անասնաբուծությանը և հումք` թեթև և սննդի արդյունաբերությանը: Այն սերտորեն կապված է ագրոարդյունաբերական համալիրի բոլոր ոլորտների և ենթակառուցվածքների ձեռնարկությունների, տնտեսությունների և կազմակերպությունների հետ: Գյուղատնտեսական արտադրության մեջ բուսաբուծության ճյուղն ունի գերիշխող դեր և ամբողջ համախառն արտադրանքի 50-55%-ը ստացվում է բուսաբուծության ճյուղից: Բուսաբուծության առավել զարգացած ճյուղերից են համարվում`  խաղողագործությունն ու պտղաբուծությունը:
    Պտղաբուծությունը, որպես գիտություն, ուսումնասիրում է պտղահատապտղային բույսերի աճի ու զարգացման օրինաչափությունը` նրանց անատոմիական, մորֆոլոգիական կառուցվածքները, բազմացման եղանակները, խնամքի և կոմպլեքս միջոցառումները:
    Պտղաբուծությունը (այգեգործություն) բուսաբուծության արտադրության կարևոր և եկամտաբեր ճյուղ է, որը ենթադրում է պտուղներ տվող բազմամյա ծառատեսակների ու հատապտղային բույսերի մշակում: Պտղատու են կոչվում գյուղատնտեսության մեջ մշակվող բազմամյա այն ծառատեսակներն ու հատապտղային բույսերը, որոնք տալիս են պտուղներ` թարմ և վերամշակված վիճակում օգտագործելու համար: Պտղաբուծությունը բուսաբուծության հնագույն ճյուղերից է: Ենթադրում են, որ խնձորենին, տանձենին, սալորենին, դեղձենին, ծիրանենին և նռնենին մշակվում են 4 հազար տարուց ավելի:
    Պտուղները և հատապտուղները մեծ նշանակություն ունեն մարդու սննդի մեջ և, կախված տեսակներից ու սորտերից, պարունակում են են մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ գրեթե բոլոր սննդանյութերը, ինչպես նաև մեծ քանակությամբ երկաթ, կալցիում, ֆոսֆոր, օրգանական թթուներ, ճարպեր, սպիտակուցներ, հանքային և օրգանական նյութեր, վիտամիններ և այլն:

     

    100գ պտուղների և հատապտուղների մեջ պարունակվող

    վիտամինները և հանքանյութերը (միլիգրամներով)

    Տեսակը K Ca Mn P Fe Վիտամիններ 100գ ուտվող մասի մեջ
    Կարոտին B1 C PP
    Ծիրան 305 28 19 26 2.1 2.0 0.04 7 0.7 52
    Դեղձ 363 20 16 34 4.1 0.5 0.02 10 0.9 49
    Սալոր 214 28 17 27 2.1 0.1 0.06 5 0.5 49
    Բալ 256 37 26 30 1.4 0.3 0.05 1.5 0.4 53
    Խաղող 250 17 7 22 0.6 0.06 3 0.2 73
    Խնձոր 98 19 10 13 0.5 0.1 0.04 7 0.2 51
    Տանձ 155 13 12 16 2.3 0.02 4 0.1 47
    Ընկույզ 487 61 131 510 2.3 0 0.48 3 1.2 658
    Ելակ 161 22 16 23 0.7 0.03 60 0.3 46
    Հաղարջ սև 372 36 17 43 0.9 0.7 — 300 — 45
    Հաղարջ կարմիր 275 36 13 33 0.9 — — 30 — 47

