• Main page
  • Frequently asked questions
  • Questions to the Minister
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Ministry
    • Minister
    • Struction
    • Charter
    • Former Ministers of Agriculture
  • Agriculture in Artsakh
    • The pace of agricultural development by years
    • Prerequisites and conditions for the agricultural development of NKR
  • Plant growing and plant protection
    • Field-crop Cultivation
    • Horticulture
    • Plant protection
    • Seed-farming
    • Organic Agriculture
  • Animal Husbandry and veterinary services
    • Animal Husbandry
      • Cattle-breeding
      • Sheep breeding
      • Pig-breeding
      • Poultry farming
      • Apiculture
      • Fish-breeding
    • Veterinary science
      • Anti-epidemic measures
      • Diseases
  • Agro-processing
  • Professional consultation
    • Advice for farmers
    • Crop cultivation technology
    • Agricultural activities against plant diseases and pests
  • Legal acts
    • Laws
    • Որոշումներ
    • Commands of the Minister
    • Licensing
    • CONCEPTION
  • Vacancies
  • Media
    • Official News
    • Տեսանյութեր
    • Press about us
    • Archive

Weather forecast
for farmers

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • ՀԱՃԱԽ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է ԿԱՆԽԵԼ, ՔԱՆ ՊԱՅՔԱՐԵԼ
    29/03/2018

    Երկրում գյուղատնտեսական մթերքների արտադրությունը բարձր մակարդակի հասցնելու և մթերքների առատություն ստեղծելու գործում կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսության վարման գիտականորեն հիմնավորված միջոցառումների համալիր մշակումը: Ժամանակակից երկրագործության ցանկացած գիտականորեն հիմնավորված համակարգ պետք է կրի հողապաշտպան բնույթ: Հողի մշակումը հատուկ մեքենաների և գործիքների միջոցով  նրա վրա ներգործելն է, որի գլխավոր նպատակն է  ստեղծել լավագույն պայմաններ մշակաբույսերի աճի, զարգացման և բերքատվության համար: Հողի օգտագործումն էապես ազդում  է հողի հատկությունների և բերրիության վրա, ուստի հողային պաշարների հետ պետք է վարվել բացառիկ խնամքով, մշտապես հոգ տանել դրանց բերրիության պաշտպանման և բարձրացման մասին:  Գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի բարելավման համար անհրաժեշտ է սահմանել պետական վերահսկողություն և կազմակերպել դիտարկումներ, ինչը հնարավորություն կտա պարզաբանել հողում տեղի ունեցող փոփոխությունները և ժամանակին վերացնել հողում առաջ եկող բացասական երևույթների հետևանքները: Բոլոր հողատիպերում անհրաժեշտ ագրոմիջոցառումներ կիրառելով՝ կարելի է հասնել հողերի արտադրողականության բարձրացմանը: Հաճախ ավելի հեշտ է կանխել, քան պայքարել: Հատկանշական  է մոլախոտային բուսականությամբ աղտոտված դաշտերի խնդիրը: Մոլախոտերը մշակաբույսերից խլում են մեծ քանակությամբ սննդատարրեր, օգտագործում են արմատաբնակ շերտի խոնավությունը, օգտագործելով ջրի մեծ քանակություն,  չորացնում են հողը և երաշտի պատճառ դառնում, հանդիսանում են նաև հիվանդությունների և վնասատուների զարգացման և տարածման օջախ: Արդյունավետ պայքար կազմակերպելու համար պետք է իմանալ, որ մոլախոտերի սերմնատվությունը շատ բարձր է և սերմերը երկար տարիներ պահպանում են իրենց ծլունակությունը, օրինակ` թելուկի մեկ բույսը տալիս է 100 հազար սերմ, որոնք իրենց կենսունակությունը պահպանում են 25 տարի: Շատ սերմեր, ունենալով բազմազան հարմարանքներ, տարածվում են քամու և ոռոգման ջրերի միջոցով: Այսպիսով, մոլախոտերը դաշտ են վերադառնում ոռոգման ջրերի միջոցով, սխալ ագրոտեխնիկայի կիրառման դեպքում: Խնդրի լուծման համար ոռոգելի երկրագործության մեջ խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ կաթիլային ոռոգման համակարգերի կիրառությանը:
    Ոռոգման այս եղանակը հիմնված է բույսի արմատային համակարգին ջրի անմիջական մատուցման սկզբունքի վրա: Այն արդյունավետ է բոլոր բույսերի ոռոգման համար և նպատակահարմար ինչպես փոքր տնտեսություններում, այնպես էլ արդյունաբերական  մասշտաբներով արտադրությունների համար: Համակարգը  նախատեսված է մշակաբույսի զարգացման գոտում հողի տեղային (լոկալ) խոնավացման համար: Այս մեթոդը ենթադրում է փոքր չափաբաժիններով ջրի անմիջական մատակարարում բույսերի արմատամերձ գոտի՝ կաթիլային բաշխիչների միջոցով, ինչի հետևանքով միջշարային տարածությունները մնում են չոր, որտեղ հետագայում մոլախոտային բուսականություն չի աճում: Քանի որ մոլախոտերը միաժամանակ զանազան վնասատուների և հիվանդությունների զարգացման և տարածման օջախ են հանդիսանում, հետևաբար նրանց բացակայության հետևանքով նվազագույնի  է հասնում վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը: Կաթիլային ոռոգման համակարգի կիրառման դեպքում նկատվում է  բերքատվության աճ 20-50%-ով և ծախսերի կրճատում 30-50 %-ով, դաշտում ջրի հավասարաչափ բաշխում և ջրի տնտեսում 30-60%-ով, օդի փոխանակության լավացում և բույսի առողջ աճի ապահովում:


    CONTACT US

    FREQUENTLY
    ASKED
    QUESTIONS

    USEFUL LINKS

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!