• Main page
  • Frequently asked questions
  • Questions to the Minister
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Ministry
    • Minister
    • Struction
    • Charter
    • Former Ministers of Agriculture
  • Agriculture in Artsakh
    • The pace of agricultural development by years
    • Prerequisites and conditions for the agricultural development of NKR
  • Plant growing and plant protection
    • Field-crop Cultivation
    • Horticulture
    • Plant protection
    • Seed-farming
    • Organic Agriculture
  • Animal Husbandry and veterinary services
    • Animal Husbandry
      • Cattle-breeding
      • Sheep breeding
      • Pig-breeding
      • Poultry farming
      • Apiculture
      • Fish-breeding
    • Veterinary science
      • Anti-epidemic measures
      • Diseases
  • Agro-processing
  • Professional consultation
    • Advice for farmers
    • Crop cultivation technology
    • Agricultural activities against plant diseases and pests
  • Legal acts
    • Laws
    • Որոշումներ
    • Commands of the Minister
    • Licensing
    • CONCEPTION
  • Programs
  • Media
    • Official News
    • Տեսանյութեր
    • Press about us
    • Archive

Weather forecast
for farmers

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • ՏԱՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԶԵՐԾ ՊԱՀԵԼ ՀՐԴԵՀՆԵՐԻՑ
    12/03/2016

    DSCN3488Մարտի 11-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև ԼՂՀ ԿԱ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, ծառության ստորաբաժանումների ղեկավարներն ու հանրապետության շրջանների շրջվարչակազմերի գյուղոլորտի պատասխանատուները:
    Քննարկման թեման բերքահավաքի նախապատրաստությունն էր, այն անկորուստ կազմակերպելը, ինչի համար կիրականացվեն հակահրդեհային պայքարի անհրաժեշտ միջոցառումներ:
    Բացելով խորհրդակցությունը՝ նախարար Արամ Մխոյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի համատեղ իրականացվում են միջոցառումներ, բայցևայնպես, բերքահավաքի ժամանակ գրանցվում են հրդեհներ: Հետևաբար, նշեց Ա. Մխոյանը, անհրաժեշտ է  իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ խուսափելու համար հրդեհներից, հետևաբար և՝բերքի կորուստներից:
    -Մենք համատեղ պետք է անենք հնարավորը, որպեսզի ցանքատարածությունները զերծ պահենք հրդեհներից,-նշեց Արցախի գյուղատնտեսության նախարարը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է վաղօրոք վերացնել հրդեհների պատճառ հանդիսացող պայմանները:
    Արթուր Հարությունյանը նշեց, որ առաջիկայում կմեկնարկեն մոլախոտերի դեմ թունաքիմիկատներով տարվող պայքարի աշխատանքները, քիչ անց կսկսվեն նաև հերկի միջոցով տարվող պայքարի միջոցառումները:
    Նախարար Արամ Մխոյանը նշեց, որ նախարարության և ԱԻՊԾ-ի միջև կա համագործակցություն, և ինքն ակնկալում է, որ այն էլ ավելի կխորանա՝ ի շահ մեր երկրի, մեր տնտեսության:
    Նա նաև հատուկ ընդգծեց, որ հակահրդեհային միջոցառումներին անպայման պետք է ներգրավվեն նաև հողօգտագործողները, ովքեր պետք է իրենց հողակտորները մոլախոտերից զերծ պահեն, հակառակ դեպքում կզրկվեն բոլոր տեսակի աջակցություններից: Նույնը վերաբերվում է նաև հնձից հետո խոզանն այրող հողօգտագործողներին:
    Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ երկու գերատեսչությունների համապատասխան ծառայություններն ու շրջվարչակազմերի գյուղբաժինները հողօգտագործողների հետ կտանեն բացտրական աշխատանքներ՝ հակահրդեհային միջոցառումներն առավել արդյունավետ իրականացնելու համար: Նաև որոշվեց իրականացվելիք աշխատանքները համակարգելու համար ստեղծել հանձնաժողով, որի մեջ կներառվեն ԼՂՀ ԳՆ և ԱԻՊԾ համապատասխան մասնագետները:


    CONTACT US

    FREQUENTLY
    ASKED
    QUESTIONS

    USEFUL LINKS

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!