ՍԵՐՄՆԱՆՅՈՒԹԻ ՆԱԽԱՑԱՆՔԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՆՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԲԱՐՁՐ ԲԵՐՔԻ ԵՐԱՇԽԻՔ
01/12/2015
Բարձրորակ սերմնանյութի օգտագործումն ունի որոշիչ նշանակություն բույսերի աճեցողության վրա: Արտաքինից առողջ թվացող սերմից աճող բույսն իր աճի և զարգացման սկզբնական շրջանում կարող է հիվանդության արտաքին նշան չցուցաբերել, սակայն ավելի ուշ այն կարող է բացահայտ դառնալ և հանգեցնել բույսի արդյունավետության և բերքատվության կտրուկ նվազման: Սերմերը կարող են ունենալ ինչպես ներքին, այնպես ել արտաքին ինֆեկցիա, այդ իսկ պատճառով նրանց մշակումն ախտահանիչներով հանդիսանում է բուսաբուծության ինտենսիվ տեխնոլոգիայի անբաժանելի մասը: Սնկերի և վնասատուների զարգացումը դադարեցնելու համար պահպանումից առաջ անհրաժեշտ է սերմերը չորացնել: Պահպանվող սերմնանյութի խոնավությունը պետք է լինի 14%-ից ոչ ավելի:…ԱՎԵԼԻՆ