    1980-ական թվականներին նախկին ԼՂԻՄ տարածքում բուռն կերպով զարգացավ այգեգործությունը, հատկապես խաղողագործությունը, որի շահույթաբերությունը կազմում էր մոտ 70 տոկոս, առանձին տարիների ավելի բարձր և փակում էր մնացած ճյուղերի վնասը: Սակայն, Գորբոչովյան հակաալկոհոլային տխրահռչակ որոշումից հետո խաղողայգիների տարածքները կտրուկ կրճատվեցին  (18.2 հազար հեկտարից հասնելով 11.2 հազար հեկտարի): Այնուհետև, Արցախյան ազատագրական շարժման պատերազմական գործողությունների  և երկարատև շրջափակման հետևանքով խաղողի տնկարկների մակերեսները էլ ավելի կրճատվեցին (2200 հեկտար), տուժեցին նաև մնացած այգետարածքները:
    Զինադադարից հետո ԼՂՀ կառավարությունը, գյուղատնտեսության բնագավառի համապատասխան մարմինները անմիջապես ձեռնամուխ եղան պատերազմի հետևանքով պտղաբուծության ճյուղի վերականգնմանը: Կտրուկ միջոցառումներ են ձեռնարկվել եղած այգիների վերականգնման, նորերի հիմնադրման և դրանց բերքատվության բարձրացման ուղղությամբ:
    Այսօր Արցախի Հանրապետությունում մեծ ուշադրություն է դարձվում պտուղների և հատապտուղների տարածքների ընդլայնման, այն նորագույն ոռոգման տեխնոլոգիաներով հագեցնելուն, արտադրության խթանմանը, ինչպես ներքին շուկայի պահանջները բավարարելու, այնպես էլ թարմ ու վերամշակված վիճակում արտահանելու նպատակով: Այդ նպատակով 2018 թվականին կառավարության կողմից ընդունվել է Արցախ Հանրապետությունում գյուղատնտեսության զարգացման հայեցակարգ, համաձայն որի նախատեսվում է իրականացնել պտղաբուծության աշխարհագրության ընդլայն­ման քաղաքականություն, ավելացնել բազմամյա տնկարկների տարածքները՝ առաջնահերթություն տալով նռան այգիների հիմնադրմանը և խաղողի գինեմետ և սեղանի քիշմիշային սոր­տերի այգիների ընդարձակմանը, խթանել մասնագիտացված  տնկարանային տնտեսությունների հիմնումը:Պտղաբուծության ծավալների և աշխարհագրության ընդլայնման քաղաքականության և ինտենսիվ այգեգործության խթանման ծրագրերի իրականացման շնորհիվ կանխատեսվող ժամանակահատվածում բազմամյա տնկարկների տարածքները կհասցվեն շուրջ 12 000 հեկտարի, այդ թվում 5 000 հեկտար նռան այգի:
    Ներկայումս հանրապետությունում մշակվում են կորիզավոր, հնդավոր, ընկուզավոր, չոր մերձարևադարձային պտղատեսակներ: Պետք է նշել, որ Արցախի Հանրապետությունում 2019 թվականին բուսաբուծության ճյուղի համախառն արտադրանքի արժեքի շուրջ 23 տոկոսը բաժին է ընկել այգեգործությանը:

    ԱՀ շրջաններում 2019 թ. բազմամյա տնկարկների տարածքների և բերքի ցուցանիշների մասին

     

     

    Պարարտացումը և նրա դերը պտղատու բույսերի կյանքում

     

