• Main page
  • Frequently asked questions
  • Questions to the Minister
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Ministry
    • Minister
    • Struction
    • Charter
    • Former Ministers of Agriculture
  • Agriculture in Artsakh
    • The pace of agricultural development by years
    • Prerequisites and conditions for the agricultural development of NKR
  • Plant growing and plant protection
    • Field-crop Cultivation
    • Horticulture
    • Plant protection
    • Seed-farming
    • Organic Agriculture
  • Animal Husbandry and veterinary services
    • Animal Husbandry
      • Cattle-breeding
      • Sheep breeding
      • Pig-breeding
      • Poultry farming
      • Apiculture
      • Fish-breeding
    • Veterinary science
      • Anti-epidemic measures
      • Diseases
  • Agro-processing
  • Professional consultation
    • Advice for farmers
    • Crop cultivation technology
    • Agricultural activities against plant diseases and pests
  • Legal acts
    • Laws
    • Որոշումներ
    • Commands of the Minister
    • Licensing
    • CONCEPTION
  • Programs
  • Media
    • Official News
    • Տեսանյութեր
    • Press about us
    • Archive

Weather forecast
for farmers

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Գյուղնախարարն աշխատանքային այցով եղել է Հադրութի շրջանում
    20/08/2019

    Օգոստոսի 20-ին «Երեմյան փրոջեքթս» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը Հադրութի շրջվարչակազմի շենքում հանդիպել է շրջանի համայնքների ղեկավարներին և նրանց ուշադրությանը ներկայացրել Արցախում գործարքվելիք նոր ծրագրի մանրամասները՝ զինված ուժերում սննդի կազմակերպման գործընթացը մասնավոր հատվածին հանձնարարելու վերաբերյալ:
    Ժիրայր Միրզոյանն ընդգծել է, որ սա բացառիկ հնարավորություն է տեղական արտադրանքի իրացման համար, հավելելով միաժամանակ, որ սա նաև նոր մարտահրավեր է արցախյան հողօգտագործողի համար, քանի որ վերը նշված ընկերությունը գնելու է միմիայն բարձրորակ գյուղմթերք: Նախարարը հորդորել է ներկաներին հատուկ ուշադրություն դարձնել արտադրանքի որակական հատկանիշներին և ապրանքային տեսքին, քանի որ ժամանակակից շուկայում մթերքի իրացումը պայմանավորված է վերջինիս մրցունակությամբ:
    Հանդիպման ընթացքում գյուղնախարարը համայնքների ղեկավարներին է ներկայացրել գարնանացանի աշխատանքների պլանավորման նոր ժամանակացույցը, ըստ որի` շրջանները գարնանացանի տարածքների, մշակաբույսերի տեսականու և սերմերի քանակների վերաբերյալ հայտերը գյուղնախարարություն պետք է ներկայացնեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, որպեսզի սերմերի ներկրումն ապահովվի ընթացիկ տարվա հոկտեմբերին:
    Խոսվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի և Արաքսի հովտի վարելահողերի, ինչպես նաև խորքային հորերի հնարավորությունների լիարժեք օգտագործման կարևորության մասին:
    Հատուկ անդրադարձ է կատարվել անասնապահության ոլորտի խնդիրներին: Նախարարը  հերթական անգամ հորդորել է համայնքների ղեկավարներին տեղերում ներկայացնել անասնապահությանը ներկայացվող պարտադիր պահանջները, խստիվ արգելել անասունների բաց պահվածքը, ինչը պատճառ էր դարձել վերջերս Հադրութի շրջանի Մոխրենես համայնքում խոզերի «աֆրիկական ժանտախտ» հիվանդության բռնկման ու անասնագլխաքանակի անկման:
    Հանդիպման վերջում նախարարը պատասխանել է համայնքների ղեկավարների բարձրացրած հարցերին:


    CONTACT US

    FREQUENTLY
    ASKED
    QUESTIONS

    USEFUL LINKS

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!