|
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ 11/08/2015 ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ բերքահավաքից հետո խոզանի հրկիզում իրականացնող հողօգտագործողները կզրկվեն պետական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունից: Նախարարությունը հերթական անգամ իրազեկում է, որ խոզանի հրկիզումը հողին զրկում է օգտակար և անհրաժեշտ հատկություններից, որոնց վերականգնման համար կպահանջվի տևական ժամանակ:
|