ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
09/12/2015
ԼՂՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 1-ի N803-Ա որոշմամբ՝ Աշոտ Կամոյի Դանիելյանը նշանակվել է ԼՂՀ ԳՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար:
Ծնվել է 1984թ. սեպտեմբերի 3-ին՝ Ստեփանակերտում:
2001թ-ն ավարտել է Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը:
2005թ-ի՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքագիտություն բաժնի բակալավրիատը:
2007թ-ին՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքագիտություն բաժնի մագիստրատուրան:
2006-2006թթ. աշխատել է «Vivacell» ՓԲԸ կոմերցիոն վարչությունում:
2008-2013թթ՝ ԼՂՀ ֆինանսների նախարարի օգնական:
2013-ին՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմի՝ ԼՂՀ Վարչապետի վերահսկողական ծառայության իրավական վերլուծությունների բաժնի պետ:
2014-ին՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմի բնակարանային հարցերի վարչության պետ:
2015-ին՝ ԼՂՀ Վարչապետի օգնական:
«Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի դուստր: