• Main page
  • Frequently asked questions
  • Questions to the Minister
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Ministry
    • Minister
    • Struction
    • Charter
    • Former Ministers of Agriculture
  • Agriculture in Artsakh
    • The pace of agricultural development by years
    • Prerequisites and conditions for the agricultural development of NKR
  • Plant growing and plant protection
    • Field-crop Cultivation
    • Horticulture
    • Plant protection
    • Seed-farming
    • Organic Agriculture
  • Animal Husbandry and veterinary services
    • Animal Husbandry
      • Cattle-breeding
      • Sheep breeding
      • Pig-breeding
      • Poultry farming
      • Apiculture
      • Fish-breeding
    • Veterinary science
      • Anti-epidemic measures
      • Diseases
  • Agro-processing
  • Professional consultation
    • Advice for farmers
    • Crop cultivation technology
    • Agricultural activities against plant diseases and pests
  • Legal acts
    • Laws
    • Որոշումներ
    • Commands of the Minister
    • Licensing
    • CONCEPTION
  • Programs
  • Media
    • Official News
    • Տեսանյութեր
    • Press about us
    • Archive

Weather forecast
for farmers

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՄ ՄԽՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՈՒՇԻԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 02.09.2015թ.
    03/09/2015

    95Հարգելի պրոֆեսորադասախոսական կազմ և ուսանողներ: 

    Հիրավի, այսօր պատմական օր է Արցախի կրթական համակարգի պատմության և կրթական ու գիտական հարուստ ավանդույթներ ունեցող Շուշիի տարեգրության մեջ:     
    1930 թվականին հիմնադրված հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտների բազայի վրա 1994-ին հիմնադրված Հայաստանի ազգային ագրարային համալսարանն այսօր իր արցախյան մասնաճյուղի դռներն է բացում այս պատմական քաղաքում:
    Հայտնի իրողություն է, որ ԲՈՒՀ-ը նշանակալի ավանդ է ունեցել Խորհրդային Հայաստանի  և նորաստեղծ հայոց պետականության տնտեսական հիմքերի ամրապնդման գործում:  Հետպատերազմյան մեր տնտեսությունը  կանգնած էր դաժան մարտահրավերների առջև:  Տասնամյակներ շարունակ ձևավորված տնտեսական կապերն ու երաշխիքներն օբյեկտիվ պատճառներով կորսված էին:  Այդքանից բացի նաև, մենք կանգնեցինք այլընտրանք չունեցող նոր տնտեսական հարաբերությունների առջև: Ու մեր կրթական համակարգում  ագրարային համալսարանը հանդիսացավ այն օղակը,  որը մեր գյուղատնտեսության համար անցած երկու տասնամյակներում թողարկեց բազմաթիվ մասնագետներ, ովքեր հաջողությամբ ներգրավվեցին ժողովրդական տնտեսության մեջ՝ փոխարինելով ավագ սերնդի ներկայացուցիչներին: Իսկ գյուղատնտեսության դերը Հայաստանի ու Արցախի տնտեսությունների համար չափազանց կարևոր է: Ավելին, մենք այլ ելք չունենք, եթե ոչ զարգացած գյուղատնտեսություն ունենալը: ՈՒ մեր  տնտեսությունների առջև ծառացած խնդիրների մի զգալի մասի լուծման գրավականը հենց գյուղոլորտի համակողմանի զարգացումն է: Եվ այս համատեքստում անչափ կարևորվում է գյուղատնտեսական որակյալ կրթության դերը: Այս առումով՝ մայր ԲՈՒՀ-ի ավանդույթներն ավելի քան հարուստ են և միանգամայն բավարար՝ լավ կադրեր պատրաստելու համար: Հենց այս հարցերի լուծման համար են Հայաստանի և Արցախի իշխանությունները հոգատարությամբ և հետևողականորեն ձեզ համար ստեղծել գրեթե կատարյալ պայմաններ: Շուշիի մասնաճյուղը կոչված է այսուհետ տարեցտարի համալրել  գյուղատնտեսության բարձրակարգ մասնագետների  բանակը: Եվ հեռու չէ այն օրը, երբ մենք բոլոր մասնագիտությունների գծով կունենանք բավար քանակի մասնագետներ, որոնց նպատակասլաց ու նվիրյալ աշխատանքի շնորհիվ գյուղատնտեսության տեսակարար կշիռը մեր տնտեսության մեջ կբազմապատկվի:
    Սիրելի դասախոսներ և ուսանողներ, այս չքնաղ և լուսավոր օրը   մենք ականատեսն ենք դառնում մեր բազմաթիվ ու բազմապիսի ձեռքբերումներից ևս մեկին: Ձեռքբերումներ, որոնք արդեն օրինաչափություն են դարձել և կոչված են ամրապնդելու մեր պետականությունը, հզորացնելու մեր երկիրը: Ձեր առջև ծառացել է հայոց պատմամշակութային ու կրթական մեծ ավանդույթեր ունեցող  հերոսական Շուշիում կերտելու մեր հարուստ պատմության հերթական փառավոր էջը:   Հետևաբար, դիտարկեք այս իրողությունը որպես մեր երկրի շենացման գործում մի ծանրակշիռ քայլ անելու հիանալի հնարավորություն:
    Հիշեք՝  իրենց սուրբ արյունով  հայրենիքն ազատագրած մեր  հերոսների անմահ գործի  լավագույն շարունակությունը հայրենի եզերքի շենացման ու բարգավաճման շնորհակալ գործին սեփական ավանդը բերելն է: Դա կլիներ լավագույն հարգանքի տուրքը նրանց անմար հիշատակին, նրանց արժանին հատուցելու լավագույն հնարավորությունը: Եվ այդ հնարավորությունը տրված է ձեզ:
    Բարի երթ ձեզ,  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝  արդեն Շուշիի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմ և ուսանողներ:
    Թող ձեր ուղեկիցը դառնան հաջողությունն ու  առաջադիմությունը, մասնագիտական գիտելիքների անսպառ յուրացումն ու արտադրության մեջ դրանք հաջողությամբ կիրառելը:


    CONTACT US

    FREQUENTLY
    ASKED
    QUESTIONS

    USEFUL LINKS

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!