• Main page
  • Frequently asked questions
  • Questions to the Minister
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Ministry
    • Minister
    • Struction
    • Charter
    • Former Ministers of Agriculture
  • Agriculture in Artsakh
    • The pace of agricultural development by years
    • Prerequisites and conditions for the agricultural development of NKR
  • Plant growing and plant protection
    • Field-crop Cultivation
    • Horticulture
    • Plant protection
    • Seed-farming
    • Organic Agriculture
  • Animal Husbandry and veterinary services
    • Animal Husbandry
      • Cattle-breeding
      • Sheep breeding
      • Pig-breeding
      • Poultry farming
      • Apiculture
      • Fish-breeding
    • Veterinary science
      • Anti-epidemic measures
      • Diseases
  • Agro-processing
  • Professional consultation
    • Advice for farmers
    • Crop cultivation technology
    • Agricultural activities against plant diseases and pests
  • Legal acts
    • Laws
    • Որոշումներ
    • Commands of the Minister
    • Licensing
    • CONCEPTION
  • Programs
  • Media
    • Official News
    • Տեսանյութեր
    • Press about us
    • Archive

Weather forecast
for farmers

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • ՉՈՐ ՄԵՐՁԱՐԵՎԱԴԱՐՁԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ԷՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
    29/03/2018

    Նռենին ու արևելյան խուրման չոր մերձարևադարձային բույսեր են: Սրանք չոր կլիմայի բույսեր են, խիստ ջերմասեր և դիմանում են -15-16 C  աստիճան ցրտերին: Նռնենին ապրում է 30-40 տարի և բերքի մեջ անցնում 3-4-րդ տարում: Նռնենին պտղաբերում է միամյա ճյուղերի վրա, ունի  երկու տիպի ծաղիկներ: Կարճ վարսանդ ունեցող ծաղիկները պտուղ չեն կազմակերպում, գոյանում են ընթացիկ տարվա ճյուղերի վրա: Երկար վարսանդ ունեցող ծաղիկները գոյանում են միամյա ճյուղերի վրա և կազմակերպում են պտուղ: Նռնենին ձևավորում են թփի կամ միաբուն ծառի ձևով: Միաբուն ծառանման ձևավորման համար տնկման առաջին տարում արմատակալ տնկենին կարճեցնում են հողի մակերեսից 50-70 սմ բարձրությամբ, որից 30-40 սմ թողնում որպես բուն, իսկ իրենից վերև՝ 30-40 սմ հեռավորությամբ ստեղծում են 4-5 հատ, մեկը մյուսից 8-10 սմ հեռավորության վրա գտնվող 1-ին կարգի կմախքային ճյուղեր: Թփանման ձևավորման համար տնկման 1 տարում արմատակալը վաղ գարնանը զգալի կարճեցնում են, որ նրա հիմքից առաջանան մեծ թվով ճյուղավորումներ: Ամռան ընթացքում հողի մակերեսից 12-15 սմ բարձրության վրա այդ ճյուղավորումներից ընտրում են 4-5 լավ զարգացած ճյուղեր, իսկ մնացածը հիմքից հեռացնում են: Թողած ճյուղերից հետագայում ընտրում ենք 3-4-ը, որից առաջացնում են 1-ին կարգի կմախքային ճյուղեր: Հետագա տարիներին վերը նշված ձևավորման երկու եղանակների դեպքում էլ ձևավորման ժամանակ ստեղծված 1-ին կարգի կմախքային ճյուղերը քիչ կարճացնում  են` դրանց վրա 1-2 երկրորդ կարգի ճյուղեր ստեղծելու համար, իսկ վերջիներս էլ էտում են`դրանց վրա 2-3  երկրորդ կարգի ճյուղեր ստեղծելու համար: Երբ նռնենին մտնում է պտղատվության մեջ, սիստեմատիկ էտում են` նոսրացնելով սաղարթը խտացնող ճյուղերը, չորուկները, մացառները: Ծաղկելուց հետո հեռացնել կարճ վարսանդով ծաղիկներ ունեցող ընձյուղները, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում երկար վարսանդով ծաղիկների զարգացման համար: Պտուղ կազմակերպող ծաղիկների քանակը մեծացնելու նպատակով կատարում են ծերատում` միամյա ճյուղերի թույլ կարճեցում: Երբ նռնենին 20-25 տարեկան է, անհրաժեշտ է իրականացնել երիտասարդացնող էտ՝  կարճացնելով ամենաներքևի առողջ կողային ճյուղերը: Նման էտի հետևանքով առաջանում են նոր գոյացություններ, որոնցից ընտրում են լավագույնները՝ նոր կենսունակ ճյուղերով սաղարթ ձևավորելու համար:
    Արևելյան խուրման ապրում է 60-70 տարի, պտղաբերության մեջ մտնում 4-5 տարի հետո: Ծաղկաբողբոջները, որոնք հաջորդ գարնանը  ծաղկում ու բերք են ձևավորելու, գտնվում են 1 տարեկան ճյուղերի հիմքից հաշված 3-6-րդ բողբոջներից առաջացած ընձյուղների  վրա: Ծառը հիմնականում  ձևավորում են 5 ճյուղանի կամ նոսրացած հարկային տարբերակով: Բունը թողնում ենք 60-70 սմ բարձրությամբ, որից վերև ստեղծում 4-5 կմախքային ճյուղեր և մեկ ուղեկցող: Երբ մտնում է պտղաբերության մեջ, ամեն տարի էտում ենք, նոսրացնում անցած տարվա պտղաբերած ճյուղերը, չորուկները, թույլ կարճացնում 1 տարեկան ճյուղերը: Պտղաբերող ճյուղերի թիվը հետագայում ավելացնելու համար պետք է ուշադիր լինել , որպեսզի 1 տարեկան ճյուղը կարճացնել  5-րդ  բողբոջից վերև, քանի որ պտղաբերող է հիմքի բողբոջը: Երբ խուրմայի ծառը 25-30 տարեկան է, կատարել երիտասարդացնող էտ` կարճացնելով 2, 3 և 4 տարեկան բնափայտի վրա եղած կմախքային ճյուղերը, ստեղծված հոռաշիվերի մի մասը հեռացնում են իսկ մնացածով կազմակերպում նոր կմախքային ճյուղեր:


    CONTACT US

    FREQUENTLY
    ASKED
    QUESTIONS

    USEFUL LINKS

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!