    Ազոտ
    Ազոտի նշանակությունը պտղատու բույսերի և ընդհանրապես բոլոր օրգանիզմների համար շատ մեծ է, այն մտնում է բարդ քիմիական միացությունների մեջ, որոնք կազմում են սպիտակուցի անբաժանելի մասը: Սպիտակուցը բջջի պրոտոպլազմայի, կորիզի և պլաստիդների ամենակարևոր մասն է և կյանքի հիմքը: Այն բաղկացած է 20 ամինաթթուներից, որոնց բաղադրության անբաժանելի մասը կազմում է ազոտը: Սպիտակուցների մեջ ազոտի քանակը հասնում է մոտավորապես 18 %-ի: Ազոտը մտնում է նաև քլորոֆիլի կազմության մեջ, առանց որի տերևները կանաչ գույն ունենալ չեն կարող, հատկապես չեն կարող յուրացնել օդի ածխաթթու գազը: Ազոտը մտնում է նաև վիտամինների, ֆերմենտների և հորմոնների կազմության մեջ: Բարդ օրգանական նյութերի սինթեզը բուսական օրգանիզմում առանց ազոտի հնարավոր չէ:
    Հողում բույսերի համար մատչելի ազոտի անբավարարության դեպքում պակասում է քլորոֆիլի քանակը տերևների մեջ: Տերևները կորցնում են իրենց կանաչ գույնը, փոքրանում են, շուտ դեղնում և թափվում են, դանդաղում է շիվերի աճի երկարությունը, շիվերը մնում են բարակ և անգույն, ընկնում է ֆոտոսինթեզի ինտենսիվությունը, հետևապես բույսերի մեջ պակասում է օրգանական նյութերի քանակը: Ազոտի անբավարարության դեպքում ծաղկաբողբոջներ չեն կազմակերպվում կամ եթե կազմակերպվում են, ապա՝ քիչ թվով և դրանից առաջացած ծաղիկների բեղմնավորման ու պտղակալման տոկոսը ցածր է լինում, տեղի է ունենում ծաղկավիժում, իսկ հետագայում՝  նաև պտղաթափ:
    Ազոտի պակասության նշաններից մեկը էլ պտուղների ժամանակից շուտ հասունացումն է: Արմատների աճը նույնպես դանդաղում է՝ մանավանդ մազարմատներինը, պակասում է նրանց հողից ջուր կլանելու ունակությունը:
    Ազոտի առատությունը (ֆոսֆորի և կալիումի պակասության դեպքում) խանգարում է նյութափոխանակությանը, դանդաղեցնում և ձգձգում է վեգետացիայի շրջանը, դրա հետևանքով ճյուղերը և ընձյուղները չեն հասունանում և ձմեռվա ընթացքում շուտ են ցրտահարվում: Ազոտի առատությունը բացասաբար է անդրադառնում նաև պտուղների որակի և գույնի վրա: Հողում ամոնիակային ազոտի առատությունը նույնիսկ մահացու ազդեցություն է թողնում պտղատու բույսերի վրա: Որպեսզի ազոտի առատությունը բացասաբար չանդրադառնա բույսերի վրա, անհրաժեշտ է, համամասնորեն պարարտացնել նաև ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով: Ազոտի բավարար քանակը հողում մյուս տարրերի հետ միասին ապահովում է բույսի մեջ տեղի ունեցող բոլոր կենսաբանական պրոցեսների նորմալ ընթացքը: Բույսերը աճում են փարթամ: Ստեղծում են մեծ ասիմիլացիոն մակերես, հետևապես նպաստում են ֆոտոսինթեզի ուժեղացմանը, ծաղկաբողբոջների հիմնադրմանը, արմատային համակարգի աճեցողությանը և այդ բոլորը միասին նպաստում են բերքատվության բարձրացմանն ու պտուղների որակի լավացմանը:

     

    Ֆոսֆոր
    Ֆոսֆորի դերը ինչպես բոլոր բույսերի, այնպես էլ պտղատու բույսերի աճի ու զարգացման գործում մեծ է: Այն մտնում է բջջի կազմության մեջ, նուկլեինային թթուների անբաժանելի մասն է, որոնք միանալով պարզ կազմություն ունեցող սպիտակուցների հետ, առաջացնում են բարդ սպիտակուցներ, այսպես կոչված, նուկլեոպրոտոիդներ: Ֆոսֆորի քանակը պտղատու բույսերի մեջ, կախված նրանց տարիքից, աճման շրջաններից և տեղի պայմաններից, տարբեր է:
    Օրինակ երիտասարդ ծառերի նուկլեոպրոտոիդները ավելի շատ են, քան տարիքավորներինը: Սաղարթի վերևի մասի տերևների մեջ այն ավելի քիչ է, քան ստորին մասի տերևների մեջ: Ֆոսֆորը մասնակցում է օրգանական նյութերի սինթեզին: Տերևներում սինթեզված ածխաջրերը ֆոսֆորի օգնությամբ տեղափոխվում են բույսի մի օրգանից մյուսը: Ֆոսֆորը ուժեղացնում է բջիջների ջուր պահելու ունակությունը և դրանով նպաստում բույսերի չորադիմացկունության բարձրացմանը:
    Ֆոսֆորի պակասության դեպքում նկատվում է նյութափոխանակության խանգարում, վատ են յուրացվում ազոտը և հողի մեջ գտնվող ածխաթթու գազը, թուլանում է բույսերի աճը, ճյուղերը վտիտ ու բարակ են մնում, չեն ճյուղավորվում, պտուղները շուտ են հասունանում, պահելիս փտում և գորշ գույն են ստանում, սերմերը փուչ կամ թերզարգացած են լինում: Ֆոսֆորի պակասեցման հետևանքով ծաղկաբողբոջներ չեն կազմակերպվում, իսկ եթե կազմակերպվում են, ապա շատ քիչ թվով: Ծաղկի առանձին մասերի դիֆերենցումը լավ չի ընթանում, ծաղիկները լիարժեք չեն լինում, թուլանում է նրանց փոշոտվելու և բեղմնավորվելու եռանդը, իջնում է օգտակար պտղակալման տոկոսը:
    Ի տարբերություն ազոտի, ֆոսֆորի առատությունը բացասաբար չի անդրադառնում բույսերի աճի ու զարգացման վրա, ուստի այգիներ (հատկապես պտղատու) հիմնելիս թույլատրելի է ֆոսֆորական պարարտանյութերը հողի մեջ մեծ դոզաներով մտցնելը:

