• Main page
  • Frequently asked questions
  • Questions to the Minister
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Minister
  • Ministry
    • Former Ministers of Agriculture
    • Charter
    • Struction
  • Agriculture in Artsakh
    • The pace of agricultural development by years
    • Prerequisites and conditions for the agricultural development of NKR
  • Legislation
    • Laws
    • Որոշումներ
      • Նորմատիվ
      • Անհատական
    • Commands of the Minister
    • Draft legal acts
    • CONCEPTION
  • Plant growing and plant protection
    • Field-crop Cultivation
    • Horticulture
    • Vegetable-growing
    • Plant protection
    • Seed-farming
    • Organic Agriculture
  • Animal Husbandry and veterinary services
    • Animal Husbandry
      • Cattle-breeding
      • Sheep breeding
      • Pig-breeding
      • Poultry farming
      • Apiculture
      • Fish-breeding
      • Animal Husbandry indexes
    • Veterinary science
      • Anti-epidemic measures
      • Diseases
  • Programming and agro-processing
  • Agricultural machinery
    • Accounting of agricultural machinery and equipment, provision of documents of the right to drive agricultural machinery
    • The acquisition of agricultural machinery through leasing?
    • The quantity of agricultural machinery and its degree of serviceability in NKR
  • Irrigation
    • Irrigated territories of RA
    • Artesian Wells
    • Methods of irrigation
  • Programs
  • Professional consultation
    • Advice for farmers
    • Crop cultivation technology
    • Agricultural activities against plant diseases and pests
    • Cattle breeding technology
    • Food processing technology
    • Food security issues
  • External links
    • Cooperation with CARD AgroService Company
  • Information center
    • Official News
    • Press about us
    • Archive
    • Photo Gallery
  • Announcements
  • Licensing

Daily weather forecast
Indices of plowing and sowing
Harvesting

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Դասընթացներ
  • ՔԱՐԱՔՈՍԵՐ. ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ՆՐԱՆՑ ԴԵՄ, ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐԸ ՆՐԱՆՑԻՑ
    23/05/2016

    get_img  Վտանգավոր են, արդյո՞ք, քարաքոսերը պտղատու ծառերի համար: Որտեղի՞ց են առաջանում և ինչպե՞ս են վարակում ծառերին: Արդյո՞ք քարաքոսերը մակաբույծ են և ապրում են  ծառերի սննդանյութերի հաշվին: Այս հարցերը հուզում են  բոլոր այն այգեգործներին, որոնք առնչվել են նման խնդրի հետ:

     Քարաքոսերը բազմամյա ստորակարգ բույսեր են, որոնց մարմինը կազմված է ջրիմուռից և սնկից, որոնց փոխհարաբերությունը դիտվում է որպես փոխադարձ մակաբուծություն`սնկի կողմից ավելի խիստ արտահայտված: Վերջինս կարող է զարգանալ ցանկացած սուբստրատի վրա, հետևաբար, քարաքոսերը ծառի բունը օգտագործում են որպես հիմնանյութ և ոչ մի կերպ չեն սնվում ծառերի հաշվին, այսինքն, չեն համարվում մակաբույծներ: Սակայն, քարաքոսերը նպաստավոր պայմաններ են ստեղծում վնասատուների և հիվանդությունների զարգացման համար, բացի դրանից, խանգարելով ծառերի նորմալ շնչառությունը, դանդաղեցնում, անգամ կանգնեցնում են ծառերի աճը:

     Սկզբում ծառերի կեղևի վրա  հիմնականում ստվերոտ կողմից առաջանում են առաջին նշանները` կանաչ փառի տեսքով, որոնք հուշում են, որ այգում կա գերխոնավություն և անհրաժեշտ է կատարել ծառերի նոսրացում, որպեսզի արևի ճառագայթները հնարավորություն ունենան թափանցելու այգու խորը շերտերը: Եթե խնդիրը ժամանակին լուծում չի ստանում, ապա ծառերի կեղևի վրա եղած կանաչ փառը խտանում է, հաստանում՝ ձեռք բերելով նարնջագույն, գորշ և այլ գունավորում:

       Քարաքոսերը այգում առաջանում են հիմնականում այն դեպքում, երբ ծառերը գտնվում են անմխիթար վիճակում: Գոյություն ունի կարծիք, ըստ որի՝ քարաքոսերն առաջանում են միայն մաքուր, չաղտոտված օդի պայմաններում և այդ պատճառով էլ համարվում են չաղտոտված օդի կենսացուցիչներ:

    ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՔԱՐԱՔՈՍԵՐԻ ԴԵՄ

     

       1. Պայքարի կազմակերպման համար անհրաժեշտ է փայտյա խոզանակով մաքրել ծառերի կեղևը, ոչ մի դեպքում չօգտագործել մետաղականը, քանի որ վերջինս վնասում է ծառերի կեղևը: SONY DSCԱյս միջոցառումը ցանկալի է իրականացնել վաղ գարնանը, քանի որ տարվա այս եղանակին քարաքոսերը լավ խոնավացած են լինում և հեշտությամբ մաքրվում են կեղևի վրայից: Յուրաքանչյուր վարակված ծառի տակ մինչև մաքրելն անհրաժեշտ է փռել պոլիէթիլենային թաղանթ, որի վրա, բացի քարաքոսերից, չորացած կեղևներից թափվում են նաև վնասատուները և հիվանդության սպորները: Ծառերը խոզանակով մաքրելուց հետո, մաքրված մասերը մշակել երկաթարջասպի 1-3%-անոց լուծույթով:

      2.Ուշ աշնանը կատարել կանխարգելիչ միջոցառումներ՝ սպիտակեցնելով  ծառերի բունը, կմախքային ճյուղերը: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 10 լ ջուր, ավելացնել 2-3 կգ  հանգած կիր, 1 կգ կավ և 100-150 գ պղնձի կուպրոքսատ: Շատ այգեգործներ խորհուրդ են տալիս սպիտակեցման համար պատրաստված հեղուկին ավելացնել 1-2 բաժակ կաթ, որի շնորհիվ լուծույթը ավելի լավ է կպնում ծառերի կեղևին:

    ef3931eeaf3107b13d52b10da73f7826 3.Եթե ամբողջ ծառն է վարակված քարաքոսերով, կարելի է  գարնանը` քնած բողբոջների փուլում, կատարել սրսկում երկաթարջասպի   7-10% -անոց լուծույթով ( 300-500գ 10 լ ջրին): Այս լուծույթով սրսկել նաև ծառերի տակ եղած հողը:

     4.Այն ծառերը, որոնք շատ թույլ են վարակված, պայքարը կազմակերպել հետևյալ կերպ: 10 լ ջրին ավելացնել 1 կգ կերակրի աղ, 2 կգ  փայտի մոխիր և 2 կտոր տնտեսական օճառ: Խառնուրդը եռացնել և ստացված զանգվածով  մշակել ծառերի վարակված մասերը:

     5. Այնպիսի վայրերում, որտեղ քարաքոսերն ի հայտ են գալիս ամեն տարի, կարելի է կատարել սրսկումներ Սկոր ֆունգիցիդով,  10 լ ջրին ավելացնելով 3-5 մլ Սկոր: Մեկ ծառի համար, կախված տարիքից, անհրարժեշտ է 2-5 լ բանվորական հեղուկ:

     


    CONTACT US

    FREQUENTLY
    ASKED
    QUESTIONS

    USEFUL LINKS

    375000, ԼՂՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!