     

    Կալիում
    Պտղատու բույսերի մեջ գտնվում է իոնների ձևով, մասամբ բջջահյութում լուծված աղերի ձևով և որոշ քանակությամբ բջջի առանձին մասերի մեջ ադսորբցված վիճակում: Կալիումը բջջի պրոտոպլազման պահում է կոլոիդ վիճակում, որը շատ կարևոր է բջջի մեջ կատարվող կենսական շատ պրոցեսների համար:Դրանով է բացատրվում կալիումի և ֆոսֆորի դերը բույսերի ձմեռադիմացկունությունը և չորադիմացկունությունը բարձրացնելու գործում:Կալիումը մասնակցում է ածխաջրերի ստեղծման և կուտակման պրոցեսին:Ի տարբերություն ֆոսֆորի, կալիումի սպիտակուցների բաղադրության մեջ չի մտնում,բայց դրականապես է ազդում նրանց սինթեզի վրա: Ըստ երևույթին, այն հեշտացնում է ջրի թափանցումը բույսի մեջ և բջիջը պահում է տուրգորի վիճակում: Կալիումը նպաստում է ֆոտոսինթեզի ինտենսիվացմանը, ակտիվացնում է ֆերմենտային պրոցեսները, որոնք իրենց հերթին օգնում են սպիտակուցների և ճարպերի սինթեզին, շաքարների փոխադրմանն ու կուտակմանը և ծաղկաբողբոջների հիմնադրմանը:Կալիումը ավելացնում է ծաղիկների փոշոտման եռանդը, բարձրացնում նրանց օգտակար պտղակալման տոկոսը, և, այդպիսով, նպաստում է բերքատվության բարձրացմանն ու պտուղների որակի լավացմանը:
    Կալիումի պակասից թուլանում է պտղատու բույսերի աճը, ընկնում է նրանց ձմեռադիմացկունությունը և չորադիմացկունությունը, տեղի է ունենում ծաղկավիժում, իսկ հետո պտղաթափ:
    Կալիումի պակասից տերևների կանաչ գույնը փոխվում է բաց դեղնավունի, հետզհետե ամբողջ տերևը կարող է դեղնել, չորանալ ու թափվել: Ընկնում է պտուղների պահունակությունը, փոխադրունակությունը, պակասում է պտուղների շաքարի քանակը: Ամռան կեսին կամ վերջին տերևների եզրերը «արտահայտվում են», և կենտրոնական ջղի երկարությամբ տեղավորված հյուսվածքները չորանում են ու թափվում: Ամռան վերջին չորանում են նաև ընձյուղները: Այն շիվերը, որոնք չեն չորանում, ունենում են շատ  թույլ զարգացած կամբիում, դրա հետևանքով ձմռանը նույնիսկ ոչ ուժեղ ցրտերից ցրտահարվում են:

     

    Կալցիում
    Պտղատու բույսերի աճի ու զարգացման անհրաժեշտ տարրերից մեկն էլ կալցիումն է:  Այն նպաստում է նյութափոխանակության (հատկապես ածխաջրերի և ազոտային նյութերի) նորմալացմանը: Կալցիումի պակասությունից բույսերի մեջ դժվարանում է նիտրատների մինչև ամիակային ձևերի վերականգնումը:
    Շատ բույսերի սպիտակուցների սինթեզի ժամանակ բջիջների մեջ կուտակվում են կողմնակի նյութեր,որոնք կալցիումի հետ քիմիական ռեակցիայի մեջ մտնելով, առաջացնում են թրթնջկաթթվի կալցիումական աղ, որը բյուրեղների ձևով նստում է և վնասազերծում թրթնջկաթթվի բացասական ազդեցությունը:
    Կալցիումի  խիստ պակասից բջջի ներսում կորիզի թաղանթը սկսում է քայքայվել, նույնիսկ բջջի այնպիսի տարրը, ինչպիսին է միտոխոնդրիան, նույնպես քայքայվում է և խանգարում օքսիդացման պրոցեսներին:

     

    Մագնեզիում
    Հետազոտություններից պարզվել է, որ պտղատու բույսերի մեջ մագնեզիումի քանակը շատ քիչ է, սակայն այն համարվում է անհրաժեշտ տարր: Մագնեզիումը մտնում է քլորոֆիլի կազմության մեջ և բույսերին տալիս է կանաչ գույն, մասնակցում է ֆոտոսինթեզին, բույսի մեջ տեղի ունեցող քիմիական պրոցեսներին, նպաստում է նյութափոխանակության պրոցեսների ինտենսիվությանը, բարձրացնում է շաքարների, օսլայի, C և B վիտամինների քանակը օրգանիզմի մեջ: Մագնեզիումը կուտակվում է սերմերի և կորիզների, հատկապես ընկույզի, նուշի, պիստակի, դեղձի, սալորի, ծիրանի մեջ:
    Մագնեզիումի պակասությունից տերևները կորցնում են իրենց մուգ կանաչ գույնը, օրինակ՝ խնձորենու տերևների վրա առաջանում են մուգ մանուշակագույն շերտեր, որոնք հետզհետե մեծանալով, գրավում են ամբողջ տերևի մակերեսը. այդպիսի տերևները ժամանակից շուտ են թառամում:

     

    Ծծումբ
    Ծծումբը մտնում է պրոտոպլազմայի պրոտեինի կազմության մեջ և դրանով որոշվում է նրա դերը բույսի կյանքում: Այն մտնում է նաև պաշարային ու կոնստիտուցիոն սպիտակուցների կազմության մեջ:
    Հայաստանի հողերը շատ հարուստ են ծծմբով, հետևապես ծծմբով պարարտացնելու հարցը ինքնըստինքյան  վերանում է: Բցի դրանից, գոմաղբը, քաղաքային աղբը շատ հարուստ է ծծմբով, հետևապես դրանցով պարարտացնելիս հողի մեջ բնականաբար մտցնում ենք նաև ծծումբ:

     

    Երկաթ
    Երկաթը մտնում է քլորոպլաստների կազմության մեջ, որը և մասնակցում է քլորոֆիլի առաջացմանը, հետևապես և ֆոտոսինթեզին: Նպաստում է էնզիմների առաջացմանը:
    Երկաթի պակասություն է նկատվում այն հողերում, որտեղ մագնեզիումը և կիրը ազատ են: Դրանք խանգարում են երկաթի կլանմանը և բույսի մեջ նրա օգտագործմանը, դրա հետևանքով բույսերի մեջ երկաթի պակաս է լինում, քլորոֆիլ չի առաջանում, տեևները սկսում են դեղնել, առաջանում է քլորոզ: Եթե քլորոզը առաջանում է կրի առատության հետևանքով, կոչվում է կարբոնատային քլորոզ, որի դեպքում տերևները դեղնում կամ դեղնականաչավուն երանգ են ստանում, աճը թուլանում է և երբեմն վերջանում է ծառերի մահացումով:
    Սովորաբար քլորոզի ժամանակ սկզբում դեղնում են ամենաերկար շիվի ծայրային տերևները, հետզհետե դեղնությունը տարածվում է սաղարթի ստորին մասում եղած տերևների վրա, ծառերը այլևս բերք չեն տալիս և երբեմն էլ չորանում են ու շարքից դուրս գալիս: Քլորոզի դեմ պայքարում են հողը օրգանահանքային միացություններով պարարտացնելով:

     

    Մանգան
    Միկրոտարրերից ամենից քիչ օգտագործում են մանգանը, չնայած դրան այն բույսերի աճի ու զարգացման համար շատ կարևոր տարր է: Հողի մեջ նրա պակասությունը տերևների ջղերի արանքում առաջացնում է դեղնականաչավուն, շախմատաձև դասավորությամբ կետանման բծեր, որոնք հետզհետե գրավում են տերևների ամբողջ մակերեսը և գունափոխելով դարձնում են մոխրադարչնագույն: Բույսի զարգացման ավելի ուշ ստադիայում տերևների վրա առաջանում են կարմրավուն գորշ կետեր, դրա հետևանքով աճը թուլանում է, մեկ-երկու տարեկան տնկիները մնում են թզուկ, երբեմն էլ շիվերի ծայրերը սկսում են չորանալ, կրճատվում է տերևների թիվը , փոքրանում է նրանց ծավալը, խանգարվում է ասիմիլյացիանև ընկնում է բույսերի բերքատվությունը:

     

    Ցինկ
    Պտղատու բույսերը ցինկն օգտագործում են շատ քիչ քանակությամբ, չնայած դրան, նրա բացակայությունը խանգարում է բույսերի մեջ տեղի ունեցող կենսաբանական պրոցեսների նորմալ ընթացքին: Ցինկը նպաստում է օքսիդացման ու վերականգնման պրոցեսներին, հատկապես ածխաջրերի, ճարպերի և ճարպանման նյութերի փոխարկմանը և ֆերմենտների  ու աուքսինի առաջացմանը: Այդ բոլորը միասին նպաստում են բույսերի նորմալ աճին ու զարգացմանը, բարձրացնում են նրանց դիմադրողականությունը հիվանդությունների նկատմամբ, նպաստում են այլ տարրերի յուրացմանը և բերքատվության բարձրացմանը:
    Ցինկի պակասությունից պտուղները մնում են մանր, չեն ունենում տեսակին և սորտին հատուկ գույն ու ձև: Օրինակ՝ դեղձենու և սալորենու պտուղները ցինկի պակասությունից տձևանում և շուտ են հասունանում: Պտղի մաշկի առանձին մասերը փափկում և գորշանում են, որից պտուղները դառնում են անհամ և ուտելու համար ոչ պիտանի:
    Ցինկի պակասը հողում լրացվում է ցինկի միացություններով (օրինակ ցինկի սուլֆատով):
    Միկրոտարրերից պետք է նշել նաև պղնձի, մոլիբդենի, կոբալտի, յոդի, ֆտորի և բազմաթիվ այլ տարրերի դերը պտղատու բույսերի կյանքում, որոնք առայժմ քիչ են ուսումնասիրված:

     

    Բոր
    Միկրոտարրերից ամենից շատ ուսումնասիրված է բորի ներգործությունը բույսերի վրա: Բորը շատ քիչ քանակությամբ մտնում է հյուսվածքների և  բջիջների կազմության մեջ ու նպաստում է փոշու ծլունակությանը, բարձրացնում է օգտակար պտղակալման տոկոսը, ավելացնում է պտուղների մեջ շաքարների ու վիտամինների քանակը:
    Հողի մեջ  բորի բավարար քանակությունը նպաստում է նիտրիֆիկացման պրոցեսներին, ռիզոսֆերայի գործնեությանը, նպաստում է լուծելի ֆոսֆորի քանակության ավելացմանը, հողի մեջ ստեղծում է նպաստավոր պայմաններ՝ թիթեռնածաղկավոր բույսերի արմատների վրա բնակվող պալարաբակտերիաների համար:
    Բորի պակասի դեպքում խախտվում է պտղահատապտղային բույսերի ածխաջրային փոխանակությունը, պակասում է քլորոֆիլի քանակը տերևների մեջ: Բորի պակասությունը բացասաբար է անդրադառնում տանձենու և խնձորենու պտուղների նորմալ զարգացման վրա: Նրանց առանձին մասերում առաջանում են չոր բծեր (ներկոզ), որից հյուսվածքներն սկսում են մահանալ: Այդ երևույթի նշաններն են՝ սկզբում պտղի մակերեսի վրա առաջանում են բծեր, որոնք հետզհետե ընդունում են կարմրադարչնագույն երանգ և ի վերջո պտղի վրա առաջանում են ճեղքվածքներ: Բորի պակասության հետևանքով խնձորենու, տանձենու, կեռասենու, ծիրանենու, դեղձենու և այլ ծառատեսակների ծայրային մասերը չորանում են:
    Բորով պարարտացնելիս վերոհիշյալ բացասական նշանները վերանում են: Որպես բորապարարտանյութ օգտագործում են բորաթթու կամ բորմանգանային միացություններ:
     


    ОБРАТНАЯ
    СВЯЗЬ

    ЧАСТО
    ЗАДAВАЕМЫЕ
    ВОПРОСЫ

    ПОЛЕЗНЫЕ
    ССЫЛКИ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!